Jump to content

Պեկ Սըն Հո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեկ Սըն Հո
կորեերեն՝ 백승호
白昇浩
Քաղաքացիությունը  Հարավային Կորեա
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1997(1997-03-17)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Սուվոն, Հարավային Կորեա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան

Պեկ Սըն Հոն ( կորեերեն՝ 백승호?, 白昇浩, մարտի 17, 1997(1997-03-17)[1][2], Սուվոն, Հարավային Կորեա), հարավկորեացի ֆուտբոլիստ, խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում անգլիական «Բիրմինգհեմ Սիթի» ակումբում և Կորեայի Հանրապետության ազգային հավաքականում։ Նա մասնակցել է 2022 և 2026 թվականների Ֆուտբոլի աշխարհի առաջնություններին։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականի մարտի 17-ին Սուվոնում, սկսել է ֆուտբոլ խաղալ Սեուլի Դեդոնգի տարրական դպրոցում։ 2010 թվականին շարունակել է մարզվել Սուվոնի Samsung Bluewings մարզական դպրոցում[3]։

2013 թվականին նա տեղափոխվեց Իսպանիա և սկսեց մարզվել Բարսելոնայի ակադեմիայում[4]։ Նա իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշեց 2016 թվականին՝ խաղալով «Բարսելոնա Բ»-ի կազմում[5]։ որը խաղում էր Սեգունդա Բ դիվիզիոնում (իսպանական ֆուտբոլային լիգայի համակարգի չորրորդ ամենակարևոր դիվիզիոնը), նա մեկ մրցաշրջան անցկացրեց ակումբում՝ մասնակցելով երկու խաղի[3]։ 2017 թվականին նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Սեգունդա Բ-ի մեկ այլ ակումբ՝ Պերալադա։ Նա այնտեղ անցկացրեց երկու մրցաշրջան՝ մասնակցելով 55 խաղի և խփելով երկու գոլ։

2019 թվականին նա խաղաց երեք խաղ «Ժիրոնայի» կազմում[6],որը խաղում էր Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում[3]։ Նա չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում և շուտով տեղափոխվեց գերմանական «Դարմշտադտ 98» ակումբ, որտեղ անցկացրեց իր խաղացողի կարիերայի հաջորդ երկու տարիները։ «Դարմշտադտում» հանդես գալու ընթացքում նա հիմնականում խաղացել է թիմի մեկնարկային կազմում։

Նա միացել է «Ջեոնբուկ Հյունդաի Մոթորսին» 2021 թվականին[7]։ 2022 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ նա Չոնջու քաղաքի թիմի կազմում ազգային առաջնությունում անցկացրել է ավելի քան 50 խաղ։

Ազգային հավաքականների կազմում ելույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նա իր նորամուտը նշեց Հարավային Կորեայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականում՝ մասնակցելով երիտասարդական մակարդակով երկու խաղի և խփելով մեկ գոլ։

2017-ից 2021 թվականներին նա Հարավային Կորեայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամ էր։ Նա մասնակցել է երիտասարդական մակարդակով հինգ պաշտոնական խաղի։

2019 թվականի հունիսի 11-ին նա իր պաշտոնական նորամուտը նշեց Հարավային Կորեայի ազգային հավաքականի կազմում՝ Իրանի դեմ ընկերական խաղում (1-1)[8][9]։ Նա իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփել է 2022 թվականի հունվարին՝ Իսլանդիայի դեմ ընկերական խաղում (5:1)[8][10]։

2022 թվականի նոյեմբերին նա ընդգրկվեց Հարավային Կորեայի ազգային հավաքականի՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերի համար նախատեսված խաղացողների վերջնական ցուցակում[11]։ Աշխարհի առաջնությունում, 1/8 եզրափակչի խաղում, նա գոլ խփեց Բրազիլիայի հավաքականի դարպասը, խաղն ավարտվեց 1:4 հաշվով[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 FBref.com
  3. 1 2 3 «Seung-ho Paik - Player profile 2022». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-11-27-ին. Վերցված է 2022-11-27-ին.
  4. «'축구신동' 백승호, 바르셀로나 유소년팀과 5년 계약». Hankyung.com (կորեերեն). 2011-07-06. Արխիվացված օրիգինալից 2022-10-15-ին. Վերցված է 2022-11-27-ին.
  5. OSEN (2016-02-21). «백승호, 바르사 B 공식 데뷔». mosen.mt.co.kr (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022-10-15-ին. Վերցված է 2022-11-27-ին.
  6. «Paik Seung-ho Debuts in Spain's Top-Tier League». The Chosun Ilbo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-11-27-ին.
  7. «Paik verlässt den SV Darmstadt Richtung Südkorea». Kicker (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2022-10-15-ին. Վերցված է 2022-11-27-ին.
  8. 1 2 Benjamin Strack-Zimmermann. «Seung-Ho Paik (Player)». National-Football-Teams.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-15-ին. Վերցված է 2022-11-27-ին.
  9. Benjamin Strack-Zimmermann. «South Korea vs. Iran». National-Football-Teams.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2022-11-27-ին.
  10. Benjamin Strack-Zimmermann. «Iceland vs. South Korea». National-Football-Teams.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-02-01-ին. Վերցված է 2022-11-27-ին.
  11. «Сон Хын Мин, Ким Мин Чжэ, Хван Ин Бом – в составе Южной Кореи на ЧМ-2022». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2022-11-26-ին. Վերցված է 2022-11-26-ին.
  12. Юрий Рейзес. «Бразилия разгромила Южную Корею в матче 1/8 финала ЧМ, забив четыре мяча в первом тайме». Championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-05-ին. Վերցված է 2022-12-05-ին.