Պարկ-ավենյու, 432

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնքեր Նյու Յորք
Պարկ-ավենյու, 432
Տեղագրություն Մանհեթեն, Գրինվիչի փողոց, 125
Կառուցման ժամանակ 2012-2016
Օգտագործում Շքեղ բնակարաններ
Բարձրություն
Վերջին հարկ 425,5 մ
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 85 (+3 ստորգետնյա)
Տարածքը շինության մեջ 38 335 մ²
Ճարտարապետ Ռաֆայել Բինոլի միասին SLCE Architects, LLP[1]
Կառուցող CIM Group

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում

Պարկ-ավենյու, 432 (անգլ.՝ 432 Park Avenue), գերհզոր բարձրահարկ երկնաքեր, կառուցված Նյու Յորքի Միդթաուն շրջանում, Պարկ-ավենյու 56 և 57 փողոցների միջև։ Նախագիծը մշակել է CIM Group-ը։ Շինարարությունը սկսվել է 2012 թվականին և ավարտվել 2015 թվականի դեկտեմբերին[2]։ Նախնական պլանի բարձրությունը կազմելու էր 396 մետր[1][3]։ Շինարարությունը կատարվել է 495 տեղանոց քանդված Drake Hotel հյուրանացի տեղում, կառուցվծ 1926 թվականին։ Հյուրանոցը 440 միլիոն դոլլարով գնել է կառուցապատող Հարրի Մակլոյը 2006 թվականին, որից հետո այն քանդվել է։ Ազատված տարածքը, իր դիրք պատճառով դարձել էր Նյու Յորքի ամենաթանք տարածքներից մեկը[4]։ Շինարարության ընդհանուր գումարը կազմել է 1,25 միլլիարդ դոլլար[5]։ Շնությունը 426 մետր[6] բարձրությամբ հանդիսանում է Միացյալ Նահանգների և աշխարհի ամենաբարձր բնակելի շենքերից երրորդ շինությունը աշխարհում[7]։ Այս շինությունը Նյու Յորքում բարձրությամբ երկրորդն է առևտրի համաշխարհային կենտրոնից հետո։ Պարկ-ավնեյուի տանիքի բարձրությունը 432 մետր է առևտրի համաշխարհային կենտրոնից բարձր է 9,8 մետրով[8], սակայն վերջինս ավելի բարձր է իր ծայրաձողի հաշվին։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայնը մշակվել է Ուրուգվայի ճարտարապետ կողմից, հիմք ընդունելավ «Մաքուր երկրաչափական ձև»՝ քառակուսի հայեցակարգի հիման վրա։ Շինության 85 հարկերից յուրաքանչյուրը ունի քառակուսու ձև 368,7 մ² մակերես, յուրաքանչյուր կողմում վեց հատ կառակուսի 9,3 մ² լուսամուտներ։ Ռաֆայել Վինյոլին նկարագրել է երկնաքերի ազդեցությունը Մանհեթոնի տեսարանին հետևյալ կերպ՝

 Դժվար էր ընտրել ավելի հարմար Նախագիծ։ Մեր նպատակն էր ստեղծել այնպիսի մի բան, որը հավերժական կլինի, որը կդառնար Մանհեթնի համայնապատկերի անբաժանելի մասը, նրա նոր խորհրդանիշը։

Ինտերիերը ստեղծվել է Deborah Burke Partners և Bentel & Bentel դիզայներական բյուրոների կողմից, որոնք աշխատել են նաև ռեստորանների տեսքի վրա Eleven Madison Park(անգլ.) և Gramercy Tavern(անգլ.)։ Գլխավոր կառուցապատող Հարրի Մակլոուն հայտարարել է, որ հպարտանում է իր կառուցած երկնաքերով, որը երևալու է Նյու Յորքի բոլոր կաղմիրից և որը կզարդարի քաղաքի ուրվագիծը[9]։ Նորաձևության գծով խորհրդատու Թիմ Գանն շինությունը նկարագրել է ինչպես «Պարզապես բարակ սյուն»[10]։

Հարկաբաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր հարկ ունի 3,84 մետր բարձրություն։ Համատիրության տարածքը 32,6 մ² է։ Բնակարանների գինը, որոնց ընդհանուր քանակը 104 կլինի, մի քանի միլիոնից տատանվում է մի քանի տասնյակ միլիոն դոլարների։ Ամենաթանկ բանակարանները իրենցից ներկայացնում են պենտհաուս վեց ննջասենյակներով, յոթ լոգարաններով և գրադարանով, ընդհանուր առմամբ 95 միլիոն դոլլար արժողությամբ[11]։ Պենտհաուսը գնել է Սաուդյան Արաբիայի միլիարդատեր Ֆավազ Ալ Խոկաիրը[12]։ Բացի բնակարաններից, շենքը ներառում է ռեստորան, սաունայի մարզասրահ, լողավազան, բիլիարդ, գոլֆի և այլ հարմարություններ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդթաունի շրջանում, որտեղ գտնվում է 432 Պարկ-ավենյու, 2014 թվականին սկսվել է երեք գերհզոր բարձրահարկ բնակելի երկնաքերի շինարարություն՝ 225 West 57th Street (472 մ), 111 West 57th Street (438 մ) և 125 Greenwich Street(414 մ)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատություն Նյու Յորքի այլ երկնաքերերի հետ Միդթունի և 432 Պարկ-ավենյուի տեսքը Քանդված Drake Hotel հյուրանոցը, որի տեղում 2006 թվականի կառուցվել է երկնաքերը Վերին մաս `ավարտելու գործընթացի պահին

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «432 Park Avenue». Council on Tall Buildings and Urban Habitat. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  2. «World Reaches 100 Supertall Skyscrapers with Completion of 432 Park Avenue». CTBUH. CTBUH Global News. 2016 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  3. «CIM GROUP AND NEW YORK REAL ESTATE MAGNATE HARRY MACKLOWE PLAN 1,300 FOOT MANHATTAN CONDO AND RETAIL COMPLEX». PBT Consulting. 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  4. «Drake Hotel tops most valuable NYC development sites list». The Real Deal. 2011 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  5. «Ultra-luxury high rise boom amid New York's housing crisis». World Socialist Web Site. 2013 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Chaban, Matt A.V. (2014 թ․ հոկտեմբերի 13). «New Manhattan Tower Is Now the Tallest, if Not the Fairest, of Them All». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  7. «Столб» 432 Park Avenue — самое высокое жилое здание в мире
  8. «Forbes Life». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. 432 Park Avenue New York skyscraper becomes tallest condo in Western Hemisphere | Daily Mail Online
  10. «Sunday Routine», New York Times, March 20, 2015
  11. Bagli, Charles V. (2013 թ․ մայիսի 18). «Boom in Luxury Towers Is Warping New York Real Estate Market». The New York Times.
  12. Saudi billionaire said to be buyer of $95M penthouse at 432 Park