Jump to content

Պելևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունական խճանկարի մաս՝ Պելևսի և Կլոթոնի պատկերներով, Պաֆոսի հնագիտական պարկ

Պելևս (հին հունարեն՝ Πηλεύς Pēleus ), հերոս հունական դիցաբանության մեջ, Փտիոտիսի թագավորը, Թետիս աստվածուհու ամուսինը և Աքիլլեսի հայրը։ Նրա առասպելը Հոմերոսի ունկնդիրներին հայտնի է եղել մ.թ.ա. 8-րդ դարի վերջից[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելևսը Էգինա[2] կղզու թագավոր Էակոսի[3] և Թեսալիայի[4] Պելիոն լեռան օրեադ Էգինեի որդին է։ Նա ամուսնացել է ծովային նիմփա Թետիսի հետ, որի հետ ունեցել է Աքիլլեսին։

Պոլիմելեն՝ Պելևսի դուստրը, Պատրոկլեսի և Մենոետիոսի[5] հնարավոր մայրերից մեկն է եղել։

Պելևսը և նրա եղբայր Թելամոնը Յասոնի ընկերներն են եղել, և երկուսն էլ համարվել են արգոնավորդներ[6]։ Թեև Էգինայում այլևս թագավորներ չեն եղել, պատմական ժամանակաշրջանում Էպիրուսի թագավորները իրենց ծագումը վերագրել են Պելևսին[7]։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելևսը և նրա եղբայր Թելամոնը սպանել են իրենց խորթ եղբորը՝ Փոկոսին, հավանաբար որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով և, անկասկած, չմտածված պահին[8], և պատժից խուսափելու համար փախել Էգինայից։ Փտիոտիսում Պելևսը մաքրագործվել է քաղաքի կառավարիչ Էվրիթիոնի կողմից, ապա ամուսնացել վերջինիս դստեր՝ Անտիգոնեի հետ, որից ունեցել է դուստր՝ Պոլիդորան: Էվրիթիոնը արգոնավորդների շարքում ամենաքիչ հիշատակումն է ստացել (և՛ Պելևսը, և՛ Թելամոնը միացել են արգոնավորդներին, «սակայն ոչ միասին, ոչ էլ նույն վայրից, քանի որ նրանք ապրում էին միմյանցից հեռու և Էգինայից զգալի հեռավորության վրա[9]»): Սակայն Պելևսը պատահաբար սպանել է Էվրիթիոնին կալիդոնյան վարազի որսի ժամանակ և փախել Փտիոտիսից:

Պելևսը Յոլքոսում Ակաստոսի կողմից մաքրվել է Էվրիթիոնի սպանության մեղքից։ Ակաստոսի կինը՝ Աստիդամիան, սիրահարվել է Պելևսին, և երբ նա մերժել է նրան, Աստիդամիան մի սուրհանդակ է ուղարկել Անտիգոնեին՝ հայտնելու, թե Պելևսը պատրաստվում է ամուսնանալ Ակաստոսի դստեր հետ։ Այդ լուրը լսելով՝ Անտիգոնեն կախվել է։

Այնուհետև Աստիդամիան Ակաստոսին ասել է, թե Պելևսը փորձել է բռնաբարել իրեն։ Ակաստոսը Պելևսին տարել է որսի՝ Պելիոն լեռան վրա, և երբ Պելևսը քնել է, նրա սուրը թաքցրել է գոմաղբի մեջ ու լքել նրան լեռան լանջին։ Պելևսը արթնացել է, և երբ կենտավրոսների մի խումբ պատրաստվել է հարձակվել նրա վրա, իմաստուն կենտավրոս Քիրոնը, կամ մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Հերմեսը, վերադարձրել է նրան սուրը, և Պելևսը կարողացել է փրկվել[10]։ Նա գրավել է Յոլքոսը և սպանել Աքասոսին ու Աստիդամիային[11]։

Ամուսնություն Թետիսի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պելևսը փախչում է իր մրցանակ-հարսնացու Թետիսի հետ, ով ապարդյուն կենդանու կերպարանքներ է ընդունել՝ նրանից փախչելու համար։ Բեոտական ​​սևաֆիգուր աման, մ.թ.ա. մոտ 475 թվական։

Անտիգոնեի մահից հետո Պելևսը ամուսնացել է ծովային նիմփա Թետիսի հետ։ Նրան հաջողվել է նվաճել Թետիսին Պրոտևսի օգնությամբ, որը Պելևսին հրահանգել է ամուր գրկել նրան՝ անկախ այն բոլոր մարմնական կերպարանափոխություններից, որոնց նա դիմել է փախուստի համար[12]։ Նրանց հարսանեկան խնջույքին ներկա են եղել օլիմպիական բազմաթիվ աստվածներ։

Որպես հարսանեկան նվերներ՝ Պոսեյդոնը Պելևսին տվել է երկու անմահ ձի՝ Բալիոսը և Քսանթոսը, Հեփեստոսը՝ դանակ, Աֆրոդիտեն՝ աման՝ Էրոսի պատկերով դրոշմված, Հերան՝ քղամիդ, Աթենասը՝ սրինգ, Ներևսը՝ աստվածային աղի զամբյուղ, որը անդիմադրելի զորություն ուներ ախորժակի, շատակերության և մարսողության վրա, իսկ Զևսը Թետիսին նվիրել է Արքեի թևերը[13][14]։

Խնջույքի ընթացքում Էրիսը, որպեսզի վրեժխնդիր լինի հարսանիքին հրավիրված չլինելու համար, սեղանին է նետել կռվախնձորը, որը սկիզբ է դրել այն վեճին, որը հանգեցրել է Պարիսի դատաստանին և ի վերջո՝ Տրոյական պատերազմին։ Պելևսի և Թետիսի ամուսնությունից ծնվել է յոթ որդի, որոնցից վեցը մահացել են մանկական տարիքում։ Միակ ողջ մնացած որդին եղել է Աքիլլեսը։

Աքիլլեսի փրկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թետիսը փորձել է իր որդի Աքիլլեսին անխոցելի դարձնել։ Պատմության հանրաճանաչ տարբերակում նա Աքիլլեսին ընկղմել է Ստիքս գետի մեջ, բռնելով կրունկից, որն այդպես էլ խոցելի է մնացել։ Ավելի վաղ և պակաս տարածված տարբերակում Թետիսը տղային օծել է ամբրոսիայով և դրել կրակի վրա՝ նրա մարմնի մահկանացու մասերը այրելու համար։ Նրան ընդհատել է Պելևսը, և նա զայրացած լքել է հորն ու որդուն՝ կրունկը խոցելի թողնելով։

Գրեթե նույնական պատմություն է պատմում Պլուտարքոսը իր «Իսիդայի և Օսիրիսի մասին» աշխատության մեջ, որտեղ աստվածուհի Իսիդան այրում է Բիբլոսի արքայազն Մաներոսի՝ թագուհի Աստարտեի որդու մահկանացու կյանքը և նույնպես ընդհատվում է գործընթացն ավարտելուց առաջ։ Կյանքի ուշ շրջանում Աքիլլեսին սպանում է Պարիսը, կրակելով նրա խոցելի տեղին՝ կրունկին։ Այստեղից էլ ծագում է «Աքիլլեսյան գարշապար»արտահայտությունը։

Պելևսը Աքիլլեսին տվել է կենտավրոս Քիրոնին՝ Պելիոն լեռան վրա դաստիարակելու համար, որն իր անունը ստացել է Պելևսից։ «Իլիականում» Աքիլլեսն օգտագործում է Պելևսի անմահ ձիերը և տիրապետում հոր նիզակին։

Հերոսական պաշտամունքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգինայում Պելևսի թեմենոս չի եղել, չնայած Էակոսի դամբարանը եղել է նավահանգստային քաղաքի ամենաակնառու հատվածում գտնվող սրբավայրի պարսպապատում՝ սպիտակ մարմարից պատրաստված քառանկյուն պարսպապատ, որը քանդակված է եղել բարձրաքանդակներով, այն տեսքով, ինչպես տեսել է Պավսանիասը, իսկ մոտակայքում՝ Փոկոսի դամբարանը[15]։ Պելևսի ճակատագրի երկու տարբերակ կա, որոնք բացատրում են այս բացակայությունը. Եվրիպիդեսի «Տրոադես»-ում Պելիասի որդի Ակաստոսը նրան աքսորել է Փտիոտիսից[16], և նա հետագայում մահացել է աքսորում, իսկ մեկ այլ տարբերակում նա վերամիավորվել է Թետիսի հետ և անմահ դարձել։

Հնում, ըստ Կալիմաքոսի կորած «Աիտիա»-ի մի հատվածի[17], Պելևսի դամբարան է եղել Իքոսում (ժամանակակից Ալոնիսոս), որը հյուսիսային Սպորադների կղզիներից մեկն է։ Այնտեղ Պելևսին մեծարել են որպես «Միրմիդոնների թագավոր», և «հերոսի վերադարձը» նշվել է ամեն տարի[18]։ Այնտեղ է գտնվել նրա դամբարանը, ըստ Հունական անթոլոգիայի մի պոեմի[19]։

Պելևսի պաշտամունքի մասին միակ այլ հղում քրիստոնյա Կղեմես Ալեքսանդրիացու «Կոչում հույներին» բանավեճում է։ Կղեմեսը իր աղբյուրը վերագրում է որոշակի «Մոնիմոսի» կողմից ստեղծված «հրաշքների հավաքածուին», որի մասին ոչինչ հայտնի չէ, և պնդում է, որ դեյմոն-պաշտողները դառնում են նույնքան դաժան, որքան իրենց աստվածները. «Թեսալիայի Պելլայում մարդկային զոհաբերություն է մատուցվում Պելևսին և Քիրոնին, զոհը աքայացի է[20]»։ Այս ամենից Պելևսի և Քիրոնի շարունակական կապը ամենահուսալի մանրամասնությունն է[21]։

Աթենական ողբերգության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆոկլեսի «Պելևսը» կորել է։ Նա հայտնվել է որպես կերպար Եվրիպիդեսի «Անդրոմակե» ողբերգության մեջ (մ.թ.ա. մոտ 425 թվական):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Peleus is mentioned in Homer's Odyssey during the conversation between Odysseus and the dead Achilles.
  2. ↑ The island lies in the Saronic Gulf opposite the coast of Epidaurus; it had once been called Oenone, Pausanias was informed.
  3. ↑ Apollodorus, 1.9.16
  4. ↑ In poetry he and Telamon are sometimes the Endeides, the "sons of Endeis"; see, for example, Pausanias 2.29.10.
  5. ↑ Plutarch, Aristides 20.6
  6. ↑ Apollodorus, 1.9.16
  7. ↑ Pausanias, 2.29.4.
  8. ↑ "A witless moment" (Apollonius, Argonautica, I. 93,
  9. ↑ Apollonius of Rhodes, 1.90-93, in Peter Green's translation (2007:45).
  10. ↑ Aristophanes, The Clouds 1063-1067
  11. ↑ Կուն, Նիկոլայ (1989). Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Լույս.
  12. ↑ Ovid, Metamorphoses 11.219-74
  13. ↑ Photius, Bibliotheca excerpts - GR
  14. ↑ Photius, Bibliotheca excerpts, 190.46 - EN
  15. ↑ Pausanias, 2.29.6-7
  16. ↑ Scholia on Euripides, Troades 1123-28 note that in some accounts the sons of Acastus have cast him out, and that he was received by Molon in his exile
  17. ↑ One of the fragmentary Oxyrhynchus papyri, noted by Lewis Richard Farnell, Greek Hero Cults and Ideas of Immortality: the Gifford Lectures, "The Cults of Epic Heroes: Peleus" 1921:310f.
  18. ↑ Farnell 1921:310f; Farnell remarks on "some ethnic tradition that escapes us, but which led the inhabitants to attach the name of Peleus to some forgotten grave," so deep was the cultural discontinuity between Mycenaean Greece and the rise of hero-cults in the 8th century BC.
  19. ↑ Greek Anthology, 7.2.
  20. ↑ George William Butterworth, ed. and tr.Clement of Alexandria, "Exhortation to the Greeks" 1919:93.
  21. ↑ By way of apology for Clement, Farnell suggests "human sacrifice was occasionally an adjunct of hero-cults, and this at Pella may have been an exceptional rite prescribed at a crisis by some later oracle." (Farnell 1921:311). Dennis D. Hughes, Human Sacrifice in Ancient Greece (Routledge, 1991) offers a skeptical view of the actuality of human sacrifices during historical times.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]