Պելգուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պելգուլին
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Բնակչություն15 949 մարդ (հունվարի 1, 2015)[1]
Պելգուլին (Էստոնիա)##
Պելգուլին (Էստոնիա)

Պելգուլին[2][2][3] (էստ․՝ Pelgulinn), միկրոշրջան Էստոնիայի մայրաքաղաք Տալլին քաղաքի Պիհյա-Տալլին շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելգուլինի հարևանության քարտեզ

Գտնվում է Տալլինի հյուսիսային մասում։ Հյուսիսում սահմանակից է Պելգուրաննային, արևելքում՝ Սիցիին և հարավում՝ Մերիմեցային։ Միկրոշրջանի տարածքը 2,38 կմ է[4]։

Փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակայքի գլխավոր փողոցներն են՝ Կոլդե բուլվարը, Ռիստուկու, Սյոլե, Տելլիսկիվի և Հայնա փողոցները։ Հարավից միկրոշրջանը սահմանափակվում է Պալդիսկի մայրուղով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության ռեգիստրի տվյալներով՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Պելգուլինի միկրոշրջանի բնակիչների թիվը կազմում էր 15204 մարդ[4]։

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: Tallinn arvudes[5])
2008201020112012201320142015201620172018201920202021
14 606 14 898 15 004 15 347 15 445 15 865 15 949 16 015 16 003 16 025 15 558 15 336 15 204

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելգուլինը կառուցվել է Տալլինից անմիջապես հետո։ Ի սկզբանե որպես փախածների քաղաք (Պելգուլին - ռուս. «Город укрытия»)։ Այնտեղ փախչում էին քաղաքում մեղավոր մարդիկ։Սակայն դա դեռ քաղաքի հիմքը չէր, քանի որ փախստականները եթե ինչ-որ շինություններ էին անում, բավականին աննշան էին։ Մանավանդ որ նրանց չի կարելի նկատել։ Եվ իսկապես, դե յուրե Պելգուլինան գոյություն չուներ։ Մոտավորապես 15-րդ դարում Պելգուլինն ամբողջովին անհետացավ։

17-րդ դարում ներկայիս Պալդիսկի մայրուղու տեղում առաջացել է մի փոքրիկ բնակավայր։ Դրա ընդլայնմանը նպաստել է Ռեվել-Սանկտ Պետերբուրգ երկաթուղու կառուցումը։ Մեկ դար այս բնակավայրից դուրս հիմնականում դաշտեր ու ճահիճներ էին. կային արոտավայրեր։

Ներկայիս Պելգուլինը կառուցվել է 1870-ականներին[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամեծ թաղամասերից մեկն է Պիհյա-Տալլին-ը։Միկրոշրջանում գործում են «Արևմտյան Տալլինի կենտրոնական հիվանդանոց» բաժնետիրական ընկերության երկու ստորաբաժանումներ (Կանանց կլինիկա և Պելգուլինա ծննդատուն[7]), «Հյուսիս-Էստոնական վերականգնողական կենտրոն» բաժնետիրական ընկերության ստորաբաժանումը (Պելգուլինայի առողջության կենտրոն-նախկին Պելգուլինայի հիվանդանոց)[8], Պելգուլինա գիմնազիա[9], Էհտե մարդասիրական գիմնազիա, խուլերի և լսողության խնդիրներ ունեցողների դպրոց (Tallinna Heleni Kool), Ռիստիկի հիմնական դպրոց, Սիլեի սպորտային կենտրոն[10], ձիարշավարան, 4-րդ խոշոր մթերային խանութ[11][12][13][14]։

Հանրային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոշրջանով անցնում են 40, 33, 32, 59, 26, 26A, 48, 72 ավտոբուսային գծերը[15]։

Պելգուլինի և Կալամաջայի տեսարանը Գմբեթի տաճարից

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tallinn City Government
  2. 2,0 2,1 Таллин. — Краткий энциклопедический справочник. — Таллин: Валгус, 1980. — С. 8, 14, 296. — 416 с.
  3. «Пельгулинн». Postimees.
  4. 4,0 4,1 Tallinna Linnavalitsus (2021). «Tallinn arvudes 2021. Statistical Yearbook of Tallinn 2021». Tallinn (էստոներեն).
  5. «Tallinn arvudes» (էստոներեն). Tallinna Linnavalitsus.
  6. «Pelgulinn». Словарь эстонских топонимов (էստոներեն). Eesti Keele Instituut.
  7. «Pelgulinna Sünnitusmaja». Lääne-Tallinna Keskhaigla.
  8. «Pelgulinna Tervisekeskus». Põhja-Eesti Taastusravikeskus (էստոներեն).
  9. «Пельгулиннаская гимназия». Eesti.ee.(չաշխատող հղում)
  10. «Sõle Spordikeskus». Kristiine Sport.
  11. «Контакты». Lääne-Tallinna Keskhaigla.
  12. «Selver». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. Maxima
  14. «Pelgulinn». Eesti Entsüklopeedia (էստոներեն). 2011.
  15. «Tallinna Ühistransport». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.