Պացոկի հիդրոէլեկտրակայաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պացոկի հիդրոէլեկտրակայաններ
Paatsjoki
Пазские ГЭС
Янискоски ГЭС.jpg
Տեսակկասկադ
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա և Flag of Russia.svg Ռուսաստան
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն275,9 ՄՎտ
Տարեկան արտադրանք1475 միլիոն կՎտ•ժ
Պացոկի գետը

Պացոկիի հիդրոէլեկտրակայաններ (Պացոկի ջրաէլեկտրակայաններ), 7 հիդրոէլեկտրակայաններից կազմված կասկադ Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանին՝ Պացոկի գետի վրա:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պացոկի գետը սկիզբ է առնում Ինարի լճից (Ֆինլանդիա) և իր երկայնքի մեծ մասը հանդիսանում է Նորվեգիայի և Ռուսաստանի միջև սահմանային գետ: Գետի վրա տեղակայված են ինչպես ռուսական, այնպես էլ նորվեգական հիդրոէլեկտրակայաններ: Հիդրոէէլեկտրակայանների աշխատանքային գրաֆիկը կարգավորվում է միջազգային պայմանավորվածությունների հիման վրա (1957 թ.-ի դեկտեմբերի 18-ին ԽՍՀՄ-ի և Նորվեգիայի միջև Պացոկի գետի հիդրոէլեկտրակայանները շահագործելու մասին կնքված պայմանագիր, 1959 թ.-ի ապրիլի 29-ին ԽՍՀՄ-ի, Նորվեգիայի և Ֆիլանդիայի միջև Ինարի լճի, նրանից սնվող հիդրոէլեկտրակայանների համատեղ օգտագործման մասին պայմանագիր): Ռուսական հիդրոկայանների արտադրած85 % էլեկտրականությունը արտահանվում է, հիմնականում Նորվեգիա: Հիդրոէլեկտրակայանների հանգույցները աշխատում են ավտոմատ համակարգով:

Պացոկի հիդրոէլեկտրակայանի ռուսական հանգույցները ընդգրկված են «ՏԳԿ-1» ՓԲԸ-ի մեջ և աշխատում է Ռուսաստանյան միասնական էներգոհամակարգից անջատ:

Էլեկտրակասկադը ներառում է հետևյալ հիդրաէլեկտրակայանները՝ Կայտանյան, Յանիսկոսի, Րայկոսկի, Հևասկոսի, Սքուգֆոսի, Մելկեֆոսի և Բորիսգլեբսկյան հիդրոէլեկտրակայանները:

Բոլոր ջրաէլեկտրակայանների ամբողջական հզորությունը 275,9 Մեգավատտ է, միջին տարեկան արտադրանքը կազմում է 1475 միլիոն Կիլովատտ-ժամ:

Համեմատական աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ջրաէլեկտրակայան-ի անվանումը Շահագործման տարեթիվը Հզորությունը (ՄՎտ) Տուրբինների քանակը Ջրահավաք
ՀԷԿ-4 Կայտանյան հիդրոէլեկտրակայան 1959 11,2 2 Ինարի լիճ
ՀԷԿ-5 Յանիսկոսի հիդրոէլեկտրակայան 1950 30,5 3 Ջրահավաք կայան
ՀԷԿ-6 Ռայկոսկի հիդրոէլեկտրակայան 1955 43,2 3 Ջրահավաք կայան
ՀԷԿ-7 Հևասկոսի ջրաէլեկտրակայան 1970 47 2 Հեվասկոսի ջրամբար
Սկուգֆոսի հիդրոէլեկտրակայան 1964 60 2 Բոսսոյավրե լիճ
Մելկեֆոս հիդրոէլեկտրակայան 1978 26 1 Սկունգվատեն լիճ
ՀԷԿ-8 Բորիսգլեբսկյան հիդրոէլեկտրակայան 1964 56 2 Ֆոսեվաթեն լիճ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]