Պարկշտադիոն (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարկշտադիոն մարզադաշտը

Պարկշտադիոն (գերմ.`Parkstadion), մարզադաշտ Գելզենկիրխեն քաղաքում։ Մարզադաշտը բացվել է 1973 թվականին, մասնավորապես 1974 թվականի Աշխարհի առաջնության համար[1]։ «Պարկշտադիոն» մարզադաշտը ընդունել է Աշխարհի առաջնության 5 հանդիպում։ 1988 թվականի սեպտեմբերի 4-ին Մայքլ Ջեքսոնը «Bad World Tour»-ի շրջանակներում ելույթ ունեցավ մարզադաշտում, իսկ 1997 թվականի հունիսի 15-ին «HIStory World Tour»-ի շրջանակներում։ 1994 թվականի օգոստոսի 23-ին «Փինք Ֆլոյդ» խմբի անդամները «The Division Bell Tour»-ի շրջանակներում ելույթ ունեցան մարզադաշտում։ «Պարկշտադիոն» մարզադաշտը ընդունել է 1988 թվականի Եվրոպայի առաջնության 2 հանդիպում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Parkstadion». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]