Պելագեյա Շայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Պելագեյա Շայն
Пелагея Фёдоровна Шайн
Ծնվել է 1894
Պերմի երկրամաս, Ռուսաստան
Մահացել է օգոստոսի 27, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:27|2|0}})
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Ղրիմի աստղադիտարան
Ալմա մատեր Bestuzhev Courses
Պարգևներ Լենինի շքանշան

Պելագեյա Շայն (ռուս.՝ Пелагея Фёдоровна Шайн, 1894, Պերմի երկրամաս - 27 օգոստոսի 1956, Մոսկվա), սովետական աստղագետ, աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։

Մինչ ամուսնությունը կրել է Սաննիկովա ազգանունը։

Ծնվել է 1894 թվականին Ռուսաստանի Ուսոլսկի ուեզդի Պոպովո-Օստանինո գյուղում[1]։ Ավարտել է Պոլովոդովյան նախնական դպրոցը, Սոլիկամսկի գիմնազիան, հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի Բեստուժևյան կուրսերի ֆիզիկո-մաթեմատիկական բաժինը։

1918 թվականին վերադարձել է Ուսոլսկի ուեզդ, որտեղ մաթեմատիկա է դասավանդել գործարանային դպրոցում։ Հետո տեղափոխվել է Տոմսկ, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու, աստղագետ Գրիգորի Շայնի հետ։

1921 թվականից աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում, 1925 թվականին տեղափոխվել է Սիմեիզի աստղադիտարան, որը հետագայում մտել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանի կազմի մեջ, որտեղ էլ աշխատել է մինչև կյանքի վերջը։

Պելագեյա Շայնը հանդիսանում է աշխարհում առաջին կին աստղագետը, ով հայտնաբերել է փոքր մոլորակ ((1112) Պոլոնիա, 1928 թվականին), ընդհանուր առմամբ հայտնաբերել է 19 աստերոիդ։ 1949 թվականին հայտնաբերել է Շայն-Շալդեխի կարճ պարբերությամբ գիսաստղը։ Ինչպես նաև հայտնաբերել է ավելին քան 150 նոր փոփոխական աստղեր։ Աշխատանքներ է տարել աստղերի լուսաչափության և գունաչափության ասպարեզում։

Ամուսինն է եղել հայտնի սովետական աստղագետ Գրիգորի Շայնը, նրանց որդեգրած դուստր Վերա Ֆեոդորովնա Կլոչիխինան, ով Պելագեյա Ֆեոդորովնայի զարմուհին էր, հետագայում դարձել է աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կինը։

Պելագեյա Շայնի անունով է անվանվել (1190) Պելագեյա աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]