Jump to content

Պեդրու Գոնսալվեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրու Գոնսալվեշ
պորտ.՝ Pedro Gonçalves
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1998(1998-06-28)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Շավեշ, Vila Real, Պորտուգալիա
Հասակ 1,73 մետր
Դիրք կիսապաշտպան

Պեդրու Անտոնիո Պերեյրա Գոնսալվեշ (պորտ.՝ Pedro António Pereira Gonçalves, հունիսի 28, 1998(1998-06-28)[1], Շավեշ, Vila Real, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Լիսաբոնի «Սպորտինգ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի վինգեր: 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնսալվեշը «Շավիշ», «Բրագա», իսպանական «Վալենսիա» և անգլիական «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբների սան է: 2018 թվականի օգոստոսի 28-ին «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղում նորամուտն է նշել վերջիններիս հիմնական կազմում[2]: 2019 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար վերադարձել է հայրենիք՝ դառնալով «Ֆամալիկան» ակումբի խաղացող։ Օգոստոսի 10-ին «Սանտա Կլարայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սանգրիշ լիգայում[3]: Սեպտեմբերի 14-ին «Պասուշ դե Ֆերեյրայի» դեմ խաղում Պեդրուն խփել է առաջին գոլը «Ֆամալիկանի» կազմում[4]:

2020 թվականի ամռանը տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ»։ Հոկտեմբերի 4-ին «Պորտիմոնենսեի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[5]: Հոկտեմբերի 24-ին «Սանտա Կլարայի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Սպորտինգի» կազմում[6]: 2021 թվականի մայիսի 19-ին «Մարիտիմուի» դեմ խաղում նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել[7]: Մրցաշրջանի արդյունքներով օգնել է ակումբին հաղթել առաջնությունում և դարձել նրա լավագույն ռմբարկուն:

Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի խաղարկությունում թուրքական «Բեշիքթաշի»[8] և Դորտմունդի «Բորուսիայի»[9] դեմ խաղերում խփել է չորս գնդակ։ 2022 թվականին օգնել է ակումբին նվաճել Պորտուգալիայի լիգայի գավաթը և Պորտուգալիայի Սուպերգավաթը:

Միջազգային կարիրեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 4-ին Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Գոնսալվեշը նորամուտն է նշել Պորտուգալիայի հավաքականում[10]: Նույն թվականին Պեդրուն մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Մրցաշարում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային «гՍպորտինգ»

  • Պորտուգալիայի չեմպիոն (2)՝ 2020/21, 2023/24
  • Պորտուգալական լիգայի գավաթակիր (2)՝ 2020/21, 2021/22
  • Պորտուգալիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2021

Անհատական

  • Սանգրիշ լիգայի լավագույն ռմբարկու (23 գոլ)՝ 2020/2021

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Шеффилд Уэнсдей VS. Вулверхэмптон Уондерерс 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018—08—28. Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին. Վերցված է 2020-10-27-ին.
  3. «Санта-Клара VS. Фамаликан 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019—08—10. Արխիվացված է օրիգինալից 2019-12-16-ին. Վերցված է 2020-10-27-ին.
  4. «Фамаликан VS. Пасуш де Феррейра 4:2» (անգլերեն). soccerway.com. 2019—09—14. Արխիվացված է օրիգինալից 2020-04-07-ին. Վերցված է 2020-10-27-ին.
  5. «Портимоненсе VS. Спортинг Лиссабон 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020—10—04.
  6. «Санта-Клара VS. Спортинг Лиссабон 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020—10—24.
  7. «Спортинг Лиссабон VS. Маритиму 5:1» (անգլերեն). soccerway.com. 2021—05—19. Արխիվացված է օրիգինալից 2023-04-26-ին. Վերցված է 2023-04-22-ին.
  8. «Спортинг Лиссабон VS. Бешикташ 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021—11—03. Արխիվացված է օրիգինալից 2023-04-26-ին. Վերցված է 2023-04-22-ին.
  9. «Спортинг Лиссабон VS. Боруссия Дортмунд 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021—11—24. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2023-04-22-ին.
  10. «Испания VS. Португалия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021—06—04. Արխիվացված է օրիգինալից 2023-04-26-ին. Վերցված է 2023-04-22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրու Գոնսալվեշ» հոդվածին։