Պելեշ (դղյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պելեշ դղյակ
Castelul Peleş
Peles-2007-bgiu.jpg
Ժամանակակից կարգավիճակ` պատմական հուշարձան
Երկիր` Ռումինիա, Սինայա
Ճարտարապետական ոճ` նեոռենեսանս
Հիմնող` Կարոլ 1-ին
Կառուցման
ժամանակաշրջան`
1873-1914

Պելեշ դղյակ (Castelul Peleş), գտնվում է Ռումինիայի Սինայա քաղաքից ոչ հեռու, գեղատեսիլ Կարպատ վայրում, Տրանսիլվանիան և Վալախիան միացնող միջնադարյան ճանապարհի վրա: Դղյակը կառուցված է նեովերածծնդյան ոճով 1873 թվականից 1914 թվականներին, ծիսական արարողությունը տեղի է ունեցել 1883 թվականին: Անունը տվել է ոչ հռու հոսող լեռնային գետակը: Ներկայումս դղյակը պատմական հուշարձան է:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դղյակի առաջին ճարտարապետը գերմանացի Յոհան Շուլցն էր (1876—1883), նրան հաջորդեց չեխ ճարտարապետ Կարել Լիմանը: Հիմնական ճարատարապետական ոճը նեովերածննդյանն է, սակայն ներքին բակի ճակատի շքեղ փորագրված պատերով փայտե կոնստրուկցիաների վրա զգացվում է սաքսոնական ազդեցությունը, իսկ փայտե հարուստ փորագրություններով և նրբաճաշակ կտորներով զարդարված ներքին հարդարանքում նկատելի է բարոկկոյի ազդեցությունը:

Պելեշ դղյակն ունի 3200 քառ. մ մակերես, շքեղ կահավորված և նրբաճաշակ զարդարված ավելի քան 160 սենյակ, 30 լոգասենյակ: Այն համարվում է արևելյան և կենտրոնական Եվրոպայի արվեստի գործերի լավագույն հավաքածուներից մեկը, որը ներառում է քանդակագործություն, գեղանկարչություն, կահույք, զենք և զրահներ, ոսկյա և արծաթե, փղոսկրե իրեր, ճենապակի, գորգեր և գոբելեններ: Զենքի և զրահների հավաքածուն հաշվվում է ավելի քան 4000 առարկա: Արևելյան գորգերը արտադրված են Քորդովում, սակայն ամենից տպավորիչը Շվեյցարիայից բերված ձեռքով նկարազարդված ապակեզարդերը:

Զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մուտքի մոտ վեր է խոյանում իտալացի քանդակագործ Ռաֆայելո Ռոմանելիի քանդակած թագավոր Կարոլ 1-ինի արձանը, նրան են պատկանում նաև դղյակը շրջապատող նեովերածծնդյան ոճով կատարված իտալական յոթ հրաշալի սանդղավանդներին տեղակայված կարարայան մարմարից արձանները: Զբոսայգում է գտնվում նաև Ելիզավետա թագուհու հուշարձանը:

Այգիները և սանդղավանդները զարդարված են շատրվաններով, սանդուղքներով, հրաշալի արձաններով և զարդարանքի այլ դետալներով:

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դղյակը տեղակայված է Սինայա քաղաքից հյուսիս-արևմուտք, Բրաշով քաղաքից 60 կմ և Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 135 կմ հեռավորության վրա:

Սինայայի զբոսաշրջային կոմպլեքսի մեջ մտնում է նաև Պելեշ դղյակի մոտ գտնվող Պելիշոր դղյակը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]