Պեդրո Լասկուրաին
| Պեդրո Լասկուրաին իսպ.՝ Pedro Lascuráin | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 8, 1856 |
| Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
| Մահացել է | հուլիսի 21, 1952[1] (96 տարեկան) |
| Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Faculty of Law, National Autonomous University of Mexico? և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան |
| Զբաղեցրած պաշտոններ | Մեքսիկայի նախագահ, Secretary of Foreign Affairs of Mexico? և արտաքին գործերի նախարար |
| Կուսակցություն | Progressive Constitutionalist Party? |
Պեդրո Խոսե Դոմինգո դե լա Կալզադա Մանուել Մարիա Լասկուրաին Պարեդես (մայիսի 8, 1856, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 21, 1952[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի քաղաքական գործիչ, երկրի նախագահ (1913 թվականի փետրվարի 19), որը հայտնի է որպես Մեքսիկայի և համաշխարհային պատմության ամենակարճ կառավարող պետության ղեկավարը՝ մեկ ժամից պակաս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ռանչո լա Ռոմիտա քաղաքում, «մեծ Մեխիկոյի» թաղամասերից մեկում, մեքսիկացի հոր և բասկական ծագման մորից: Նրա պապը գեներալ Մարիանո Պարեդեսա Արիլագին էր, ով 1846 թվականին կես տարի Մեքսիկայի ժամանակավոր նախագահն էր[2][3]։ Նրա հայրը Վերակրուսից վաճառական էր, ով ամսուսնացել է գեներալ և նախկին նախագահի աղջկա հետ[4]։
Նա իրավաբանություն է սովորել կաթոլիկ դպրոցում, իսկ ավելի ուշ ավարտել է Իրավագիտության ազգային դպրոցը (Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան)՝ 1880 թվականին ստանալով իրավագիտության աստիճան[4]։
Եղել է Մեքսիկայի քաղաքային խորհրդի անդամ, իրավաբան (մասնագիտացել է քաղաքացիական և առևտրային իրավունքի բնագավառում) և 16 տարի Իրավագիտության ազատ դպրոցի տնօրեն։ Նա աշխատել է արտաքին գործերի նախարարությունում Պորֆիրիո Դիասի օրոք։ Ֆրանցիսկո Մադերոյի վարչակազմի օրոք երկու անգամ աշխատել է որպես արտաքին գործերի նախարար (1912 թվաանի ապրիլի 10-ից դեկտեմբերի 4-ը, և 1913 թվականի հունվարի 15-ից փետրվարի 18-ը)[4]։
Նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականի փետրվարի 19-ին «Ողբերգական տասնամյակի»՝ փետրվարյան իրադարձությունների ժամանակ նախագահ Ֆ. Մադերոն և փոխնախագահ Պինո Սուարեսը հրաժարական տվեցին գեներալ Վիկտորիանո Ուերտաի գլխավորած հակահեղափոխական ուժերի ճնշման ներքո և ձերբակալվեցին Ազգային ժողովի շենքում (մի քանի օր անց երկուսն էլ գնդակահարվեցին):
Երդվել է 1857 թվականի Սահմանադրության համաձայն, որով արտաքին գործերի նախարարը նախագահ էր զբաղեցնում երկրի նախագահի և փոխնախագահի բացակայության պայմաններում։ Ենթադրվում է, որ նրա նախագահությունը տեւել է ընդամենը 45 րոպե՝ նույն օրը ժամը 17:15-ից մինչև երեկոյան 18:00-ը[5] (այլ աղբյուրների համաձայն՝ 15-ից 55 րոպե[6])։
Երդումից անմիջապես հետո նա ներքին գործերի նախարար նշանակեց Հուերտային, ով ըստ Սահմանադրության հաջորդում էր նախագահի պաշտոնին, իսկ հետո հրաժարական տվեց[7]։
Հետագա կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուերտան, դառնալով նախագահ, Նրան պաշտոն առաջարկեց կառավարությունում, բայց նա հրաժարվեց ՝ վերադառնալով փաստաբանական պրակտիկային։
Մահացել է 94 տարեկան հասակում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 SNAC — 2010.
- ↑ «"Pedro Lascuráin, El Presidente de México Que Gobernó Por 45 Minutos." México Desconocido, 3 May 2021. Retrieved 21 July 2023». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Altamirano 2004, էջ. 17
- 1 2 3 «Biografía de Pedro Lascuráin (Su vida, historia, bio resumida)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին. (in Spanish)
- ↑ Pedro Lascuráin Paredes
- ↑ Pedro Lascuráin
- ↑ La Decena Trágica
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Altamirano Cozzi, Graziella, Pedro Lascurain Un hombre en la encrucijada de la revolución. — Instituto Mora, 2004. — ISBN 978-970-684-097-4
- Платошкин Н. Н. История Мексиканской революции. Истоки и победа 1810—1917 гг. — М.: Университет Дмитрия Пожарского: Русский Фонд содействия образованию и науке, 2011. — Т. 1. — 432 с. — ISBN 978-5-91244-034-2