Պարող անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարող անտառ

Պարող անտառ (ռուս.՝ Танцу́ющий лес), փշատերև անտառի տեղամաս, որը գտնվում է ՌԴ Կալինինգրադի մարզում, Կուրշսկայա անտառաշերտի 37-րդ կիլոմետրում։ Տարբերվում է ծառերի պտտված, թեքված բներով։ Գրավում է տեղի զբոսաշրջիկներին, մտնում է Կուրշսկայա ազգային պարկի մեջ[1]:

Անտառը հիմնվել է 1961 թվականին Ռիբաչի գյուղի մերձակայքում գտնվող Կրուգլայա ավազաթմբին։ Ի տարբերություն անտառաշերտի մյուս ավազաթմբերի, որոնք ձգվում են Կուրշսկի ծոցի երկայնքով, Կրուգլայա ավազաթումբը գտնվում է անտառային հարթության վրա` ծոցի և Բալթիկ ծովի միջև։ Ընդհանուր առմամբ, տեղանքի պատմությունը կապվում է գերմանական սավառնակային դպրոցի հետ, որը Կուրշսկայա անտառաշերտում գոյություն է ունեցել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը։

Ծառերի դեֆորմացիայի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառերի դեֆորմացիայի առաջացման պատճառների վերաբերյալ տեսակետները տարբեր են։ Համաձայն մի տեսակետի` ծառերի ձևախախտումը առաջացել է մատղաշ տնկիների վրա թրթուրների և Rhyacionia buoliana թիթեռերի վնասակար ազդեցությամբ[2]: Թրթուրները վնասել են վերև ձգվող բողբոջները, ինչի պատճառով զարգացել են ծառերի կողմնային բողբոջները։ Դրա հետևանքով էլ ծառերը հետագա աճման ընթացքում ձեռք են բերել արտասովոր տեսք։ Թրթուրները առավելապես վնասում են 5-20 տարեկան սոճիները: Վնասատուների համար բարենպաստ պայմաններ են հողի ոչ բավարար խոնավությունը և ոչ պարարտ լինելը.[3]: Հենց այդպիսի պայմաններ են առկա Կուրշսկայա անտառահատվածում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пешеходные маршруты — Федеральное государственное учреждение «Национальный парк „Куршская коса“». Федеральная служба по надзору в сфере природопользования
  2. В Калининградской области уникальный танцующий лес становится жертвой излишней любви туристов
  3. Боголюбов А. С., Кравченко М. В. Москва — Атлас-определитель насекомых-вредителей лесных древесных пород средней полосы России. «Экосистема», 2002