Գեղասահքով Պեգգին սկսել է զբաղվել չորս տարեկանից։ 1985 թվականին նա զույգ է կազմել Ալեքսանդր Քյոնիգի հետ, մարզվել է մարզիչ Հայդի Շտայների ղեկավարությամբ և դարձել է Գերմանիայի չեմպիոնուհի ու 1988 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր։ 1990 թվականին Շվարց/Քյոնիգ զույգը Շտայների մոտից տեղափոխվեցին Կնուտ Շուբերտի մոտ։
1996 թվականիմայիսին գեղասահորդուհին վերսկսեց մարզումները, բայց արդեն զույգ կազմելով Միրկո Մյուլերի հետ։ Միասին նրանք երեք անգամ նվաճել են Գերմանիայի առաջնությունը, իսկ 1988 թվականի աշխարհի առաջնությանը զույգը դարձավ բրոնզե մրցանակակիր։ 2000 թվականին Պեգգին ավարտեց իր սպորտային կարիերան և անցավ մարզչական գործունեության։