Պեկինի կոնսենսուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեկինի կոնսենսուս (անգլ.՝ Beijing Consensus), նաև երբեմն «Չինական մոդել», «Չինական տնտեսական մոդել»[1], այս տերմինը օգտագործվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքական և հատկապես տնտեսական քաղաքականության առնչությամբ[2]։ Այս տնտեսական մոդելը սկսել է զարգանալ Մաո Ցզե Դունի մահից հետո և Դեն Սյաոպինի վերականգնումից հետո, և այն գրեթե երկու տասնամյակի ընթացքում նպաստել է Չինաստանի ՀՆԱ-ի ութ անգամ աճին[3]։

«Պեկինի կոնսենսուս» տերմինը ստեղծվել է Ջոշուա Ռամոյի կողմից՝ հղում անելով Չինաստանի տնտեսական զարգացման մոդելին՝ որպես այլընտրանք, հատկապես զարգացող երկրների համար, շուկայական ուղղվածություն ունեցող Վաշինգտոնի կոնսենսուսին, որը հովանավորվում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից[4]։ Չինական զարգացման մոդելը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, որոնք շատ առումներով տարբերվում է Վաշինգտոնի կոնսենսուսից։ Նախ և առաջ, ՉԺՀ-ում պահպանվում է ավտորիտար ռեժիմը, իրականացվում է ոչ թե արագ, այլ աստիճանաբար ժողովրդավարություն։ Երկրորդ՝ բարեփոխումների սկզբում Չինաստանը իրականացրեց գների աստիճանական ապակարգավորում, իսկ այսօր իրականացնում է աստիճանական տնտեսական ազատականացում։ Երրորդ՝ Չինաստանում ոչ պետական սեկտրը ստեղծվել է զրոյից, այլ ոչ թե լայնածավալ սեփականաշնորհման արդյունքում, նաև նկատվում է սեփականության և վերահսկողության ձևերի բազմակարծություն։ Չորրորդ՝ Չինաստանում գործում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն։ Հինգերորդ՝ ՉԺՀ-ում իջեցվում է փոխարժեքը, արտարժույթի պահուստների կուտակման միջոցով, որը ծառայում է արտահանման աճին ուղղված խթանող և առաջ տանող գործիք[5]։ Վեցերորդ՝ հասարակության հոգևոր, քաղաքական և սոցիալական ոլորտների բարելավում։ Յոթերորդ՝ անհատների ավելի մեծ ինքնավարության և անկախության զարգացում։

Ջոշուա Կուպեր Ռամո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամոն որպես այլընտրանքային տերմին ներմուծում է «Պեկինյան կոնսենսուս» տերմինը «Վաշինգտոնի կոնսենսուս» տերմինի մեջ։ Պեկինի կոնենսուսի հիմնական սկզբունքները ներառում են իրենց ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու ցանկությունը և համաշխարհային ասպարեզում բազմաբևեռությունը։ Հենց այս մոդելն է, որը առավել հստակ է դրսևորվել Չինաստանի օրինակով, կարող է օրինակ ծառայել զարգացող երկրների համար։ Ինչպես հարցազրույցներից մեկում նշել է հենց ինքը՝ Ռամոն, «Չինաստանի խաղաղ ռազմավարությունը՝ ուղղված տնտեսական աճին, չի ընկալվում որպես մարտահրավեր Միացյալ Նահանգներին։ Սակայն մոդելն ինքնին այնքան հզոր է, որ գրավում է աջակիցներին այնպիսի արագությամբ, ինչպես նրանց վախեցնում է ամերիկյան մոդելը»[6]։

Ջոն Ուիլյամսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին «Ասիայի քաղաքականություն» հոդվածում[7], Ոիլյամսոնը գրում է, որ Պեկինի կոնսենսուսը բաղկացած է հինգ բաղադրիչներից.
1) Աստիճանաբար անցկացվող բարեփոխումները (ի տարբերություն «Մեծ պայթյունի» մոտեցման)
2) Նորարարություններ և փորձարկումներ
3) Տնտեսական աճը արտահանման միջոցով
4) Պետական կապիտալիզմ (ի տարբերություն սոցիալիստական պլանավորման և շուկայական տնտեսության)
5) Ավտորիտարիզմ (ի տարբերություն դեմոկրատիայի կամ ինքնավարության)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Պեկինի կոնսենսուսի մի շարք առավելություններին, չինացի տնտեսագետ Յու Ուենլին գրում է, որ պետության նեոլիբերալ վերափոխումը ՔԿԿ-ի ղեկավարությամբ հանգեցրել է Չինաստանում չորս հիմանկան խնդիրների սրվելուն.

1) հարուստների և աղքատների միջև խորացող «ճեղքվածքները» մարտահրավերներ են սոցիալական բաշխման համակարգին

2) պետական ձեռնարկությունների և «պետական ակտիվների» սեփականաշնորհումը վնաս է հասցնում սոցիալիստական «կոլեկտիվ սեփականության համակարգին».

3) կառավարության «անսարքությունը» կամ «վատ պահվածքը» շուկայում վնասում են սոցիալիստական շուկայական տնտեսական համակարգին.

4) գյուղ-քաղաք երկակի տնեսական կառուցվածքը և մարզերի միջև խորացող «անջրպետը» վնաս է հասցնում ազգային տնտեսության համաչափ զարգացմանը։ Արդյունքում, րինական հասարակությունը, որը աշխարհում «ամենահավասարներից» էր, այժմ դարձել է «ամենաանհավասարներից» մեկը։ ՉԺՀ-ն դարձել է ռիսկային հասարակություն ունեցող պետություն, որտեղ զբաղվածության, սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության, աղքատության հաղթահարման և շրջակա միջավայրի պաշտպանության պատասխանատվությունը ավելի ու ավելի է վերաբաշխվում կառավարության և ՀԿ-ների միջև, կոլեկտիվների և անհատների միջև՝ հօգուտ վերջիններիս[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zhang, Jiakun Jack. «Seeking the Beijing Consensus in Asia: An Empirical Test of Soft Power». 4/15/2011. DUKE UNIVERSITY. Retrieved 28 January 2014. «This paper re presents a first-cut effort at operationalizing and measuring the so-called Beijing Consensus (or China Model), a form of state capitalism which some see as an ideological alternative to the Washington Consensus and a challenge to American soft power.»
  2. The allure of the Chinese model ZHANG Weiwei / International Herald Tribune, 2 November 2006
  3. «Commentator doubts efficacy of „Chinese model“ for Iran»| BBC Monitoring Middle East — Political [London] 4 May 2002: 1.
  4. Turin, Dustin R. (2010). «China and the Beijing Consensus: An Alternative Model for Development». Student Pulse Academic Journal 2 (1): 13.
  5. Попов В. «Пекинский консенсус» против «Вашингтонского»: «азиатские ценности» более конкурентоспособны, чем либерализм? // Прогнозис. — 2007 — № 3. — С. 344—347.
  6. Интервью Джошуа Купер Рамо Борису Волхонскому «Пекинский консенсус как согласие наций», журнал «Русский институт», № 49, 2009., Режим доступа: http://www.intelros.ru/pdf/Rus_Jornal/49/10.pdf Արխիվացված 2014-10-21 Wayback Machine
  7. Williamson J, Is the «Beijing Consensus» Now Dominant? Asia Policy 13(January 2012),
  8. Ren H. The Neoliberal State and Risk Society: The Chinese State and the Middle Class // Telos. −2010. — Summer — P. 105—128.