Jump to content

Պարնի Այր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարնի Այր
Պարնի Այր, 2013 թվական
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակՔարայր - ամրոց
ԵրկիրՀայաստան
ԲնակավայրՀաղպատ գյուղ
Շինության ձևՔարայր-ամրոց
ՀՀ ՊՄԱՀ7.60/40
(հանրապետական նշանակության հուշարձան)
 Parni Ayr Վիքիպահեստում

Պարնի Այր, քարայր-ամրոց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի տարածքում[1][2]։

2004 թվականին ընդգրկվել է Հաղպատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում) որպես հանրապետական նշանակության հուշարձան[1]։

Քարայրն իր անունը ստացել է պարոն բառից։ Հնում հենց այդպես էլ կոչվել է՝ Պարոնի Այր[2]։

Ճարտարապետական նկարագիր և շրջակայք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարայրի մուտքը պարսպապատ է, որը կառուցված է բազալտե բեկորներով ու կրաշաղախով[3]:

Պարնի Այր տանող երկու ճանապարհ կա: Առաջինը պատմական ճանապարհն է, որը սկսվում է Հաղպատ գյուղի արևմտյան կողմի հարթակից և ունի շուրջ 650 մ երկարություն: Երկրորդը սկսվում է Հաղպատ-Ծաղկաշատ գյուղերի ժամանակակից ճանապարհի ճամփաբաժանից և ունի շուրջ 1350 մ երկարություն[3]։

Պարնի Այրի հարևանությամբ է գտնվում Զարնի Այր ու Ծակայր քարայրերը[2]։

Վաղ շրջանում քարայրը ծառայել է որպես Զարեհ իշխանի ընտանիքի ապաստարան[3]:

Ներկա կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է Հաղպատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում) հանրապետական նշանակության հուշարձան և ներառված է պահպանվող հուշարձանների ցանկում[1]։

Պարնի Այր քարայր-ամրոցն ընդգրկվել է 2019 թվականին բացված «Զարնի-Պարնի» ռեստորանային համալիրի կազմում[4][5]: Այն հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային ուղղություններից մեկը[5]։ Մուտքը վճարովի է[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]