Jump to content

Պարտադիր հիջաբի դեմ բողոքի ցույցեր Իրանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Էնղելաբի աղջիկներ» (պարս.՝ دختران انقلاب), Իրանում պարտադիր հիջաբ կրելուն դեմ բողոքի շարժում, որը մաս է կազմում Իրանական ժողովրդավարական լայնամասշտաբ շարժման:

Ցույցերի սկիզբը դրել է Վիդա Մովահեդը, ով հայնտի է որպես «Էնղելաբ փողոցի աղջիկ» (պարս.՝ دختر خیابان انقلاب), 2017 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանի Էնղելաբ փողոցում՝ 2017-2018 թվականների ցույցերի ժամանակ հանել է իր սպիտակ հիջաբը, կապել է փայտից և ծածանել է այն որպես դրոշ։ Նա ձերբակալվել է նույն օրը, իսկ 2018 թվականի հունվարի 28-ին՝ գրավի դիմաց, ժամանակավորապես ազատ արձակվել[1][2][3][4][3][4][5][6][7]։

Վիդայի արարքը տարածվել է սոցիալական ցանցերում՝ «Where_is_she?» հեշթեգով (պարս.՝ دختر_خیابان_انقلاب_کجاست): Բազմաթիվ կանայք հետագայում կրկնօրինակել են նրա արարքը՝ առանց հիջաբի կանգնելով նույն վայրում, և հրապարակել են իրենց լուսանկարները[8]: Այս կանայք հայտնի են դարձել որպես «Էնղելաբ փողոցի աղջիկներ» կամ «Հեղափոխության փողոցի աղջիկներ»[8][9], չնայած ոմանք պնդում են, որ չեն հետևել Մասի Ալինեժադի «White Wednesdays» (Սպիտակ Չորեքշաբթիներ) կոչին, ումից ենթադրաբար ոգևորվել էր Վիդան[10][8][11]։

2022 թվականին Մահսա Ամինիի մահը նոր ուժ հաղորդեց շարժմանը՝ երկրում լայնամասշտաբ բողոքի ալիք բարձրացնելով։

Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի համաձայն, որը կիրառվել է 1979 թվականի Իրանական հեղափոխությունից անմիջապես հետո, Իսլամական քրեական օրենսգրքի 5-րդ գրքի 638-րդ հոդվածը, որը կոչվում է «Պատժամիջոցներ և զսպող տույժեր», սահմանում է, որ հիջաբ չկրող կանայք կարող են ազատազրկվել տաս օրից մինչև երկու ամիս և/կամ պարտավորվել վճարել 50,000-ից մինչև 500,000 ռիալ տուգանքներ: Տուգանքները վերահաշվարկվում են դատարաններում՝ գնաճը հաշվի առնելու համար: Սա թարգմանվել և հրատարակվել է Կոռնելի իրավաբանական դպրոցի իրավական տեղեկատվության ինստիտուտի կողմից[12]:

Նույն գրքի 639-րդ հոդվածում ասվում է, որ երկու տեսակի մարդիկ դատապարտվում են մեկից տասը տարվա ազատազրկման. առաջինը՝ այն անձը, որը հիմնադրում կամ ղեկավարում է անբարոյականության կամ մարմնավաճառության վայր, երկրորդը՝ այն անձը, որը նպաստում կամ խրախուսում է մարդկանց անբարոյականություն կամ մարմնավաճառություն կատարել[13][14]։

Սրանք այն օրենքներից մի քանիսն են, որոնց համաձայն որոշ ցուցարարների դեմ մեղադրանք է առաջադրվել[13]: 1979 թվականի իրանական հեղափոխության ժամանակ շղարշը օգտագործվել է որպես Փահլավիի կառավարության դեմ բողոքի միջոց[15]:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Իրանական հեղափոխությունը՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կառավարման օրոք հիջաբը պարտադիր չէր, թեև որոշ կանայք գլխաշոր կամ չադրա էին կրում[16][17]։

Հեղափոխությունից հետո հիջաբը աստիճանաբար պարտադիր դարձավ[18]։ 1979 թվականին Ռուհոլլահ Խոմեյնին հայտարարել է կանանց համար իսլամական հագուստի կանոնների պահպանման անհրաժեշտությունը[18][19]։ Այս հայտարարության արդյունք դարձավ Թեհրանում կանանց միջազգային օրվա բողոքի ցույցերը, որից հետո իշխանությունները նշել են, որ Փահլավիի հայտարարությունը միայն առաջարկ էր[18][19]։ 1980 թվականին հիջաբը պարտադիր դարձավ պետական և հանրային հաստատություններում, իսկ 1983 թվականին՝ բոլոր կանանց համար[18]։

2018 թվականին հրապարակված տվյալներով՝ 2014-ի հարցման հիման վրա, նախագահի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից պարզվել է, որ 49.8% իրանցիներ դեմ են պարտադիր հիջաբին[20][21][22]։

2018 թվականի փետրվարի 2-ին Մերիլենդի անվտանգության և միջազգային հարաբերությունների կենտրոնի (CISSM) հարցման արդյունքներից պարզվել է, որ որոշ իրանցիներ կողմ են «Իրանի քաղաքական համակարգի փոփոխմանը կամ խիստ իսլամական օրենքների մեղմացմանը»[23]։

2020 թվականի անկախ GAMAAN կազմակերպության հարցման արդյունքներով՝ 58% համաձայն չէ պարտադիր հիջաբ կրելուն, իսկ 72%-ը դեմ է պարտադիր հիջաբի կանոններին։ Միայն 15%-ը պնդում է, որ այն չկրելը հարկադիր օրինական պարտականություն է[24][25]:

Իրանը աշխարհի միակ երկիրն է, որը պահանջում է, որ երկրի ոչ մուսուլման կանայք նույնպես գլխաշոր կրեն[26]: 2018 թվականի հունվարին չինացի երաժշտուհու գլխին սև կտոր են հագցրել այն բանից հետո, երբ նրա հիջաբը ընկել է համերգի ժամանակ: Միջոցառումը որակվել է որպես «ճնշում», «նվաստացուցիչ» և «ամոթալի»[27]:

Ժամանակացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 27՝ Վիդայի գործողության լուսանկարներն ու տեսանյութերը արագորեն տարածվել են համացանցում՝ «Where_is_she?» հեշթեգով: Նրա ինքնությունը պարզվել է օրեր անց, երբ մարդու իրավունքների պաշտպան և փաստաբան Նասրին Սոտուդեհը պարզեց, որ կինը 31 տարեկան է և ձերբակալվել է իր 19 ամսական երեխայի հետ[1][2][3]։

2018 թվականի հունվարի 28-ին Նասրին Սոտուդեհի հաղորդմամբ Վիդա Մովահեդը գրավի դիմաց ժամանակավորապես ազատ է արձակվել[7][5][6]։

Հունվարի 29-ին սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից երևում է, որ առնվազն չորս կին նույնպես կրկնել են Վիդայի արարքը[8]։

Հունվարի 30-ին Նասրին Սոտուդեհը հայտարարել է, որ երկրորդ ձերբակալվածը եղել է 32 տարեկան Նարգես Հոսեյնին (պարս.՝ نرگس حسینی)[28]։ Շարունակվել է պայքարը՝ բազմաթիվ ցույցեր Թեհրանում, ինչպես նաև Սպահան և Շիրազ քաղաքներում[11][10][13][29]։

Փետրվարի 1-ին Իրանական ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվել են 29 կին՝ հիջաբ չկրելու պատճառով[29][30][31]։

Փետրվարի 2-ին հայտնի է դարձել, որ Նարգես Հոսեյինին չի կարողացել վճարել $135,000 գրավը. նրան սպառնում էր մինչև 10 տարվա ազատազրկում և 74 մարմնական պատիժներ՝ «բացահայտորեն մեղսագործ արարք» կատարելու մեղադրանքով[13]։

Փետրվարի 15-ին լուսանկարներում և տեսանյութերում ցուցադրում էին Ազամ Ջանգրավիին,ով կրկնում է Վիդայի արարքը։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը բռնի կերպով ձերբակալում նրան։ Ինստագրամի վերջին հրապարակման համաձայն՝ նա միացել է Իրանի կանանց բարեփոխիչների և Իրանի շինարարական աշխատողների կուսակցության անդամներին և վստահեցրել է, որ չի ենթարկվել ոչ ներքին, ոչ արտաքին հրահանգների, և արարքը կատարել է պարտադիր հիջաբի դեմ բողոքի համար[32][33][34]։

Փետրվարի 17-ին Նարգեսը և Ազամը գրավի դիմաց ժամանակավորապես ազատ են արձակվել[33]։

Փետրվարի 21-ին Շապարակ Շաջարիզադեհը (պարս.՝ شاپرک شجری زاده) ձերբակալվել է Վիդայի արարքը կրկնելու համար։ Վկաներ նշում են, որ ոստիկանությունը հարձակվել է նրա վրա և բռնի քարշ է տվել, նա հետագայում գրավի դիմաց ազատ է արձակվել[33][35][36]։

Թեհրանի Էնգելաբ-Վեսալ խաչմերուկում գտնվող արկղը, որի վրա կանգնել են Վիդա Մովահեդը և մյուս ցուցարարները: Այդ ժամանակվանից ի վեր այն փոփոխվել է կառավարության կողմից, որպեսզի ցուցարարները չկարողանան կանգնել դրա վրա:

Փետրվար 22-ին ևս մեկ կին՝ Մարիամ Շարիաթմադարին (պարս.՝ مریم شریعتمداری) նույնպես կրկնել է Վիդայի արարքը, իսկ ոստիկաններ հետ բախումների ընթացքում կոտրել է ոտքը[35][37]։ Կալանքի ընթացքում նրան ծեծի են ենթարկել, իսկ ավելի ուշ գրավի դիմաց ժամանակավորապես ազատ են արձակել[35][35]։

Ականատեսները պատմել են, որ Համրազ Սադեղի (պարս.՝ همراز صادقی) անունով մեկ այլ կին 2018 թվականի փետրվարի 24-ին, շաբաթ օրը, բողոքի ակցիա է անցկացրել պարտադիր հիջաբի դեմ, երբ հանկարծակի անվտանգության ուժերը հարձակվել են նրա վրա, կոտրել նրա ձեռքը և ձերբակալել նրան[38]։

2018 թվականի հուլիսի 8-ին իրանցի դեռահաս Մաեդեհ Հոջաբրին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա իր Ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութեր, որտեղ պարում է արևմտյան և իրանական երաժշտության ներքո՝ առանց գլխաշորի[39]։ Նրա տեսանյութը տարածվել է հարյուրավոր օգտտերերի կողմից, իսկ նրա ձեռբակալությունից հետո մի քանի իրանցի կանայք հրապարակել են տեսանյութեր՝ ի նշան նրա ձերբակալության դեմ բողոքի[40]։

2018 թվականի հոկտեմբերի 27-ին Իսլամական Ազադ համալսարանի Կենտրոնական Թեհրանի մասնաճյուղի ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել այն բանից հետո, երբ բարոյականության ոստիկանության միկրոավտոբուսը մտել է համալսարանի տարածք և փորձել է ձերբակալել մի քանի ուսանողների՝ հիջաբը սխալ կրելու համար: Տեսանյութերում երևում է, թե ինչպես է մի ուսանողուհի կանգնած միկրոավտոբուսի առջև՝ փորձելով փակել դրա ելքը, ինչի հետևանքով միկրոավտոբուսի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել նրան[41]:

2018 թվականի հոկտեմբերի 29-ին մի իրանցի կին կանգնել է Թեհրանի Էնգելաբ հրապարակի գմբեթին և հանել է գլխաշորը՝ ի նշան պարտադիր հիջաբի դեմ բողոքի, իսկ մի քանի րոպե անց նա ձեռբակալվել է ոստիկանության կողմից[42]։ 2019 թվականի ապրիլի 14-ին պարզվել է, որ նա Վիդա Մովահեդն է՝ Էնգելաբ փողոցի աղջիկը[43]։

2019 թվականի մարտի 7-ին Կանգավարում երկու կին ձերբակալվել է, երբ նրանք բողոքել են պարտադիր հիջաբի դեմ՝ քաղաքի փողոցներով քայլելով առանց հիջաբի[44]։

Կանանց միջազգային օրը (մարտի 8) Թեհրանում մի քանի խումբ կանայք փողոց են դուրս եկել առանց գլխաշորի և բողոքել կանանց նկատմամբ ճնշումների դեմ։ Տեսանյութում երկու կին Վալիասր փողոցում պահել են կարմիր ցուցանակ, որի վրա գրված էր՝ «Կանանց միջազգային օրը ողջ մարդկության համար արդար աշխարհի խոստում է»։ Մեկ այլ տեսանյութում Թեհրանի մետրոյի վագոնում առանց գլխաշորի կանայք ծաղիկներ են բաժանել ուղևորներին[45]։

2019 թվականի մարտի 11-ին մի տղամարդ Էնգելաբ փողոցում ձողի վրա կապված սպիտակ շարֆ է թափահարել։ Անվտանգության ուժերը նրան տեղում ձերբակալել են։

2019 թվականի մայիսի 13-ին Թեհրանի համալսարանի ուսանողները հավաքվել են՝ բողոքելու պարտադիր գլխաշորի կանոնին հետևելու աճող ճնշման դեմ[46]։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները հարձակվել են բողոքի ակցիա անցկացնող ուսանողների վրա։ Ուսանողները նաև պաստառներ էին պատրաստել, որոնցով պահանջել էին ազատություն և ազատ ընտրություններ[47]։

2019 թվականի օգոստոսին իրանցի քաղաքացիական իրավունքների պաշտպան Սաբա Կորդ Աֆշարին դատապարտվել է 24 տարվա ազատազրկման, այդ թվում՝ 15 տարվա ազատազրկման՝ հանրային վայրերում հիջաբը հանելու համար, ինչը, ըստ Իրանի իշխանությունների, խթանել է «կոռուպցիան և մարմնավաճառությունը»[48]։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Թեհրանում ոստիկանության բռնության հետևանքով սպանվել է 22-ամյա իրանուհի Մահսա Ամինին, ով կալանքի տակ էր ոստիկանության կողմից։ Աշխարհի տարբեր ծայրերից շատերը արձագանքել են Ամինիի մահվանը, որը հանգեցրել է հիջաբի դեմ բողոքի մի շարք ցույցերի ամբողջ երկրում[49]։

2022 թվականի սեպտեմբերի 20-ին 16-ամյա իրանուհի Նիկա Շակարամին (պարս.՝ نیکا شاکرمی) անհետացել է Թեհրանում 2022 թվականի իրանական բողոքի ցույցերի ժամանակ, որը հաջորդել է Մահսա Ամինիի մահվանը։ Նրա ընտանիքը իմացել է աղջկա մահվան մասին տասը օր անց։ Նա մահացել է կասկածելի հանգամանքներում, իսկ անվտանգության ուժերը կասկածվում էին բռնության մեջ[50]։

Բազմաթիվ կին ցուցարարներ համառորեն հանել են իրենց հիջաբները և այրել դրանք խարույկների վրա կամ խորհրդանշականորեն կտրել են մազերը՝ ի նշան բողոքի[51]։

  • Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին արձագանքել է 2018 թվականի հունվարի 31-ի բողոքի ցույցերին՝ դրանք անվանելով «աննշան» և «մանկական» քայլեր, որոնք հրահրվել են օտարերկրացիների կողմից[6][52]:
  • Խորհրդարանի փոխխոսնակ Ալի Մոթահարին 2018 թվականի հունվարի 31-ին հայտարարել է, որ Իրանում հիջաբ կրելը պարտադիր չէ, քանի որ կանայք կարող են ներկայանալ՝ հագնելով այն, ինչ ցանկանում են[53][54][55][56]:
  • Իրանի խորհրդարանի անդամ Սոհեյլա Ջոլոդարզադեն 2018 թվականի հունվարի 31-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերը կանանց անհարկի սահմանափակումների արդյունք են[31]:
  • Իրանի դատական համակարգի խոսնակ Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեին 2018 թվականի փետրվարի 4-ին հայտարարել է, որ ձերբակալված կանանցից մի քանիսը «սինթետիկ թմրանյութեր» են օգտագործել. նա նաև հայտարարել է, որ եթե ապացուցվի, որ նրանց բողոքի ցույցերը հատուկ կազմակերպված են եղել, նրանց դատապարտությունը շատ ավելի ծանր կլինի[13]:
  • Իրանի նախագահ Հասան Ռոհանին փետրվարի 11-ին՝ Իսլամական հեղափոխության 39-ամյակին, հայտարարել է, որ սահմանադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ իրանական հասարակությունում առկա ցանկացած հակամարտություն կարող է լուծվել սահմանադրական հանրաքվեի միջոցով[57]:
  • Իրանցի դերասանուհի և ռեժիսոր Մարզիե Բորումանդը 2018 թվականի փետրվարի 14-ին հայտարարել է, որ դեմ է պարտադիր հիջաբին, բայց չի աջակցում Մասիհ Ալինեժադի առաջնորդությանը շարժման մեջ: Նա կարծում է, որ Ալինեժադը փորձում է երկրի ներսում տեղի ունեցող բոլոր բողոքի ցույցերը կապել իր բողոքի ցույցերի հետ՝ կառավարությանը ասելով, որ ցուցարարները հրամաններ են ստանում նրանից[58][59]:
  • Նահիդ Խոդաքարամին՝ իրանցի մանկաբարձուհի և Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ, ասել է, որ սեփական հագուստը ընտրելը կանանց համար ամենապարզ իրավունքն է: Ազամ Ջանգրավիի ձերբակալության տեսանյութին նրա արձագանքն այսպիսին էր. «Ո՞վ ավելի շատ մեղք ունի՝ Ազամ Ջանգրավիի մազերը, թե՞ այդ տղամարդու ձեռքը»[60]։
  • Մի գիտնական. «Ո՞վ և օրենքի ո՞ր հոդվածի հիման վրա է ոստիկանությանը թույլ տվել այդպես դուրս հանել այդ կնոջը», - հարցրել է Աբդոլլահ Ռամեզանզադեն 2018 թվականի փետրվարի 22-ին։
Իրանցի շիա հոգևորական Սեյեդ Մեհդի Տաբատաբային ասել է, որ մարդկանց հիջաբ կրել պարտադրելը հակասում է իսլամին և որ դա հակառակ արդյունք կունենա[61]։
  • Իրանի շիա հոգևորական Սեյեդ Մեհդի Տաբատաբային արձագանքել է 2018 թվականի փետրվարի 22-ի ձերբակալություններին, ասելով, որ հիջաբը պարտադիր է իսլամում, միաժամանակ կասկածի տակ դնելով այն մարդկանց վրա պարտադրելու գործողությունը[61]։
  • Իրանի ոստիկանությունը 2018 թվականի փետրվարի 23-ին պաշտոնապես զգուշացրել է, որ հիջաբը հանելու համար պատիժը մինչև 10 տարի ազատազրկում է՝ օրենքի 639-րդ հոդվածի համաձայն[62]։
  • «The Ghanoon» (հայերեն՝ Օրենք) թերթը 2018 թվականի փետրվարի 24-ին հրապարակել է Մեհրշադ Իմանիի գլխավոր էջի հոդվածը՝ «Եկեք հիջաբ չկրող կանանց մարմնավաճառներ չանվանենք» վերնագրով՝ հիմնվելով օրենքի 639-րդ հոդվածի վրա[63]։
  • 2018 թվականին Սպահանի համալսարանում ունեցած ելույթում Ֆարհադ Մեյսամին «Էնգելաբ փողոցի աղջիկներ» շարժումը անվանել է քաղաքացիական ոչ բռնի շարժումների օրինակ։
  • Ամնեսթի ինթերնեյշնլը 2018 թվականի հունվարի 24-ին կոչ է արել Իրանի կառավարությանը անվերապահորեն ազատ արձակել ձերբակալված կնոջը[64]: 2018 թվականի փետրվարի 2-ին Ամնեսթի ինթերնեյշնլը կրկնել է իր հայտարարությունը՝ այլ կանանց ձերբակալության առթիվ[65][66][67]:
  • ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Հեզեր Նաուերտը 2018 թվականի փետրվարի 2-ին հայտարարություն է տարածել՝ դատապարտելով «առնվազն 29 անձանց ձերբակալությունները՝ պարտադիր հիջաբի դեմ պայքարելու համար իրենց մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները իրացնելու համար»[68][69][70][71][72][73]:
  • 2018 թվականի փետրվարի 6-ին սոցիալական ցանցերում «NoHijabDay» (հայերեն՝ Օր՝ առանց հիջաբի) հեշթեգով արշավ է սկսվել, որի ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից կանայք այրում էին իրենց հիջաբները՝ ի աջակցություն իրանցի կանանց[74][75]:
  • Վիլսոն կենտրոնի Մերձավոր Արևելքի ծրագրի տնօրեն, Վաշինգտոնում բնակվող իրանական ծագումով ամերիկացի Հալե Էսֆանդիարին 2018 թվականի փետրվարին Axios-ին տված հարցազրույցում նշել է, որ իր կարծիքով բողոքի ցույցերը իրարանցում են առաջացնում, բայց դեռևս շարժում չեն[76]։
  • Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի բաժնի նախկին տնօրեն Սառա Լիա Ուիթսոնը 2018 թվականի փետրվարի 24-ին խնդրել է Իրանի կառավարությանը չեղյալ հայտարարել ցուցարարների դեմ մեղադրանքները[33][35]։
  • 2018 թվականի փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանի 45 անդամներ կոչ են արել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին աջակցել իրանցի կանանց կողմից հիջաբի պարտադիր կրման դեմ բողոքի ցույցերը[77][78]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «al-monitor%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «albawaba%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 3,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «dailystar%com%lb_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «foxnews%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «iranhumanrights%org_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 6,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «newyorker%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. 7,0 7,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «independent%co%uk_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. 8,0 8,1 8,2 8,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «theguardian%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. «In Tehran, New Hijab Protester Led Off By Police». VOA. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  10. 10,0 10,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «globalvoices%org_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. 11,0 11,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «rferl%org_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. «The Islamic Penal Code of Iran, Book 5».
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «iranhumanrights%org_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «article_639_iran_law» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. Hogan, Linda. Religion and the politics of peace and conflict. Pickwick Publications.
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «El Guindi» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Abrahamian» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. 18,0 18,1 18,2 18,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Milani» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. 19,0 19,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Algar84» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «nytimes%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «post-gazette%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «css%ir_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. Taylor, Adam. «Most Iranians feel Trump's comments in support of protesters didn't help, poll finds». washingtonpost. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  24. Ammar Maleki; Pooyan Tamimi Arab (2020 թ․ օգոստոս). IRANIANS' ATTITUDES TOWARD RELIGION: A 2020 SURVEY REPORT (PDF) (Report). The Group for Analyzing and Measuring Attitudes in IRAN (GAMAAN).
  25. «The Observer view on the backlash in Iran following the death of Mahsa Amini». The Guardian. 2022 թ․ սեպտեմբերի 25.
  26. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «firstpost%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  27. Alfatlawi, Rosie (2018 թ․ հունվարի 16). «Chinese Musician 'Humiliated' in Iran as Hijab Imposed Mid-performance». Al Bawaba. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «straitstimes%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. 29,0 29,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «aljazeera%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «rferl%org_3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  31. 31,0 31,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «theguardian%com_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  32. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «en%radiofarda%com_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  33. 33,0 33,1 33,2 33,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «hrw%org_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  34. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «radiozamaneh%com_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «en%radiofarda%com_3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  36. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «radiozamaneh%com_3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  37. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «radiozamaneh%com_5» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  38. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «radiofarda%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  39. «Woman arrested in Iran for Instagram video of her dancing». TheGuardian.com. 2018 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  40. Barron, Laignee (2018 թ․ հուլիսի 9). «Women in Iran Are Dancing to Protest the Arrest of a Teenage Instagrammer». Time. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  41. «حواشی زیر گرفتن یک دختر دانشجو توسط "گشت ارشاد" در یکی از شعبه‌های دانشگاه آزاد». صدای آمریکا. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  42. فردا, رادیو (2018 թ․ հոկտեմբերի 29). «دختر معترض به "حجاب اجباری" در میدان انقلاب بازداشت شد». رادیو فردا. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  43. «محکومیت دختر خیابان انقلاب به یک سال حبس». خبرگزاری جمهوری اسلامی ایران (ایرنا). 2019 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  44. فردا, رادیو. «"بازداشت دو زن معترض" به حجاب اجباری در کنگاور». رادیو فردا. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  45. «Activists Appear Unveiled in Tehran on Women's Day». VOA. 2019 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  46. «Iranian students protest mandatory headscarf rule - the Washington Post». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  47. «Vigilantes Attack Tehran University Students Protesting Strict Hijab». RFE/RL. 2019 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  48. «Iranian civil rights activist gets prison for taking off hijab in public». 2019 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  49. «Iranian Protest Over the "Government Murder" of Mahsa Amini Continues». Zamaneh Media (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  50. Miriam Berger (2022 թ․ հոկտեմբերի 6). «Death of 16-year-old protester adds new fuel to Iran uprising». The Washington Post. Washington, D.C. ISSN 0190-8286. OCLC 1330888409.
  51. Gans, Jared (2022 թ․ սեպտեմբերի 24). «Why Iranian women are burning hijabs». The Hill (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  52. «Iran arrests 29 women for not wearing hijab in protests». Al Jazeera. 2018 թ․ փետրվարի 2. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 27-ին.
  53. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «thenational�_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  54. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «al-monitor%com_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  55. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «timesofindia%indiatimes%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  56. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «dawn%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  57. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «nytimes%com_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  58. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «radiozamaneh%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  59. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «asriran%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  60. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «fa%euronews%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  61. 61,0 61,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «jamaran%ir_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  62. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «farsnews%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  63. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «bbc%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  64. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «rferl%org_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  65. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «amnesty%org_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  66. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «en%radiofarda%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  67. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ekklesia%co%uk_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  68. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «state%gov_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  69. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «straitstimes%com_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  70. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «rferl%org_4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  71. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «uniindia%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  72. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «pakistantoday%com%pk_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  73. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «egypttoday%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  74. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «mirror%co%uk_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  75. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «stepfeed%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  76. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «axios%com_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  77. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «iranhumanrights%org_3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  78. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «marietjeschaake%eu_1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: