Պարույրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պարույրություն, տարրական մասնիկների վիճակի քվանտամեխանիկական բնութագիր՝ քվանտային թիվ։ Սահմանվում է որպես տարրական մասնիկի սպինի պրոյեկցիան մասնիկի շարժման ուղղության վրա։ Որոշվում է մասնիկի սպինի և իմպուլսի սկալյար արտադրյալի նորմավորումով՝

։

Քանի որ ուղեծրային անկյունային մոմենտի պրոյեկցիան գծային մոմենտի վրա զրո է, = 0։

Պարույրությունը հարմար է լույսի արագությանը մոտ կամ դրան հավասար արագությամբ շարժվող մասնիկների նկարագրության համար։ Եթե սպինն ուղղված է մասնիկի շարժման ուղղությանը հակառակ, ապա պարույրությունը բացասական է (ձախ պտուտակային կամ ձախ պարույրություն), իսկ եթե համընկնում է շարժման ուղղությանը՝ դրական է (աջ պտուտակային կամ աջ պարույրություն)։ Որոշակի X-ով մասնիկի վիճակները կոչվում են պարուրային[1]։

Քանի որ սպինի սեփական արժեքները դիսկրետ են, պարույրությունը նույնպես դիսկրետ արժեքներ ունի։ S սպինով մասնիկի համար պարույրության սեփական արժեքները S, S-1, ..., -S են, այսինքն՝ փոփոխվում են -S-ից +S միջակայքում։ 1/2 սպին ունեցող մասնիկների համար (ֆերմիոնների շատ կարևոր ենթադաս, որին պատկանում են էլեկտրոնը, նեյտրինոն և այլն), պարույրությունը հավասար է քիրալության և 1/2 · ħ արտադրյալին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, Պարույրություն