Պելե (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պելե
Kapiolani defying Pele.jpg
Տեսակաստվածուհի
Սեռիգական
ՄայրՀաումեա
Քույր/ԵղբայրՆամակա
Ասպարեզկրակ և հրաբուխ
Pele Վիքիպահեստում

Պելե (հավայերեն՝ Pele), հրաբուխների, կրակի և փոթորկի աստվածուհի Հավայան կրոնում, պոլինեզյան աստված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակվում է նաև Պերե (անգլ.՝ Pere) անվամբ Տահիտի կղզու դիցաբանության մեջ, որի մասին առասպելները ենթադրաբար հայտնվել են առաջին եվրոպացի գաղութարարների և միսիոներների կողմից[1]։

Ըստ հավայացիների, Պելեն եղել է դիցուհի Հաումեայի և նրա ամուսնու՝ Մոեմոեի դուստրը[2]։ Ծնվել է Հավայան կղզիներից հարավ գտնվող Կահիկի (հնարավոր է՝ Տահիտի) կոչվող երկրում[2]։ Ունեցել է ութ քույր և հինգ եղբայր։

Հավայան լեգենդներ Պելեի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայան լեգենդներից մեկը պատմում է Պելե աստվածուհու՝ Հոնուա-իա-կեա (Honua-i'a-kea) կանոեով նոր երկիր որոնելու երկար նավարկության մասին։ Նավարկելով Հավայան կղզիներ՝ Պելեն մի քանի անգամ անհաջող փորձել է հարմար վայր գտնել իր ընտանիքի համար։ Ամեն անգամ, երբ նա սկսել է փորել հողը, ջուրն այն սրբել-տարել է, և ընտանիքը ստիպված է եղել շարունակել որոնումները։ Այսպիսով, ըստ Հավայան կղզիների հին պատկերացումների՝ արշիպելագում հայտնվել են բազմաթիվ հրաբխային խառնարաններ, այդ թվում՝ Դայմոնդ Հեդը, Կոկոն, Մակապուն և Կիլաուելան, որտեղ ի վերջո բնակություն է հաստատել Պելեն[3]։

Հավայան հայտնի հուլա պարի ծագումը նույնպես կապված է աստվածուհու անվան հետ։ Ըստ առասպելի մի օր Պելեն իր շքախմբով զբոսնելիս տեսել է Հոպոեին և Հաենին՝ իր կրտսեր քրոջ՝ Հիակայի ընկերներին, որոնք կատարում էին գեղեցիկ պար։ Դրանից հետո Պելեն խնդրել է իր քույրերին կրկնել պարը, բայց բացի Հիակայից ոչ ոք չի կարողացել դա անել։ Այդ պահից ի վեր Հիական դարձել է հուլա պարի հովանավորը, և աղոթքի բոլոր երգերն էլ անվանվել են կա՛մ նրա, կա՛մ Պելեի պատվին[3]։

Պելեն ու նրա քույրը՝ Հիական, հիշատակվում են նաև մեկ այլ լեգենդում` այս անգամ իրենց մրցակցության մասին։ Լեգենդը պատմում է, թե ինչպես է Պելե աստվածուհու ոգին խորը քնի մեջ ընկնելով գնացել Կաուաի կղզի, որտեղ հանդիպել է առաջնորդ Լոհիաուին։ Սիրահարվելով մահկանացուին՝ Պելեն որոշել է իր քույրերին ուղարկել նրա հետևից, բայց բոլորը, բացի Հիակայից, հրաժարվել են։ Գերբնական ուժերով օժտելով իր քրոջը՝ Պելեն հրամայել է 40 օր անց վերադառնալ և չդիպչել սիրեցյալին։ Այնուամենայնիվ, վերադարձի ճանապարհը շատ դժվար էր Հիակայի համար, քանի որ հավայան ոգիները կտրականապես դեմ էին աստվածուհի Պելեի և մահկանացու Լոհիաուի հարաբերություններին։ Ուստի քրոջը չի հաջողվել տեղավորվել 40 օրում։ Զայրացած Պելեն, համարելով, որ Հիական հրապուրում է իր սիրեցյալին, սպանել է նրա ընկեր Հոպոեին։ Մինչդեռ Հիական իսկապես սիրահարվել էր Լոհիաուին։ Վերադառնալով տուն և տեղեկանալով Հոպոեի սպանության մասին՝ քույրը ի վերջո որոշել է խաբել Պելեին։ Հիական գրկել է Լոհիաուին, ինչը սաստիկ զայրացրել է Պելեին։ Աստվածուհին նրանց վրա լավա ու կրակ է լցրել՝ սպանելով Լոհիաուին։ Այնուամենայնիվ, Հիակային հաջողվել է ողջ մնալ իր գերբնական ուժերի շնորհիվ և փրկել մահկանացու առաջնորդի ոգին։ Ապա հարություն է տվել և դարձել նրա կինը[3]։

Սակայն, Պելեն մշտապես մենակ չի մնացել։ Հավայան լեգենդների համաձայն՝ նա շուտով սիրահարվել է կիսաստված Կամապուային, որից ունեցել է Օպելունուիկաուհալիլոյին, ով դարձել է Հավայան բոլոր առաջնորդների նախահայրը[4]։

Պաշտամունք և սնահավատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի վերջը Հավայան կղզիներում խորապես հարգել են Պելեին՝ զոհաբերություններ անելով նրան, իսկ ինքը՝ աստվածուհին, մեկ անգամ չէ, որ հանդիպել է մարդկանց գեղեցիկ աղջկա կերպարով[5]։

Ներկայումս Պելեի «նվերները» բերում են հրաբուխներ և ակտիվ լավային հոսքեր Հավայան կղզիներում։

Հավայացիներն ավանդաբար հավատում են, որ իրենք պետք է ներդաշնակ ապրեն բոլոր բնական արարածների հետ, ուստի խորհուրդ չեն տալիս լավան հավաքել որպես հուշանվեր։ Ամեն տարի մեծ քանակությամբ լավա հետ է ուղարկվում Հավայան կղզիներ այն մարդկանց կողմից, ովքեր կարծում են, որ դրանք տուն բերելուց հետո դժբախտ են եղել[6][7][8]։

Ասոցացված անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 թվականին Յուպիտերի արբանյակ Իոյի ակտիվ հրաբուխը կոչվել է Պելեի պատվին։

Հրաբխագիտության մեջ օգտագործվում են հետևյալ տերմինները.

  • Պելեի արցունքներ,
  • Պելեի վարսեր,
  • Պելեի ջրիմուռներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kane H. K. Pele: Goddes of Hawaii Volcanoes. 17th print. Captain Cook: The Kawainui Press, 2017. 71 p.
  • Robert D. Craig. Dictionary of Polynesian mythology. — Greenwood Publishing Group, 1989. — 409 p. — ISBN 0-313-25890-2
  • Robert D. Craig. Handbook of Polynesian mythology. — ABC-CLIO, 2004. — 353 p. — ISBN 1-57607-894-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]