Պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն
Paroxysmal supraventricular tachycardia
ԷՍԳ երկրորդ արտածում, պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն 180 զարկ/րոպե արագությամբ
Տեսակհիվանդություն
Պատճառանհայտ[1]
Հիվանդության ախտանշաններսրտխփոց, գիտակցության մթագնում, քրտնարտադրություն, հևոց, ցավ կրծքավանդակում[2]
ՀՄԴ-9427.0
Հոմանիշներվերփորոքային հաճախասրտություն, պարոքսիզմալ նախասրտային հաճախասրտոթյուն[3]
Ախտորոշումէլեկտրասրտագրություն[1]
ԲուժումՎալսալվայի հնարք, ադենոզին, կալցիումական անցուղիների պաշարիչներ, սինխորնիզացված կարդիովերսիա[4]
Կանխարգելումկաթետրային աբլյացիա[1]
Հաճախություն2.3:1000[5]
Սկիզբըսկսվում և ավարտվում է հանկարծակի[1]

Պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտությունը, վերփորոքային հաճախասրտության տեսակ[6]։ Հաճախ նման հաճախասրտությամբ մարդիկ ոչ մի գանգատ և ախտանշան չեն ունենում[3]։ Գանգատների առկայության դեպքում դրանք են` սրտխփոց, գիտակցության մթագնում, ուժեղացած քրտնարտադրություն, հևոց, ցավ կրծքավանդակում[2]։ Էպիզոդները սկսվում և ավարտվում են հանկարծակի[1]։

Ռիսկի գործոններին են դասվում ալկոհոլը, կոֆեինը, նիկոտինը, հոգեբանական սթրեսը, Ուոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշը, որը հաճախ ժառանգովի է[1]։ Առաջացման մեխանիզմի հիմքում ընկած է հավելյալ ուղու առկայությունը, որը բերում է ռե-էնթրիի առաջացման[1]։ Ախտորոշումը դրվում է էլեկտրոսրտագրության միջոցով, որը ցույց է տալիս նեղ QRS կոմպլեքսների առկայություն և րոպեում 150-240 զարկ արագություն[1]։

Վագալ մանևրերը, ինչպիսին է օրինակ` Վալսալվայի մանևրը, հաճախ կիրառվում են որպես սկզբնական բուժում[4]։ Եթե դա արդյունավետ չէ, և անձը նորմալ ճնշում ունի, ապա կարելի է տալ ադենոզին[4]։ Եթե ադենոզինը էֆեկտիվ չէ, ապա կիրառվում են կալցիումական անցուղիների պաշարիչներ կամ բետա պաշարիչներ[4]։ Բուժման այլ տարբերակ է սինխրոնիզացված կարդիովերսիան[4]։ Կանխարգելման տարբերակ է կաթետրային աբլյացիան[1]։

Ամեն 1000 մարդուց 2.3-ը ունի պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն։ Այն սովորաբար սկսում է դրսևորվել 12-45 տարեկան հասակում[5]։ Կանանց շրջանում առիթմիայի այս տեսակն ավելի հաճախ է հանդիպում։ Հիվանդության ելքը այն անձանց շրջանում, ովքեր պարոքսիզմի էպիզոդներից դուրս սրտի նորմալ ռիթմ ունեն ընդհանուր առմամբ լավ է։ Էխոսրտագրության միջոցով կարելի է ժխտել սրտի կառուցվածքային խնդիրները։

Նշաններ և գանգատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշաններից են սրտխփոցը, գիտակցության կորուստը, ուժեղացած քրտնարտադրությունը, հևոցը և ցավը կրծքավանդակում։ Էպիզոդները սկսվում և ավարտվում են հանկարծակի։

Տիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

AV հանգույցի պաշարումը կարող է կատարվել երեք եղանակով`

Ֆիզիկական հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ֆիզիկական հնարքներ բարձրացնում են AV հանգույցի` իմպուլսներ փոխանցելու շեմը (AV հանգույցի պաշարում)` պաշարելով թափառող նյարդով հարուցված պարասիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացումը։

Վալսալվարի հնարքը պետք է հանդիսանա կիրառվող առաջին վագալ հնարքը[7] Այն աշխատում է ներկրծքային ճնշումը բարձրացնելու և աորտայի աղեղի բարոռեցեպտորները խթանելու ճանապարհով։ Հնարքը կատարվոմ է հետևյալ կերպ` խնդրում ենք պացիենտին շունչը պահել ուժով արտաշնչման ժամանակ, այնպես ինչպես կղազատման ժամանակ։ Քիթը փակ ժամանակ արտաշնչելու փորձը նույն էֆեկտը կառաջացնի[8]։

Կան նաև այլ վագալ հնարքներ. շունչը մի քանի վայրկյան պահելը, դեմքը սառը ջրի մեջ ընկղմելը[8] (խորասուզման ռեֆլեքս[9]), սառը ջուր խմելը, գլխի վրա կանգնելը։ Կարոտիդի ծոցի մերսումը պարանոցի վրա նույնպես կարող է օգտակար լինել, սակայն հաճախ խորհուրդ չի տրվում ծերերի շրջանում` պայմանավորված քնային զարկերակում աթերոսկլերոտիկ վահանիկների առկայության հետևանքով առաջացող կաթվածով։

Փակ աչքերին մեղմորեն սեղմելը նույնպես կարող է նորմալացնել ռիթմը[10]։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերփորոքային պարոքսիզմալ հաճախասրտության դադարեցումը ադենոզինով

Ադենոզինը գերկարճ ազդեցությամբ AV հանգույցը պաշարող նյութ է և ցուցված է, եթե վագալ մանևրերը արդյունավետ չեն[11]։ Եթե այն արդյունավետ չէ, ապա խորհուրդ է տրվում կիրառել դիլթիազեմ կամ վերապամիլ[4]։ Ադենոզինի կիրառումը անվտանգ է հղիության ժամանակ[12]։

Այն վերփորոքային հաճախասրտությունը, որը չի ներառում AV հանգույցը, կարող է պատասխանել սոտալոլին և ամիոդարոնին։

Կարդիովերսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե անձը հեմոդինամիկորեն անկայուն է կամ այլ բուժումները արդյունավետ չեն եղել, ապա կարող է կիրառվել սինխրոնիզացված էլեկտրական կարդիովերսիա[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Al-Zaiti SS, Magdic KS (September 2016)։ «Paroxysmal Supraventricular Tachycardia: Pathophysiology, Diagnosis, and Management.»։ Critical care nursing clinics of North America 28 (3): 309–16։ PMID 27484659։ doi:10.1016/j.cnc.2016.04.005 
  2. 2,0 2,1 «What Are the Signs and Symptoms of an Arrhythmia?»։ NHLBI։ հուլիսի 1, 2011։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 19, 2015-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2016 
  3. 3,0 3,1 Ferri Fred F. (2012)։ Ferri's Clinical Advisor 2013,5 Books in 1, Expert Consult - Online and Print,1: Ferri's Clinical Advisor 2013 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 807։ ISBN 0323083730։ Արխիվացված օրիգինալից 2016-10-02-ին 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Neumar RW, Shuster M, Callaway CW, Gent LM, Atkins DL, Bhanji F, Brooks SC, de Caen AR, Donnino MW, Ferrer JM, Kleinman ME, Kronick SL, Lavonas EJ, Link MS, Mancini ME, Morrison LJ, O'Connor RE, Samson RA, Schexnayder SM, Singletary EM, Sinz EH, Travers AH, Wyckoff MH, Hazinski MF (նոյեմբերի 3, 2015)։ «Part 1: Executive Summary: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care.»։ Circulation 132 (18 Suppl 2): S315–67։ PMID 26472989։ doi:10.1161/cir.0000000000000252 
  5. 5,0 5,1 Katritsis Demosthenes G., Camm A. John, Gersh Bernard J. (2016)։ Clinical Cardiology: Current Practice Guidelines (անգլերեն)։ Oxford University Press։ էջ 538։ ISBN 9780198733324։ Արխիվացված օրիգինալից 2016-10-02-ին 
  6. «Types of Arrhythmia»։ NHLBI։ հուլիսի 1, 2011։ Արխիվացված օրիգինալից հունիսի 7, 2015-ին 
  7. «BestBets: Comparing Valsalva manoeuvre with carotid sinus massage in adults with supraventricular tachycardia»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-16-ին 
  8. 8,0 8,1 Vibhuti N Singh, Monika Gugneja (2005-08-22)։ «Supraventricular Tachycardia»։ eMedicineHealth.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-16-ին։ Վերցված է 2008-11-28 
  9. Mathew PK (January 1981)։ «Diving reflex. Another method of treating paroxysmal supraventricular tachycardia»։ Arch. Intern. Med. 141 (1): 22–3։ PMID 7447580։ doi:10.1001/archinte.141.1.22 
  10. «Tachycardia | Fast Heart Rate»։ American Heart Association։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 12, 2013-ին։ Վերցված է ապրիլի 19, 2013 
  11. «Adenosine vs Verapamil (calcium channel blocker) in the acute treatment of supraventricular tachycardias»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-16-ին 
  12. Blomström-Lundqvist ET AL., MANAGEMENT OF PATIENTS WITH Supraventricular Arrhythmias. J Am Coll Cardiol 2003;42:1493–531 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-10-ին։ Վերցված է 2010-01-17 
  13. de Caen AR, Berg MD, Chameides L, Gooden CK, Hickey RW, Scott HF, Sutton RM, Tijssen JA, Topjian A, van der Jagt ÉW, Schexnayder SM, Samson RA (նոյեմբերի 3, 2015)։ «Part 12: Pediatric Advanced Life Support: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care.»։ Circulation 132 (18 Suppl 2): S526–42։ PMID 26473000։ doi:10.1161/cir.0000000000000266