Պարող քարաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարող քարաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Կեռնեխներ
Լատիներեն անվանում
Oenanthe isabelliina
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Պարող քարաթռչնակ, (լատին․՝ Oenanthe isabelliina ), կեռնեխների ընտանիքի թռչուն։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևադրող-չվող է, տարածված։ Բնակվում է չոր լեռնատափաստաններում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-31 սմ, կենդանի զանգվածը՝ 30-31 գ. փետրածածկը բաց գույնի է, կտուցը՝ երկար, կեցվածքը՝ ուղղաձիգ, թևատակը՝ բաց գույնի, պոչը՝ դարչնագույն լայն շերտով։ Բնադրման շրջանում հասունը վերևից մոխրավուն դարչնագույն-դեղին է, ներքևից՝ շատ բաց նարնջագույն-դարչնագույն կամ մոխրագույն-դարչնագույն, հետբնադրման շրջանում՝ ավելի բաց և ավելի դեղին։ Թևի վերևը բաց գույնի լայն երիզներով է։ Երիտասարդի մարմնի վերին մասը, կոկորդը, կուրծքը թույլ մուգ խայտերով են։ Արագավազ է, վազելիս հաճախ կանգ է առնում՝ շրջապատը զննելու։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]