Պեկինի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեկինի մետրոպոլիտեն
北京地铁
Beijing Subway logo.svg
Տեսակ մետրոպոլիտեն
Կառավարիչ Beijing Mass Transit Railway Operation Corporation Limited և Beijing MTR Corporation
Երկիր ՉԺՀ
Քաղաք Պեկին
Բացման տարեթիվ հոկտեմբերի 1, 1969
Գծերի երկարություն 372 կմ
Երկաթուղագծի լայնություն 1435 մմ
Կայարանների քանակ 172
Գծերի քանակ 14
Ուղևորահոսքը մեկ օրում 6 200 000 - 7 570 000 (2011)
Ուղևորահոսքը մեկ տարում 2 180 000 000
http://www.bjsubway.com/
Կոորդինատներ: 39°54′49.680000000007″ հս․ լ. 116°23′29.759999999989″ ավ. ե. / 39.91380000000000194° հս․. լ. 116.39159999999999684° ավ. ե. / 39.91380000000000194; 116.39159999999999684
Beijing Subway Վիքիպահեստում

Պեկինի մետրոպոլիտեն (չին.՝ 北京地铁), Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող մետրոպոլիտենի համակարգ։ Երկրի առաջին մետրոպոլիտենն է, որը սկսել է գործել 1969 թվականից և բուռն զարգացում է ապրել 20-րդ դարի վերջից։ Ըստ գծերի երկարության և ուղևորների քանակի՝ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում (առաջինը՝ Շանհայի մետրոպոլիտենն է), ինչպես նաև Մոսկվայի մետրոպոլիտենից հետո երկրորդն է՝ ըստ օրական ուղևորափոխադրումների[1]։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների կեսերին՝ նախքան համակարգի կառուցումը, մանրամասն ուսումնասիրվեց Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարությունը՝ այդ թվում խորհրդային մասնագետների մասնակցությամբ, որոնք հրավիրվել էին Պեկին։ Շինարարությունն սկսվեց 1965 թվականին։ Մետրոպոլիտենի բացումից՝ 1969 թվականից մինչև հասարակությանը հասանելի քաղաքային տրանսպորտ դառնալը՝ 1976 թվականը, համակարգը շահագործում էին զինվորականները, փոխադրումները թույլ էին տրված միայն ծառայողական խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ մշակութային հեղափոխության տարիներին՝ 1971-1975 թվականներին, փոխադրումները ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին։

2006 թվականի սկզբի տվյալներով մետրոպոլիտենն ուներ 114 կմ ձգվող գծեր, 2012 թվականի սկզբին՝ գծերի քանակը դարձավ 15՝ ընդհանուր 442 կմ երկարությամբ[2], 2015 թվականի վերջերին ծրագրվում է գծերի քանակը մեծացնել՝ դարձնելով 28՝ 708 կմ ընդհանուր երկարությամբ, իսկ 2020 թվականին համակարգի երկարությունը պետք է դառնա 1050 կմ[3]։

Համակարգի կառուցման արժեքը 2011 թվականի տվյալներով կազմել է 53 մլրդ ԱՄՆ դոլար և ծրագրվում է 2015 թվականին ծախսերը հասցնել 76 մլրդ ԱՄՆ դոլար։ 2000-ական թվականների վերջից որոշ գծեր շահագծման են հանձնվում (օրինակ՝ 5 գիծ շահագործման հանձնվեց 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ, հետագայում՝ յուրաքանչյուր տարվա վերջ), որոշներն էլ՝ կառուցվում։

Համակարգում կան օղակային և կիսաօղակային գծեր, ինչպես նաև քաղաքի հարավից հյուսիս ձգվում է Չինաստանում երկարությամբ երկրորդ (Գուանչժոուի № 3 գծից հետո (67 կմ))՝ 50 կմ-անոց գիծը, որը կազմված է 4-րդ և Դասին գծերից[4]։

Նախկինում ստորգետնյա կայարանները կառուցվում էին դասական շարասյան նման։ 21-րդ դարում կառուցված շատ կայարաններում գնացքները հենահարթակից առանձնացված են ապակե պատով և հորիզոնական «վերելակի» համակարգի դռներով։ Ցուցիչների մեծ մասը հասանելի է անգլերեն։ Կայարաններն առանձնանում են մաքրությամբ և լավ լուսավորությամբ։

20-րդ դարի վերջից համակարգում օգտագործվում են արտասահմանյան արտադրության գնացքներ և սարքավորումներ, իսկ 2000-ական թվականների վերջից՝ նաև հայրենական արտադրության՝ այդ թվում արագընթաց գնացքներ՝ 100 կմ/ժ արագությամբ[5][6]։

2012 թվականի վերջին մի քանի նոր կայարանների բացումից հետո Պեկինի մետրոպոլիտենը ժամանակավորապես դարձավ աշխարհի ամենամեծ մետրոպոլիտենը՝ գծերի 442 կմ երկարությամբ[1][7] մինչև 2013 թվականին նրանից առաջ անցավ Շանհայի մետրոպոլիտենը։

Մետրոպոլիտենի գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]