Պենդրագոն ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Մալլերստանգ |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1][2] |
Կառուցված | 12-րդ դար |
Ճարտարապետ | Լեդի Էնն Քլիֆորդ, 14-րդ բարոնուհի դե Քլիֆորդ |
Pendragon Castle Վիքիպահեստում |
Պենդրագոն ամրոց, ավերակ Քամբրիայի Մալլերստանգ հովտում, որը գտնվում է Իդեն գետից վերև։ I կարգի կառույց է[3]։
Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեգենդի համաձայն՝ ամրոցը կառուցվել է Արթուր արքայի հոր՝ Յութեր Պենդրագոնի կողմից, որն ապարդյուն փորձել է փոխել գետի հունը[4], և դա իր արտացոլումն է գտել տեղացիների շրջանում տարածված հետևյալ հանրահայտ բանաստեղծության մեջ․
Թող Յութեր Պենդրագոնն անի ինչ կարող է, Իդենը կհոսի որտեղով միշտ հոսել է։ |
Յութերը (եթե նա իսկապես գոյություն է ունեցել) հավանաբար 5-րդ դարի ցեղապետ էր, որը ներխուժող անգլո-սաքսոնների դեմ դիմադրության առաջնորդն էր։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ Յութերն ու իր մարդկանցից շատերը մահացել են այստեղ, երբ սաքսոնները թունավորել են ջրհորը։ Քամբրիայում արթուրյան այլ տեղանուններ նույնպես կան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի այս լեգենդից ու հռոմեական մետաղադրամ հայտնաբերելուց այս ամրոցի նախանորմանական օգտագործման որևէ այլ վկայություն չկա։ Կառուցվել է 12-րդ դարում Ռանուլֆ դե Մեշենի կողմից, Անգլիայի թագավոր Ուիլյամ Ռուֆուսի իշխանության օրոք։ Պահպանվել են նորմանական դոնժոնի, 14-րդ դարում ավելացված սենյակի ու 17-րդ դարում կառուցված այլ լրացումների մնացորդները։
Ամենահայտնի տերերից է եղել Ուեստմորլենդի լորդ սըր Հաֆ դե Մորվիլը, որը 1170 թվականին սուրբ Թոմաս Բեքեթին սպանած չորս ասպետներից մեկն էր։ Տիրուհիներից հայտնի է լեդի Իդոնեա դե Վիպոնտը, որն իր ամուսնու՝ Ռոջեր դե Լիլբուրնի մահից հետո իր կյանքի մնացած մասն անցկացրել է ամրոցում ու մահացել 1334 թվականին։ Լեդի Իդոնեան 1311 թվականին մոտակա Աութջիլ գյուղակում հիմնադրել է սուրբ Մերի եկեղեցին[5]։
1342 և 1541 թվականներին հարձակման է ենթարկվել շոտլանդացի ասպախմբերի կողմից։ Վերջին ասպատակությունից հետո ամրոցը դարձել է անբնակ ավերակ մինչև լեդի Էնն Քլիֆորդի ձեռքում հայտնվելը, որը 1660 թվականին վերակառուցել է այն՝ ավելացնելով գարեջրատուն, փուռ, ախոռներ և կառասրահ։ Ամրոցը եղել է տիկնոջ սիրելի վայրերից մեկը մինչև 1676 թվականին 86 տարեկանում իր մահը։
Լեդի Էննի հաջորդը՝ Թանեթի կոմսը, չի օգտագործել ամրոցն ու այնտեղից հեռացրել է արժեքավոր ամեն բան, այդ թվում՝ տանիքի կապարը։ Մինչև 1770-ական թվականները կառույցի մեծ մասը երկրորդ հարկից վերև արդեն քանդվել էր[6] և դրանից հետո այն աստիճանաբար քանդվելով ձեռք է բերել այսօրվա տեսքը։
1962 թվականին ամրոցն աճուրդով վաճառվել է հողատեր և հնէաբան Ռեյվն Ֆրանկլենդին £525-ով[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանկլենդի հայրը՝ Էդուարդը, գիրք է գրել արթուրյան լեգենդի մասին ամրոցի հետ կապված[7][8]։ Ներկայիս սեփականատեր Ջոն Բաքնոլը ժառանգել է ամրոցը 1998 թվականին իր զարմիկ Ռեյվնի ու 2013 թվականին վերջինիս կնոջ՝ Ջուլիետի մահից հետո[4]։
Վերջին տարիներին աղբի որոշ մասը մաքրվել է, քանդվող պատերի ամրացման աշխատանքներ են տարվել, ու Լանկաստերի համալսարանի[9] կողմից իրականացվել է սահմանափակ հնագիտական հետազոտություն, որի արդյունքները տպագրվել են 1996 թվականին[10]։
Ամրոցը գտնվում է մասնավոր և գյուղատնտեսական նշանակության հողերում։ Շենքի արտաքին մասում կա հանրային մուտք և նախազգուշացում, որ ամրոցի պատերին չպետք է բարձրանալ։ Կատարվել են որոշ շտկողական աշխատանքներ դրամաշնորհի օգնությամբ[11]։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Pendragon անունն առաջին անգամ գրի է առնվել 1309 թվականին և ամենայն հավանականությամբ միջնադարյան Արթուրյան լեգենդների արդյունք է[12]։ Հնարավոր է, որ անունն առաջացած լինի բրիտերեն pen-ից, որը նշանակում է «գլխավոր»[12] և dragon-ից, որը նշանակում է «վիշապ» ու փոխաբերորեն՝ «արքայազն, ռազմիկ» (վալլիերեն՝ pen draig)[12]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- I կարգի կառույցներ Քամբրիայում
- Մալլերստանգի ցուցակագրված կառույցներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ National Heritage List for England
- ↑ Կաղապար:National Heritage List for England
- ↑ 4,0 4,1 «Welcome to Pendragon Castle – Yorkshire's most mysterious ruin». The Yorkshire Post. 2019 թ․ փետրվարի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Nicolson, Joseph; Burn, Richard (1777). W. Strahan y T. Cadell (ed.). The history and antiquities of the counties of Westmorland and Cumberland. Londres.
- ↑ A Virtual Walk through Mallerstang, Part 2: North from Pendragon Castle Արխիվացված 2011-07-14 Wayback Machine accessed 13 April 2012
- ↑ 7,0 7,1 «£58,000 paid for 7,870 acres of grouse moor». The Guardian. 1962 թ․ հուլիսի 21. էջ 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին. – via newspapers.com (subscription required)
- ↑ «Arthur the Bear of Britain». Noble Knight Games. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին. «Written during World War II as Britain struggled with threats of new invasion, Frankland's portrait of Arthur bears the stamp of authentic feeling and historical truth.»
- ↑ English Heritage Historic Buildings and Monuments Grants Արխիվացված 2006-09-25 Wayback Machine accessed 13 April 2012
- ↑ Archaeological Research Framework accessed 13 April 2012
- ↑ Notice on site
- ↑ 12,0 12,1 12,2 James, Alan. «A Guide to the Place-Name Evidence» (PDF). SPNS – The Brittonic Language in the Old North. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենդրագոն ամրոց» հոդվածին։ |
|