Պարմայական խոզապուխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Պարմայական խոզապուխտ
Prosciutto di Parma - marchio a fuoco.jpg
ԵնթատեսակԱզդրապուխտ և cold cut?
Առաջացման երկիրFlag of Italy.svg Իտալիա
Prosciutto di Parma Վիքիպահեստում
Պարմայական խոզապուխտ

Պարմայական խոզապուխտ (իտալ.՝ Prosciutto di Parma), հում խոզապուխտ, որ պատրաստվում է Իտալիայի Պարմա գավառում, Բոլոնիայից հյուսիս-արևմուտք: Պարմայական խոզապուխտն առանձնանում է իր փափուկ, կծու համով, վարդագույն գույնով, ճարպի բարակ շերտերով և փխրուն կառուցվածքով: Պարմայական խոզապուխտ առաջին անգամ պատրաստել են և մինչ այսօր պատրաստում են Լանգիրանո գյուղում, Պարմա գետի ափին: Իսկական պարմայական խոզապուխտի ապրանքանիշի վրա պատկերված է Պարմայական հերցոգության խորհրդանիշը՝ հնգաթև թագը: Պարմայական խոզապուխտը սառը նախուտեստ է և դասական բաղադրատոմսով մատուցվում է սեխի կամ ուրիշ մրգերի հետ:

Պարմայական խոզապուխտ

Պարմայական խոզապուխտը պատրաստվում է բացառապես խոզի մսից, ընդ որում, այդ կենդանիները պետք է բուծված լինեն կենտրոնական և հյուսիսային Իտալիայի մարզերում (Էմիլիա Ռոմանիա, Վենեցիա, Լոմբարդիա, Պիեմոնտ, Մոլիզե, Ումբրիա, Տոսկանա, Մարկե, Աբրուցո, Լացիո), լինեն ինը ամսականից մեծ և կշռեն ոչ պակաս, քան 150 կգ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]