Պարզեցված անգլերեն Վիքիպեդիա
![]() Simple English Wikipedia | |
---|---|
![]() ![]() | |
URL՝ | simple.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Պարզեցված անգլերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2003 նոյեմբերի 17 |
Հոդվածների թիվ՝ | 228 253 |
Էջերի թիվ՝ | 741 340 |
Խմբագրումների թիվ՝ | 8 725 429 |
Գրանցված մասնակիցներ՝ | 1 288 076 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 1216 |
Ադմինիստրատորներ՝ | 18 |
Խորություն: | 59.5 |
Պարզեցված անգլերենով Վիքիպեդիա (անգլ.՝ Simple English Wikipedia), Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի անգլերեն լեզվով տարբերակներից, հիմնականում գրված պարզ և հատուկ անգլերենով[1]։ Բացվել է 2003 թվականի նոյեմբերի 17-ին։ Կայքը ստեղծվել է «տարբեր կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես օրինակ՝ ուսանողներ, երեխաներ, սովորելու հետ կապված դժվարություններ ունեցող մեծահասակների և անգլերեն սովորող մարդկանց» հանրագիտարանային տեղեկություններ տրամադրելու համար[2]։ 2023 թվականի մարտի 30-ի դրությամբ հանրագիտարանն ունի ավելի քան 228 000 հոդված, և ավելի քան 1 288 000 գրանցված մասնակից, որոնցից 1216–ը ակտիվ են[3]։
Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի հոդվածները սովորաբար ավելի կարճ են, քան Անգլերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածները, հիմնականում ներկայացված են միայն հիմնական տեղեկությունները։ Թիմ Դոուլինգը The Guardian լրագրում նշում է, որ ի տարբերություն Անգլերեն Վիքիպեդիայում հաճախ հանդիպող անտեղի ձգձգված հադվածների, Պարզեցված անգլերեն Վիքիպեդիան տրամադրում է որպես կանոն ընդունված փաստեր և հազվադեպ է հավելյալ տեղեկություն պարունակում[4]։ Կայքի ինտերֆեյսը նույնպես ավելի պարզ է․ օրինակ՝ Անգլերեն Վիքիպեդիայի «Random article»–ի փոխարեն օգտագործվում է «Show Any Page»–ը, «edit»–ի փոխարեն՝ «change», page «does not exist»–ի փոխարեն՝ «not yet started»[5]։ Նախագիծն օգտագործում է շուրջ 2,000 անգլերեն բառ[1] և հիմնված է պարզ անգլերենի վրա (850 բառ ունեցող միջազգային օժանդակ լեզու, որը ստեղծել է Չարլզ Քեյ Օգդենը 1920-ականներին)[4]։
Ֆաբիեն Սնաուերի կարծիքով Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի պարզ ներկայացման ոճը իդեալական է անգլերեն սովորող սկսնակների համար[6]։ Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի նյութերը հիմք են հանդիսացել «Մեկ հանրագիտարան յուրաքանչյուր երեխայի» նախագծի համար[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Parris Sheri R. (2009)։ Adolescent Literacy, Field Tested: Effective Solutions for Every Classroom։ International Reading Assoc.։ էջ 76։ ISBN 0-87207-695-4։ «A version of Wikipedia, called Simple English Wikipedia, contains entries using the 2,000 or so most common words in English, and is well suited for younger readers.»
- ↑ Simple English Wikipedia, 2009, Retrieved 2016-01-26
- ↑ Special:Statistics, Retrieved Մարտ 30, 2023
- ↑ 4,0 4,1 Tim Dowling (հունվարի 14, 2008)։ «Wikipedia too long-winded for you? Try the simple version»։ The Guardian։ Վերցված է 2009-05-17
- ↑ Ayers Phoebe, Matthews Charles, Yates Ben (2008)։ How Wikipedia works: and how you can be a part of it։ No Starch Press։ էջ 417
- ↑ Fabien Snauwaert (2010)։ How to Learn English։ էջ 34։ Վերցված է հունիսի 18, 2011(չաշխատող հղում)
- ↑ «One Encyclopedia Per Child»։ Wiki.laptop.org։ Վերցված է 2009-07-29
- ↑ Lawrence A. Tomei, Robert Morris (2008)։ Encyclopedia of Information Technology Curriculum Integration։ Idea Group Inc (IGI)։ էջ 544։ ISBN 1-59904-881-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պարզեցված անգլերեն Վիքիպեդիա Վիքիպահեստում |
---|