Պացիենտի կրթում
Պացիենտի կրթում, պլանավորված ինտերակտիվ ուսուցում, որը նախատեսված է փորձառու պացիենտներին[1] աջակցելու և կյանքի որակը բարելավելու կամ սեփական առողջությունն ու բարեկեցությունը օպտիմալացնելու համար[2][3]։
Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսուցումը կարող է կատարվել տարբեր բուժաշխատողների կողմից, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում, տիրապետում են պացիենտին ուսուցանելու և լուսավորչական աշխատանքներ կատարելուն։ Բացի դրանից պահանջվում է նաև հետագա երկարատև աշխատանք հատուկ հմտությունների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են պացիենտի վարքի և ապրելակերպի փոփոխության վրա ազդելու համար[3][4]։ Սանիտարալուսավորչական աշխատանքները նույնպես կարևոր են և իրենց մեջ ընդգրկում են թե՛ կանխարգելիչ լուսավորչական աշխատանքները կամ առողջության ամրապնդումը, թե՛այն աշխատանքները, որոնք ուղղված են կոնկրետ հիվանդության կամ վիճակի[5]։ Պացիենտների կրթման համար կարևորագույն դետալ է հմտությունների շարունակական զարգացումը և պատասխանատվությունը։ Պացիենտները պետք է իմանան երբ, ինչպես և ինչու է անհրաժեշտ փոխել ապրելակերպը։ Խմբակային աշխատանքները պակաս կարևոր չեն։ Թիմի յուրաքանչյուր անդամ պետք է լինի շահագրգռված որևէ փոփոխություն անելուն։ Դա նույնպես կարող է օգնել պացիենտին լավացնել իր կյանքի որակը և տալիս է հնարավորություն ստանալու նոր տեղեկատվություն։ Պացիենտների կրթման նշանակությունը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ․
- Սեփական առողջական վիճակի, ախտորոշման, հիվանդության կամ հաշմանդամության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն՝ ինքնակրթման շնորհիվ
- Բժշկական վիճակների տարբեր ասպեկտների հաղթահարման մեթոդների և հնարավորությունների ընկալման բարելավում
- Ինքնապաշտպանության բարձրացում ինչպես միայնակ, այնպես էլ բուժաշխատողի հետ համատեղ որոշումների կայացման դեպքում
- Բուժման արդյունավետության բարձրացում, քանի որ գրագետ կատարված հաղորդակցական և լուսավորչական աշխատանքները բարձրացնում են պացիենտների մոտիվացիան շարունակելու բուժումը
- Պացիենտի բուժման արդյունքների լավացում, քանի որ պացիենտները շատ լավ են արձագանքում բուժմանը, հետևաբար բարդությունները լինում են ավելի քիչ
- Տեղեկացված փոխհամաձայնություն՝ պացիենտները գիտակցում են, որ ձեր տված տեղեկատվությունը նրանց անհրաժեշտ է հիմնավորված որոշում կայացնելու համար
- Հնարավորություն ընդունելու համատեղ որոշումներ՝ պացիենտի առավելությունների և ռիսկերի գնահատումը մասնագետի կողմից օգնում է, որ պացիենտը գնա փոխզիջման նույնիսկ այն հարցերում, որոնք նախկինում չէր անի[6]
- Բժշկական գրագիտության բարձրացում և վստահության ներշնչում առողջապահական համակարգի նկատմամբ[7]
- Կիրառում՝ բժշկական ծառայությունների օգտագործման արդյունավետության բարձրացում, անտեղի այցելությունների և զանգերի կրճատում[7]
- Բավարարվածություն և գովազդ՝ պացիենտները շատ մեծ հավանականությամբ կօգտվեն նույն կլինիկայի ծառայություններից նաև հետագայում և այդտեղ կուղղորդեն այլ պացիենտների[8]
- Ռիսկերի կառավարում՝ վստահության չարաշահման ռիսկի նվազեցում, երբ պացիենտը ունի ռեալ ակնկալիքներ բուժումից[9]
- Հասարակության տարբեր խմբեր և առողջություն՝ նպատակաուղղված լուսավորչական աշխատանքներ, որոնք օգնում են նվազեցնել բնակչության այն խմբի ծանրաբեռնվածությունը, որոնք ունեն մահացության բարձր ռիսկ[10]։
Բուժաշխատողի կոմպետենտությունը ընդգրկում է հետևյալ դրույթները[11]․
- Էթիկայի կանոնների օգտագործում կապված դիմացինի հանդեպ սոցիալական պարտականությունների և ծառայությունների հետ
- Ցուցաբերեք համապատասխան, կոմպետենտ, ապացուցողական բժշկության վրա հիմնված բժշկական օգնություն
- Կանխարգելիչ բժշկական օգնության ցուցաբերում
- Կենտրոնացեք հոգատարության վրա, որն ուղղված է տարբեր մարդկանց կամ ընտանիքներին
- Բուժօգնություն ցուցաբերելիս ի նկատի ունեցեք առողջության բազմաթիվ կարևոր ցուցանիշները
- Եղեք տոլերանտ տարբեր մշակութային առանձնահատկությունների նկատմամբ և բաց եղեք հանրության տարբեր խմբերի առաջ
- Տեխնոլոգիաները օգտագործեք պատշաճ և արդյունավետ
- Մշտապես հետևեք բժշկական նորամուծություններին ու զբաղվեք շարունակական ինքնակրթությամբ
Կան բազմաթիվ բժշկական ոլորտներ, որտեղ պացիենտի կրթվածությունը մեծապես լավացնում է բուժման արդյունքները
- Օրինակ վերջույթների ամպուտացիայի դեպքում ապացուցված է պացիենտների կրթման դերը, ընդ որում ուսուցումը պետք է իրականացվի ամբողջ բուժանձնակազմի կողմից (առաջին բժշկական օգնության բժիշկ, բուժքույր, ֆիզիոթերապևտ և այլն)։ Ապացուցված է նաև աջակցության խմբակների օգտակար դերը խմբի՝ դեպրեսիայի դեմ պայքարելուն։ Պացիենտների նախավիրահատական տեղեկացումը օգնում է այդ ընթացքում որոշումների ընդունման հարցում, քանի որ նրանք տեղեկատվություն են ստանում տարբեր իրավիճակների մասին, կապված ցավի, վերջույթի կորստի և ֆունկցիոնալ սահմանափակման հետ, ինչը դիտվում է ամպուտացիայից հետո[12]։
- Արթրիտի դեպքում բացահայտվել է, որ պացիենտների կրթումը իրականացվում է 3 մեթոդով։ Այն ընդգրկում է բուժաշխատողների հետ հանդիպումները, պացիենտների խմբի հետ հանդիպումները, աջակցության օնլայն ծրագրերը։ Առաջին մեթոդի ապացուցվածությունը հաստատվել է դեմ առ դեմ խորհրդատվության ժամանակ։ Նշվում է, որ ռևմատոլոգների, ֆիզիոթերապևտների, բուժքույրերի և բժշկական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ խորհրդատվությունները արդյունավետ են բուժմանը ենթարկվելու, բուժվելու և ընդհանուր վիճակը բարելավելու համար[3]։
- Ռևմատոիդ արթրիտի դեպքում պացիենտի կրթումը համարվում է արդյունավետ բուժման ոչ դեղորայքային մեթոդ[13]։ Ցանկալի է, որ պացիենտի տեղեկացվածությունը ընկած լինի ինքնակազմակերպման, ապրելակերպի փոփոխման բոլոր միջոցառումների հիմքում[4][14]։
- Պացիենտներին աջակցող կազմակերպությունների դերը արթրիտ ունեցող մարդկանց օգնության և կազմակերպված վարման հարցում շատ բարձր է գնահատվում պացիենտների և մասնագետների կողմից[15] and patients.[16]։
- Շատ կարևոր է հաշվի առնել այն գործոնները, որոնք կօգնեն էլ ավելի բարձրացնել պացիենտի կրթման արդյունավետությունը։ Այդ գործոններից են պացիենտի ակտիվությունը, հիվանդության ընկալումը, անհանգստությունը, մասնակիցների գիտելիքները իրենց վիճակի վերաբերյալ, ռուտին հետազոտություններին մասնակցությունը և դրական դիրքորոշումը առողջության պահպանման վերաբերյալ[17][18][19][20][21][22]։
Այս գործոնները կարող են լինել նաև խանգարող հանգամանք պացիենտի կրթման գործընթացում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The expert patient: towards a novel definition»։ Eur Respir J 44 (4): 853–7։ 2014։ PMID 25271227։ doi:10.1183/09031936.00027414։ Վերցված է 31 March 2022
- ↑ «iv. Patient Education and Counseling for Prevention»։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2014-ին
- ↑ 3,0 3,1 3,2 Zangi Heidi A., Ndosi Mwidimi, Adams Jo, Andersen Lena, Bode Christina, Boström Carina, van Eijk-Hustings Yvonne, Gossec Laure, Korandová Jana, Mendes Gabriel, Niedermann Karin (June 2015)։ «EULAR recommendations for patient education for people with inflammatory arthritis»։ Annals of the Rheumatic Diseases 74 (6): 954–962։ ISSN 1468-2060։ PMID 25735643։ doi:10.1136/annrheumdis-2014-206807
- ↑ 4,0 4,1 Bennett Sarah E., Zangi Heidi A., Larsson Ingrid, Beauvais Catherine, Boström Carina, Domján Andrea, van Eijk-Hustings Yvonne, Van der Elst Kristien, Fayet Françoise, Ferreira Ricardo J. O., Fusama Mie (2022-06-08)։ «Assessing acceptability and identifying barriers and facilitators to implementation of the EULAR recommendations for patient education in inflammatory arthritis: a mixed-methods study with rheumatology professionals in 23 European and Asian countries»։ Annals of the Rheumatic Diseases 81 (10): annrheumdis–2022–222253։ ISSN 1468-2060։ PMID 35676076 ։ doi:10.1136/annrheumdis-2022-222253
- ↑ Peter R. Koongstvedt, "The Managed Health Care Handbook," Fourth Edition, Aspen Publishers, Inc., 2001, page 788 0-8342-1726-0
- ↑ Jones Bethan, Bennett Sarah, Larsson Ingrid, Zangi Heidi, Boström Carina, Van Der Elst Kristien, Fayet Françoise, Fusama Mie, Herrero Manso María del Carmen, Hoeper Juliana Rachel, Kukkurainen Marja Leena, Kwok Suet Kei, Frãzao-Mateus Elsa, Minnock Patricia, Nava Tiziana, Pavic Nikolic Milena, Primdahl Jette, Rawat Roopa, Schoenfelder Mareen, Sierakowska Matylda, Voshaar Marieke, Wammervold Edgar, Van Tubergen Astrid, Ndosi Mwidimi (Apr 2022)։ «Disseminating and assessing implementation of the EULAR recommendations for patient education in inflammatory arthritis: a mixed-methods study with patients' perspectives»։ RMD Open (անգլերեն) 8 (1): e002256։ ISSN 2056-5933։ PMC 9036425 ։ PMID 35459751 ։ doi:10.1136/rmdopen-2022-002256
- ↑ 7,0 7,1 Buchbinder Rachelle, Batterham Roy, Ciciriello Sabina, Newman Stan, Horgan Ben, Ueffing Erin, Rader Tamara, Tugwell Peter S., Osborne Richard H. (August 2011)։ «Health Literacy: What Is It and Why Is It Important to Measure?»։ The Journal of Rheumatology (անգլերեն) 38 (8): 1791–1797։ ISSN 0315-162X։ PMID 21807802։ doi:10.3899/jrheum.110406
- ↑ «Krames Patient Education»։ Արխիվացված է օրիգինալից 2000-10-14-ին։ Վերցված է 2020-05-01
- ↑ Patient Education Institute, Research evidence
- ↑ Israel Elliot, Cardet Juan-Carlos, Carroll Jennifer K., Fuhlbrigge Anne L., She Lilin, Rockhold Frank W., Maher Nancy E., Fagan Maureen, Forth Victoria E., Yawn Barbara P., Arias Hernandez Paulina (2022-04-21)։ «Reliever-Triggered Inhaled Glucocorticoid in Black and Latinx Adults with Asthma»։ New England Journal of Medicine (անգլերեն) 386 (16): 1505–1518։ ISSN 0028-4793։ PMID 35213105 ։ doi:10.1056/NEJMoa2118813
- ↑ Bastable Susan B. (2011)։ Health Professionals as Educator։ Sudbury, MA: Jones & Barlett Learning, LLC։ էջ 6
- ↑ Pantera E., Pourtier-Piotte C., Bensoussan L., Coudeyre E. (2014)։ «Patient education after amputation: Systematic review and experts' opinions»։ Annals of Physical and Rehabilitation Medicine 57 (3): 143–158։ PMID 24726790։ doi:10.1016/j.rehab.2014.02.001
- ↑ Brosseau Lucie, Rahman Prinon, Poitras Stéphane, Toupin-April Karine, Paterson Gail, Smith Christine, King Judy, Casimiro Lynn, Angelis Gino De (2014)։ «A Systematic Critical Appraisal of Non-Pharmacological Management of Rheumatoid Arthritis with Appraisal of Guidelines for Research and Evaluation II»։ PLOS ONE 9 (5): e95369։ PMC 4026323։ PMID 24840205։ doi:10.1371/journal.pone.0095369
- ↑ Nikiphorou Elena, Santos Eduardo José Ferreira, Marques Andrea, Böhm Peter, Bijlsma Johannes Wj, Daien Claire Immediato, Esbensen Bente Appel, Ferreira Ricardo J. O., Fragoulis George E., Holmes Pat, McBain Hayley (October 2021)։ «2021 EULAR recommendations for the implementation of self-management strategies in patients with inflammatory arthritis»։ Annals of the Rheumatic Diseases 80 (10): 1278–1285։ ISSN 1468-2060։ PMC 8458093 ։ PMID 33962964 ։ doi:10.1136/annrheumdis-2021-220249
- ↑ Nikiphorou Elena, Santos Eduardo José Ferreira, Marques Andrea, Böhm Peter, Bijlsma Johannes Wj, Daien Claire Immediato, Esbensen Bente Appel, Ferreira Ricardo J. O., Fragoulis George E., Holmes Pat, McBain Hayley (October 2021)։ «2021 EULAR recommendations for the implementation of self-management strategies in patients with inflammatory arthritis»։ Annals of the Rheumatic Diseases 80 (10): 1278–1285։ ISSN 1468-2060։ PMC 8458093 ։ PMID 33962964 ։ doi:10.1136/annrheumdis-2021-220249
- ↑ Jones Bethan, Bennett Sarah, Larsson Ingrid, Zangi Heidi, Boström Carina, Van der Elst Kristien, Fayet Françoise, Fusama Mie, Herrero Manso María Del Carmen, Hoeper Juliana Rachel, Kukkurainen Marja Leena (April 2022)։ «Disseminating and assessing implementation of the EULAR recommendations for patient education in inflammatory arthritis: a mixed-methods study with patients' perspectives»։ RMD Open 8 (1): e002256։ ISSN 2056-5933։ PMC 9036425 ։ PMID 35459751 ։ doi:10.1136/rmdopen-2022-002256
- ↑ Hendriks Michelle, Rademakers Jany (2014)։ «Relationships between patient activation, disease-specific knowledge and health outcomes among people with diabetes; a survey study»։ BMC Health Services Research (անգլերեն) 14 (1): 393։ ISSN 1472-6963։ PMC 4175625։ PMID 25227734։ doi:10.1186/1472-6963-14-393
- ↑ Rask Kimberly J., Ziemer David C., Kohler Susan A., Hawley Jonathan N., Arinde Folakemi J., Barnes Catherine S. (2009)։ «Patient Activation Is Associated With Healthy Behaviors and Ease in Managing Diabetes in an Indigent Population»։ The Diabetes Educator (անգլերեն) 35 (4): 622–630։ ISSN 0145-7217։ PMID 19419972։ doi:10.1177/0145721709335004
- ↑ Hibbard Judith H., Greene Jessica, Becker Edmund R., Roblin Douglas, Painter Michael W., Perez Debra J., Burbank-Schmitt Edith, Tusler Martin (2008)։ «Racial/Ethnic Disparities And Consumer Activation In Health»։ Health Affairs (անգլերեն) 27 (5): 1442–1453։ ISSN 0278-2715։ PMID 18780935։ doi:10.1377/hlthaff.27.5.1442
- ↑ Jones Bethan, Ndosi Mwidimi, Hunt Andrew, Harcourt Diana, Dures Emma (2021-11-05)։ «Factors associated with patient activation in inflammatory arthritis: a multisite cross-sectional study»։ Rheumatology Advances in Practice (անգլերեն) 5 (Supplement_2): ii35–ii44։ ISSN 2514-1775։ PMC 8570153 ։ PMID 34755027 ։ doi:10.1093/rap/rkab053
- ↑ Korpershoek Y. J. G., Bos-Touwen I. D., Ginkel JM de Man-van, Lammers J.-Wj, Schuurmans M. J., Trappenburg J. C. A. (2016-08-01)։ «Determinants of activation for self-management in patients with COPD»։ International Journal of Chronic Obstructive Pulmonary Disease (English) 11 (1): 1757–1766։ PMC 4976914։ PMID 27536087։ doi:10.2147/COPD.S109016
- ↑ Goodworth Marie-Christine R, Stepleman Lara, Hibbard Judith, Johns Lisa, Wright Dustin, Hughes Mary D, Williams Mitzi J (2016)։ «Variables associated with patient activation in persons with multiple sclerosis»։ Journal of Health Psychology (անգլերեն) 21 (1): 82–92։ ISSN 1359-1053։ PMID 24591120։ doi:10.1177/1359105314522085
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cordier JF. The expert patient: towards a novel definition. Eur Respir J. 2014 Oct;44(4):853-7. doi: 10.1183/09031936.00027414. PMID 25271227
- Doak, C. C., Doak, L. G., & Root, J. H. (1996). Teaching patients with low literacy skills http://www.hsph.harvard.edu/healthliteracy/doak.html
- London, F. (2009). No Time To Teach: The Essence of Patient and Family Education for Health Care Providers. Atlanta: Pritchett & Hull
- Rankin, S. H., Stallings, K. D., & London, F. (2005). Patient Education in Health and Illness (5th ed.). Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins
- Bastable, S.B, Grambet, P., Jacobs, K., Sopczyk, D.L. (2011). Health professionals as educator: Principles of teaching and learning. Sudbury, MA: Jones & Bartlett Learning, LLC.
|