Պեաթրիս Եկենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեաթրիս Եկենյան
Ծնվել է1900
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1972
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Պեաթրիս Եկենյան (1900, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1972), հայ դերասանուհի։

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա ընդունվել տեղի թատերական դպրոցը։ Այստեղ մի տարի սովորելուց հետո խաղացել է տարբեր խմբերում։ 1919 թ. մեկնել է Եգիպտոս և Ս.Աբովյանի խմբում կատարել է գլխավոր դերեր «Արմենուշ», Ա.Բիսոնի «Անհայտ կինը», Պ.Զուբովի «Ղարաբաղի աստղագետը», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» և «Մարող ճրագներ» պիեսներում։ 1924-ից Օննիկ Վոլդերի հետ խաղացել է «Եգիպտահայ դրամատիկում», ստանձնելով դարձյալ գլխավոր դերեր «Դալիլա», «Անչափահաս», Տ.Կամսարականի «Վարժապետին աղջիկը», «Վերարծարծվող կրակ», «Աշխարհի դատաստան», «Քաղաքային մահ», Ալեքսանդր Դյումա-որդու «Քամելիազարդ տիկինը» և այլ պիեսներում։ Հետագայում տասնյակ տարիներ խաղացել է եգիպտահայ բեմում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 292-293