Պարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պարոն, հայերենի հարգալից դիմելաձևի համակարգում ընդունված բառ[1][2], որը կրում է «հարգարժան այր» իմաստը[փա՞ստ]: Տղամարդու պատվավոր անվանում է, որն ունի երկու իմաստ՝ կոչում և դիմելաձև[3][4]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում «պարոն» բառն առաջին անգամ գործածվել է Կիլիկյան Հայաստանում՝ ունենալով «իշխան, մեծավոր» իմաստը։ Բառն առաջացել է ֆրանսերեն «բարոն»[5][6] (ֆր.՝ Baron, թարգ.՝ «իշխանավոր») բառից, որն էլ իր հերթին ծագում է գերմաներեն baro «ազատ մարդ» նշանակությունից[6]։ Կիլիկյան Հայաստանում օգտագործվել է որպես ազնվական կալվածատիրոջ տիտղոս (բարոն)[2], նշանակել է հողամասի ազնվական-սեփականատեր[4]։ Հետագայում արևմտահայերը գրել են «պարոն» և կարդացել «բարոն»։ Ժամանակակից արևելահայերենում գրվում և կարդացվում է «պարոն»[1]։

Դիմելաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում պարոնը տղամարդուն քաղաքավարի դիմելու ձև է։ Սովորաբար այսպես դիմում են պետին կամ կոչումով ավագին, ինչպես նաև այն դեպքում, երբ զրուցակցի անունը հայտնի չէ։ Կնոջը համապատասխան դիմելու ձևն է՝ տիկին (ռուս.՝ тикин)[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վաչագան Սարգսյան, Հայերենը ափի մեջ, Երևան, «9-րդ հրաշալիք», 2005։
  2. 2,0 2,1 Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976։
  3. 3,0 3,1 Рубен Казарян, Генрик Аветисян Словарь среднеармянского языка. — 2-е издание. — Ереван. — С. 648-649.
  4. 4,0 4,1 Рачья Ачарян Этимологический словарь армянского языка. — 2-е издание. — Ереван. — С. 65–66.
  5. Գևորգ Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2010։
  6. 6,0 6,1 Հրաչեայ Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Երևան, 1926։