Jump to content

Պելագոնիսկի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պելագոնիսկի շրջան
Пелагониски регион

Զինանշան

ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ԿարգավիճակՄակեդոնիայի վարչական բաժանում և վարչատարածքային միավոր
Մտնում էՀյուսիսային Մակեդոնիա
Ներառում է9 համայնք
ՎարչկենտրոնԲիտոլա
Հիմնական լեզուՄակեդոներեն
Բնակչություն (2002)210 431 մարդ (2021)[1]
Տարածք4717 կմ²

Պելագոնիսկի շրջան (մակեդոներեն՝ Пелагониски регион), Մակեդոնիայի Հանրապետության ութ ստատիստիկ շրջաններից մեկը, որը գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում։ Վարչատարածքային միավորը արտաքին սահման ունի Մակեդոնիայի Հանրապետության երկու հարևանների՝ Հունաստանի և Ալբանիայի հետ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչատարածքային միավորը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա՝ Մակեդոնիայի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Արևելքում սահմանակից է Մակեդոնիայի Վարդարյան, իսկ արևմուտքում՝ Հարավարարևելյան շրջաններին։

Պելագոնիսկի շրջանն ամբողջ հարավում սահմանակից է Հունաստանի Հանրապետությանը (Մակեդոնիայի երեք շրջաններից մեկն է, որն անմիջականորեն սահման ունի Հունաստանի հետ), իսկ հարավարևմտյան մի փոքր հատվածում սահման ունի նաև Ալբանիայի հետ։

Տարածքի չափով Մակեդոնիայի Հանրապետության խոշորագույն շրջանն է, որ զբաղեցնում է 4723 կմ² տարածք։ Շրջանը բաղկացած է 9 բնակավայրերից, որոնցից խոշորագույններն են Բիտոլան և Պրիլեպը։ Շրջանի վարչական կենտրոնը Բիտոլոն է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2002 թվականին Մակեդոնիայի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ շրջանի բնակչությունը կազմում է 238 136 մարդ[2], իսկ բնակչության միջին խտությունը՝ 50,42 մարդ/կմ²։

1994 թվականից ի վեր բնակչությունը աճել է +10.91%-ով։ Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն։ Բազմազան է բնակչության էթնիկական կազմը՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելագոնիսկի շրջան» հոդվածին։