Պեկինյան բադ (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեկինյան բադ
北京烤鴨,бэйцзин каоя
Պեկինյան բադի բաղադրիչները
Չինական խոհանոց
Ծագում
Տեսակուտեստ
Ենթատեսակroast duck?
Առաջացման երկիրՉինաստան
Բաղադրամասեր
Հիմնականբադի միս,մեղր
 Peking duck Վիքիպահեստում

Պեկինյան բադ, չինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը։ Պեկինյան բադի բաղադրատոմսը առավել հայտնի դարձավ դեռևս Յուան կայսրի օրոք, երբ բժիշկ-դիետոլոգ Հյուն պատասխանատու էր նրա սննդակարգի համար։ Նա այդ մասին նշել է իր «Սննդի ամենակարևոր սկզբունքները» աշխատության մեջ։

Ենթադրվում է, որ այս բաղադրատոմսը առաջացել է Շանդուն գավառում, սակայն ավելի սիրվում է Պեկինում, այդ իսկ պատճառով ստանում է պեկինյան անվանումը։ Բադը մեղրով պատելուց հետո եփվում է հատուկ ջեռոցում, եփվելուց հետո այն մատուցվում է շերտատված։ Միսը և մաշկը,որը պետք է լինի խրթխրթան մատուցվում է մանդարինի կտորներով, թարմ սոխով և այլ սոուսների հետ։ Հավելյալ կարելի է օգտագործել այլ բաղադրիչներ, որոնցից է օրինակ վարունգը։

Քանի որ ռեստորաններում բադը պատրաստվում է ամբողջովին, ապա նրանից առաջացած արգանակով պատրաստվում է կաղամբով ապուր և մատուցվում մսից հետո։ Պեկինյան բադը ուտում են նաև բրնձից պատրաստված բլիթներով։ Պեկինում այս ուտեստը մատուցվում է հատուկ ռեստորաններում։