Jump to content

Պեդրո Ագրամունտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Ագրամունտ
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Վալենսիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1]
Ծննդավայր Վալենսիա, Իսպանիա
Վախճանի օր նոյեմբերի 25, 2024(2024-11-25)[2] (73 տարեկան)
Քաղաքացիություն  Իսպանիա

Պեդրո Ագրամունտ (սեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1], Վալենսիա, Իսպանիա - նոյեմբերի 25, 2024(2024-11-25)[2]), իսպանացի և եվրոպական քաղաքական գործիչ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին նախագահ[3]։ Ագրամունտը Վալենսիայից է և Իսպանիայի Սենատի անդամ է 2008 թվականից։ Ագրամունտը Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ է։ Նա նաև եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահը[4]։

Ագրամունտը Եվրոինտեգրացման կողմնակիցն է և սատարում է Ուկրաինային[5]։

Կրթություն և անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն նրա պաշտոնական կենսագրության Ագրամունտն ավարտել է Վալենսիայի համալսարանը։ Նրա կենսագրությունում նաև ասվում է, որ նա նաև ավարտել է Instituto de Estudios Superiores de la Empresa (IESE)Բարսելոնում` ուսանելով Կառավարում (1980)[4]։

Ագրամունտն ամուսնացել է 1979 թվականին և ունի երկու երեխա։

Չնայած ոչ իսպանական լրատվամիջոցներում Ագրամունտը ցածր նշանակալիություն ունի, սակայն նա ուշադրության կենտրոնում է, քանի որ եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հաշվետուն Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների հարցով[6]։ Մարդու իրավունքների պաշտպանները քննադատում էին Ագրամունտին` Ադրբեջանի կառավարության հետ նրա կապվածության համար։ Ագրամունտն աչք է փակել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին[7][8]։ Լեյլա Յունուսը, ով մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներից էր, 2014 թվականի հունիսին նույնպես քննադատեց Ագրամունտին և այդ ժամանակվանից ձերբակալվեց, քանի որ Human Rights Watch կազմակերպությանն անվանել է «ֆիկտիվ» կառույց[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/4388
  2. 2,0 2,1 2,2 REDACCIÓN Fallece el exsenador y expresidente del PP valenciano Pedro Agramunt (իսպ.) — 2024.
  3. Parliamentary Assembly of Council of Europe. «Member Website». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 European People's Party. «Pedro Agramunt Official Biography». Party Website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «Agramunt propone que se revise la continuidad de Rusia en el Consejo de Europa». Partida Popular Website. 2014 թ․ մարտի 6. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «PACE co-rapporteurs give assessment of situation in Azerbaijani legal system». TREND News Agency. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. Medzhid, Faik (2014 թ․ հունիսի 27). «Human rights defenders believe Pedro Agramunt is not best candidate for position of PACE Rapporteur on political prisoners in Azerbaijan». CK correspondent. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. Amnesty International (2013 թ․ հունվարի 29). «'Arrested. In a bus with great people!'». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. Human Rights Watch. «Azerbaijan: Leading Rights Defender Arrested». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ագրամունտ» հոդվածին։