Պարետոյի սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարետոյի օրենքից)

Պարետոյի օրենք, կախվածություն, որը արտահայտում է եկամտի մեծության և այն ստացող անձանց միջև եղած հարաբերությունները։

Եկամուտների բաշխման օրենքը ձևակերպվել է իտալացի տնտեսագետ Վ. Պարետոյի (1848-1923) կողմից։

Եթե X-ին հավասար կամ ավելի եկամուտ ունեցող մարդկանց քանակությունը նշանակենք N-ով, ապա հարաբերությունը կարելի է գրել N=AxX-m հավասարման տեսքով, կամ գրականության մեջ ավելի հաճախ հանդիպող ձևով՝ lgN=lgA-mlgX, որտեղ A-ն և m-ը հավասարման պարամետրերն են։ Մի շարք երկրների զանազան պատմական դարաշրջաններում վիճակագրական նյութերի ուսումնասիրման հիման վրա Պարետոն գտնում էր, որ որոշակի մեծությունից բարձր եկամուտների բաշխումը զգալի կայունություն է պահպանում։ Օրենքի գործողությունը Պարետոն չէր տարածում որոշակի մեծությունից ցածր և ամենաբարձր եկամուտների ոլորտի համար։ Նա գտնում էր, որ բացահայտված օրենքի հիմքում ընկած ոչ թե հասարակության սոցիալական պայմանները, այլ մարդկանց բնական ունակությունների անհավասարաչափ բաշխումը։ Այստեղից նա հետևություն էր անում օրենքի բնական բնույթի, և ցանկացած սոցիալական ձևափոփոխություներով բաշխման սկզբունքը փոխելու անիմաստության մասին։ Պարետոն գտնում էր, որ նվազագույն եկամուտների ավելացումը և բաշխման անհավասարության կրճատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ եկամուտների ընդհանուր գումարը աճում է ավելի արագ, քան բնակչությունը։