Պեգասուս (լրտեսածրագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեգասուս (լրտեսածրագիր)
Տեսակլրտեսածրագիր
Նախագծումը՝NSO Group?[1]
ՕՀiOS և Անդրոիդ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Անվանված էՊեգաս

Պեգասուս (անգլ.՝ Pegasus), լրտեսածրագիր է, որը կարող է անտեսանելի կերպով տեղադրվել Apple iOS և Android բջջային օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով աշխատող բջջային հեռախոսների և այլ սարքերի օպերացիոն ծրագրերում: Մշակել է իսրայելական NSO Group ընկերությունը: Մշակողը պնդում է, որ տրամադրում է «տեխնոլոգիաներ լիազորված կառավարություններին՝ օգնելու նրանց պայքարել ահաբեկչության և հանցագործության դեմ»[2] և հրապարակել է պայմանագրերի կետեր, որոնցում հաճախորդներից պահանջվում է օգտագործել Պեգասուսը միայն քրեական և ազգային անվտանգության նպատակներով։ NSO Group ընկերությունը նաև պնդում է, որ ուշադիր է և հետևում է, որ ծրագրի օգտագործումը չխախտի մարդու իրավունքները[3]։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեգասուսը SMS, WhatsApp, iMessage և այլ ծրագրերի միջոցով վարակում է iPhone և Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոսները։ Հնարավորություն է ստեղծում կորզել լուսանկարներ, նամակագրություն, կոնտակտներ, GPS տվյալներ, գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները և աննկատելի միացնել հեռախոսի խոսափողն ու տեսախցիկը[4]։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ ծրագիրը նախատեսված է հանցագործությունների և ահաբեկչության դեմ[3][5], բայց 2021 թվականի հուլիսին մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ավտորիտար ռեժիմներն իրավապաշտպանների, ընդդիմադիր լրագրողների և փաստաբանների հեռախոսները կոտրելու համար օգտագործում են Պեգասուս ծրագիրը։

Տուժողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլը հրապարակել է ավելի քան 50 հազար հեռախոսահամարների տերերի ցուցակ, որոնք ենթադրաբար հետաքրքրում են NSO Group-ի հաճախորդներին։ Ցուցակի ծագումն անհայտ է, ինչպես նաև՝ արդյոք այս հեռախոսները կոտրվել են Պեգասուսի օգնությա՞մբ, թե ո՛չ[6]։ NSO-ի պատվիրատու երկրների ցանկում են Ադրբեջանը, Բահրեյնը[7] [8], Հունգարիան, Հնդկաստանը[9][10][11], Ղազախստանը, Մարոկկոն[12][13], Մեքսիկան[14][15], Արաբական Միացյալ Էմիրությունները[16], Ռուանդան և Սաուդյան Արաբիան[17]: Մասնավորապես, Պեգասուս ծրագիրը օգտագործվել է 2018 թվականի հոկտեմբերին սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մերձավոր երկու կանանց հեռախոսները գաղտնալսելու համար[18]։ Ցուցակում են նաև արքայադուստր Լաթիֆայի՝ Դուբայի կառավարիչ Մուհամմեդ Ալ Մաքթումի դստեր և նրա նախկին կնոջ՝ արքայադուստր Հայա ալ-Հուսեյնի հեռախոսահամարները[19]։

Քաղաքական գործիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տեղեկությունների՝ Պեգասուսի զոհերի թվում են 34 երկրի մոտ 600 պետական ​​պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը, Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Պակիստանի, Եգիպտոսի և Մարոկկոյի վարչապետները[20]: Ըստ փարիզյան Լը Մոնդ թերթի, 2017 թվականին Մարոկկոյի հետախուզությունը բացահայտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգտագործած հեռախոսահամարը, որը Պեգասուսով վարակվելու վտանգ է ներկայացնում[21][22]։

NSO Group-ի տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

NSO Group-ը հերքում է մեղադրանքները։ Ընկերությունը հայտարարել է, որ Պեգասուսը նախատեսված է ահաբեկիչների և հանցագործության դեմ պայքարելու համար և մատակարարվել է միայն այն երկրների ռազմական, ոստիկանության և հետախուզական գործակալություններին, որոնք հարգում են մարդու իրավունքները: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ֆրանսիական Forbidden Stories կազմակերպության և Amnesty International իրավապաշտպան խմբի կողմից ներկայացված մեղադրանքները հիմնված են ոչ ճիշտ ենթադրությունների և չհաստատված տեսությունների վրա[6]:

Օգտագործումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի նոյեմբերին Հայաստանում մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտարարել են, որ իրենց հեռախոսները վարակված են Պեգասուս լրտեսածրագրով[23]։ Apple-ը Հայաստանից մի քանի օգտատերի զգուշացրել է իրենց հեռախոսներում Պեգասուսի առկայության մասին[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nytimes.com/2020/01/22/technology/jeff-bezos-hack-iphone.html
  2. Franceschi-Bicchierai, Lorenzo (August 26, 2016)։ «Government Hackers Caught Using Unprecedented iPhone Spy Tool»։ Motherboard (website)։ Vice Media]access-date=May 15, 2019 
  3. 3,0 3,1 Kirchgaessner Stephanie (July 18, 2021)։ «Revealed: leak uncovers global abuse of cyber-surveillance weapon»։ The Observer 
  4. Pegasus: Who are the alleged victims of spyware targeting?, BBC News,20.07.2021
  5. «THE PEGASUS PROJECT Live Blog: Major Stories from Partners»։ FRONTLINE (en-US)։ Վերցված է 2021-07-21 
  6. 6,0 6,1 Pegasus: Spyware sold to governments 'targets activists', BBC, 19.07.2021
  7. «From Pearl to Pegasus: Bahraini Government Hacks Activists with NSO Group Zero-Click iPhone Exploits»։ The Citizen Lab։ August 24, 2021։ Վերցված է 24 August 2021 
  8. «Phones of nine Bahraini activists found to have been hacked with NSO spyware»։ The Guardian։ August 24, 2021։ Վերցված է 24 August 2021 
  9. Bhattacharya Ananya։ «What is Pegasus and how did it target Indians on WhatsApp?»։ Quartz (անգլերեն)։ Վերցված է March 10, 2021 
  10. «Did Indian Govt Buy Pegasus Spyware? Home Ministry's Answer Is Worrying»։ HuffPost (անգլերեն)։ November 19, 2019։ Վերցված է March 10, 2021 
  11. «Indian Activists, Lawyers Were 'Targeted' Using Israeli Spyware Pegasus»։ The Wire։ Վերցված է March 10, 2021 
  12. Cheref Abdelkader (2021-07-29)։ «Is Morocco's cyber espionage the last straw for Algeria?» (անգլերեն)։ Վերցված է 2021-09-18 
  13. «Pegasus: From its own king to Algeria, the infinite reach of Morocco's intelligence services»։ Middle East Eye (անգլերեն)։ Վերցված է 2021-09-18 
  14. «'It's a free-for-all': how hi-tech spyware ends up in the hands of Mexico's cartels»։ The Guardian (անգլերեն)։ December 7, 2020 
  15. Ahmed, Azam, and Perlroth, Nicole, "Using Texts as Lures, Government Spyware Targets Mexican Journalists and Their Families", The New York Times, June 19, 2017
  16. «UAE targeted Yemen officials with Israeli Pegasus spyware: report»։ Daily Sabah։ August 4, 2021։ Վերցված է 4 August 2021 
  17. Kirkpatrick David D. (December 2, 2018)։ «Israeli Software Helped Saudis Spy on Khashoggi, Lawsuit Says (Published 2018)»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է March 10, 2021 
  18. Запомните это слово: Pegasus
  19. Pegasus: Princess Latifa and Princess Haya numbers 'among leaks', BBC, 22.07.2021
  20. Pegasus: Who are the alleged victims of spyware targeting?, BBC, 19.07.2021
  21. Pegasus: French President Macron identified as spyware target, BBC News, 21.07.2021
  22. Президента Франции Макрона могли прослушивать с помощью программы Pegasus, BBC, 21.07.2021
  23. «Արթուր Վանեցյանը հայտնում է, որ Pegasus ծրագրով իրեն գաղտնալսել են»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-11-25 
  24. «Apple-ը հաստատել է. Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսումներ են իրականացվում»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2021-11-25