Պեդրո Անտոնիո դե Ալարկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեդրո Անտոնիո դե Ալարկոն
PedroAntonioAlarcon.jpg
Ծննդյան անունիսպ.՝ Pedro Antonio Joaquín Melitón de Alarcón y Ariza
Ծնվել էմարտի 10, 1833(1833-03-10)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][9][12]
ԾննդավայրԳուադիս, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[13][3]
Վախճանվել էհուլիսի 19, 1891(1891-07-19)[4][14] (58 տարեկանում)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[13][4]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ և դիվանագետ
Լեզուիսպաներեն[1][4]
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունԳրանադայի համալսարան[4]
Ժանրերվեպ և թատրոն
Գրական ուղղություններռեալիզմ
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա
ԿուսակցությունLiberal Union?
Pedro Antonio de Alarcón Վիքիպահեստում
Ալարկոնի արձանը իր հայրենի Գվադիկս քաղաքում
Ալարկոնի արձանը Գրանադայում՝ Սահմանադրության պողոտայի վրա

Պեդրո Անտոնիո դե Ալարկոն ի Արիսա (իսպ՝. Pedro Antonio de Alarcón y Ariza մարտի 10, 1833(1833-03-10)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][9][12], Գուադիս, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[13][3] - հուլիսի 19, 1891(1891-07-19)[4][14], Մադրիդ, Իսպանիա[13][4]), 19-րդ դարի իսպանացի քաղաքական գործիչ և գրող, իսպանական գրականության մեջ ռեալիստական ուղղության սկզբնավորողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո Անտոնիո դե Ալարկոնը ծնվել է 1833 թվականի մարտի 10-ին, իսպանական Գվադիկս քաղաքում, ազնվականի ընտանիքում: Ծնողները Իսպանիայի անկախության համար պատերազմում կորցրել էին իրենց ամբողջ կարողությունը: Ցանկանալով, որ իրենց տղան հոգևորական դառնա, նրան ուսման էին տվել հայրենի քաղաքի հոգևոր սեմինարիայում (ճեմարանում): Իր գիտելիքների պաշարը համալրելու նպատակով Պեդրոն մի կարճ ժամանակ հաճախել է նաև Գրանադայի համալսարան, ունկնդրել իրավագիտության և փիլիսոփայության դասախոսություններ, բայց, հակառակ ծնողների պնդումներին, իր հոգու ձայնին ունկնդրելով՝ նախընտրել է զբաղվել գրական աշխատանքով: 1853 թվականին հրաժեշտ է տվել ծնողներին ու մեկնել Կադիս՝ նպատակ ունենալով իր ապրուստը վաստակել ամսագրերից մեկի խմբագրությունում աշխատելով:[15] 1854 թվականին, երբ բռնկվել է հեղափոխությունը, առանց տատանվելու և հապաղելու՝ մեկնել է Մադրիդ,[16] որտեղ շատ կարճ ժամանակում եռանդուն, ակտիվ, նվիրված հեղափոխականի համբավ է ձեռք բերել ու հասել բարձր դիրքի՝ դառնալով հակաբուրբոնյան, ժողովրդավարական Colonia granadina-ի առաջնորդ[17]։

1859 թվականին Պեդրո Անտոնիո դե Ալարկոնը Օ՛ Դոննելի հրամանատարության ներքո մասնակցել է աֆրիկյան ռազմարշավին, 1863 թվականին ճանապարհորդել է Իտալիայով ու Ֆրանսիայով, 1864 թվականին իսպանական խորհրդարանի՝ Կորտեսի պատգամավոր է ընտրվել իր հայրենի քաղաքից՝ Գվադիկսից, 1868 թվականին մասնակցել է վերստին բռնկված հեղափոխական պայքարին և Ալկոլեի մերձակայքում տեղի ունեցած ճակատամարտին:

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալարկոնը հիանալի քնարերգու է (ընդ որում՝ նրա բանաստեղծություններում գերիշխում է ռոմանտիկական ոգին), բայց նաև երգիծելու մեծ վարպետ է: Նրա ստեղծագործություններում վառ կերպով արտահայտվել են հոգու ջերմությունը, անկեղծ, ամնիջական բնականությունը, ժողովրդական ոգին: Առանձնապես հաջողված են կատակային ու երգիծական բնույթի բանաստեղծությունները, ինչպես նաև՝ արձակ գործերը: Նրա գրեթե ողջ ստեղծագործությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և որոշակի չափով ինքնակենսագրական է:

Հարկ է նշել, որ մինչև 1859 թվականը Ալարկոնը զանազան թերթերում ու ամսագրերում հրատարակել է միայն քաղաքական կամ գրականագիտական բովանդակությամբ հոդվածներ, որոնցից մի քանիսն արժանացել են գրական հասարակության առանձնահատուկ ուշադրությանը և բուռն քննարկումների առիթ են հանդիսացել: 1860 թվականին Մադրիդում լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Diario de un testigo de la guerra de Africa»-ն, որը մեծ հաջողություն է ունեցել և համբավ ու փառք բերել հեղինակին: Բայց հաջորդաբար հրատարակված՝ ճամփորդական նոթեր ամփոփող «De Madrid à Nàpoles», «La Alpujarra», «Viajes por España» գրքերը առաջինի հաջողությունը, ցավոք, չեն կրկնել:

Ինչ վերաբերում է Ալարկոնի գեղարվեստական արձակին, պետք է ասել, որ նրա պատմվածքների ու վիպակների առաջին իսկ ժողովածուն, որը կրում էր «Cantos, articulos y novelas» վերնագիրը, Իսպանիայի լավագույն վիպասաններից մեկի համբավին է արժանացրել նրան: Որպես վիպասան՝ նա իր մեջ միաձուլել է իսպանական գրականության հին վարպետներին բնորոշ լավագույն հատկանիշները՝ հարուստ երևակայությունը, նուրբ դիտողականությունը, հումորը՝ ժամանակակից եվրոպացու զարգացած մտքի ու ճաշակի հետ մեկտեղված: Նրա լավագույն ստեղծագործությունը համարվում է «El sombrero de très picos» (1874 թ.) վեպը, որը գավառական բարքերի մի փայլուն պատկեր է ներկայացնում՝ մատուցված մեծ տաղանդով, իսպանական յուրահատուկ գունագեղությամբ (կոլորիտով): Հետագայում Ալարկոնը գրել է ևս մի քանի վեպ, որոնք իր հայրենիքում մեծ հաջողություն են վայելում, սակայն Իսպանիայի սահմաններից դուրս այնքան էլ բարձր չեն դասվում: Խոսքը վերաբերում է «El Escàndalo» (Մադրիդ, 1875 թ.), La pródiga» (Մադրիդ, 1881 թ.), «El capitan Veneno» (Մադրիդ, 1881 թ.) վեպերին, որոնցից առաջինը կրոնա-փիլիսոփայական բնույթի գործ է և մամուլում հեղինակի վրա բուռն հարձակումների առիթ է դարձել[18][19]։ Այս շարքի վեպերից, բոլոր դեպքերում, լավագույնը համարվում է 1880 թվականին Մադրիդում լույս ընծայված «El niño de la bola»-ն:

Ալարկոնի քնարական ստեղծագործություններն ամփոփված են «Poesias serias y humoristicas» ժողովածուում, իսկ գրաքննադատական էտյուդներն ու սրամիտ ֆելիետոնները՝ «Amores y amorios» (Մադրիդ, 1875 թ.), «Cosas que fueron» (Մադրիդ, 1871 թ.), «Novelas cortas», «Juicios literanos y artisticos» (1883 թ.) ժողովածուներում:

Թատրոնի համար Ալարկոնը գրել է ընդամենը մեկ երկ՝ «El hijo prodigo» դրաման (1857 թ.), որի բեմադրությունը նրա չարամիտ ու չարակամ գրական հակառակորդների ջանքերով մեծ աղմուկով տապալվել է, և դրանից հետո նա այլևս չի փորձել իր ուժերը թատերգության ժանրում:

1884 թվականին Պեդրո դե Ալարկոնը հրատարակել է իր գրական կտակը՝ «Historia de mis libros»-ը, և այդուհետ ձեռքն այլևս գրիչ չի առել:

Մահացել է 1891 թվականի հուլիսի 19-ին, Մադրիդում:[20]

Կինոյում և երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալարկոնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է երկու ֆիլմ՝ «Եռանկյունաձև գլխարկը» (Իտալիա, ռեժիսոր՝ Մարիո Կամերինի) և «Չքնաղ ջրաղացպանուհին» (Իսպանիա/Ֆրանսիա, դերերում՝ Սոֆի Լորեն, Մարչելո Մաստրոյանի, Վիտտորիո դե Սիկա): «Եռանկյունաձև գլխարկը» դրվել է նաև իսպանացի անվանի կոմպոզիտոր Մանուել դե Ֆալյայի նույնանուն բալետի հիմքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Аларкон, Педро Антонио // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 354–355.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Штейн А. Л. Аларкон // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 39. — ISBN 978-2-221-06888-5
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 International Music Score Library Project — 2006.
  8. 8,0 8,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  9. 9,0 9,1 9,2 9,3 NooSFere — 1999.
  10. 10,0 10,1 Real Academia de la Historia Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  11. 11,0 11,1 filmportal.de — 2005.
  12. 12,0 12,1 Brockhaus Enzyklopädie
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118869302 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  14. 14,0 14,1 14,2 Սերվանտեսի ինստիտուտ — 1991.
  15. Encyclopædia Britannica (1911) entrada para [en https://en.wikisource.org/wiki/1911_Encyclop%C3%A6dia_Britannica/Alarc%C3%B3n,_Pedro_Antonio_de]
  16. http://www.cervantesvirtual.com/portales/pedro_antonio_de_alarcon/autor_biografia/ | titolo=Biografía de Pedro Antonio de Alarcón | lingua=es | accesso= 23 maggio 2018}}
  17. |alarcon-y-ariza-pedro-antonio-de_%28Enciclopedia-Italiana%29/| accesso=23 maggio 2018}}
  18. le muse | editore=De Agostini | città=Novara | anno=1964 |volume=I |p=89}}
  19. http://www.cervantesvirtual.com/portales/pedro_antonio_de_alarcon/presentacion/ | titolo=Presentación del portal Pedro Antonio de Alarcón | lingua=es | accesso= 23 maggio 2018}}
  20. Foi afirmado por muitos biógrafos que Alarcón morreu em Valdemoro. O erro surgiu em uma notícia de sua morte difundida por algum jornal, por exemplo Estado sanitario de Madrid |publicado=El Siglo Futuro|data=20 de julho de 1891|página=3|url=http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0000157038&page=3&search=&lang=es}} No entanto, ele morreu em sua casa da rua Atocha, 92, em Madri e foi sepultado, sem qualquer distinção no cemitério de São Justo, sepultura número 2-752. Leia a respeito os obituários, por exemplo, em D. Pedro Antonino de Alarcón |publicado=La República|data=21 de julho de 1891|página=1|url=http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0003948662&search=&lang=es}}, ou a biografia em Obras completas de D. Pedro A. de Alarcón|autor=Mariano Catalina|capítulo=Biografía de D. Pedro Antonio de Alarcón por Mariano Catalina|url=http://books.google.com.br/books?id=nvGjnQEACAAJ&dq=inauthor:%22Mariano+Catalina%22&hl=pt-BR&sa=X&ei=jLODU_3tD6nMsQTD-YGQDw&ved=0CGUQ6AEwCDgU%7Cano=1943%7Ceditora=FAX%7Clocal=Madri}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]