Պարգև (մրցանակ)

Պարգև, մրցանակ, երբեմն կոչվում է նաև պատվավոր կոչում, շնորհվում է ստացողին որպես որոշակի ոլորտում գերազանցության ճանաչման նշան[1][2]։ Երբ այդ նշանը մեդալ, ժապավեն կամ կրելու համար նախատեսված այլ առարկա է, այն կոչվում է զարդարանք։
Մրցանակը[3] կարելի է նկարագրել երեք ասպեկտներով .
- ում է տրվում,
- ինչ է տրվում,
- ում կողմից է տրվում՝ կախված նպատակից։
Ստացողը հաճախ լինում է անհատ, ուսանող, մարզիկ կամ մարդկանց խմբի ներկայացուցիչ՝ լինի դա կազմակերպություն, սպորտային թիմ կամ ամբողջ երկիր։ Մրցանակը կարող է լինել զարդ կամ նշան, որը հարմար է կրել, օրինակ՝ մեդալ, կրծքանշան, մրցանակային փին կամ գավաթ։ Այն կարող է լինել նաև խորհրդանշական առարկա, օրինակ՝ վկայական, դիպլոմ, չեմպիոնական գոտի, գավաթ կամ հուշատախտակ։ Մրցանակը կարող է ուղեկցվել նաև պատվավոր տիտղոսով և անմիջական դրամական արժեք ունեցող առարկայով, օրինակ՝ մրցանակային գումարով կամ կրթաթոշակով։
Բացի այդ, պատվավոր հիշատակումը շնորհվող մրցանակ է,սովորաբար տրվում է կրթության ոլորտում և չի շնորհում ստացողին(ներին) ավելի բարձր կարգավիճակ, սակայն համարվում է պատվավոր կերպով հիշատակման արժանի։ Մրցանակը[4] կարող է շնորհվել որպես պետական պարգև՝ ինքնիշխան պետության, դինաստիայի կամ այլ պետական մարմնի կողմից, կամ մասնավոր կազմակերպության կամ անհատի կողմից: Վերջիններս կարող են ներառել նաև եկեղեցական իշխանություններ, ինչպես, օրինակ՝ եկեղեցական մրցանակների դեպքում։
Օրինակ՝ Նոբելյան մրցանակը ճանաչում է հասարակությանը տրված ներդրումները, մինչդեռ Պուլիցերյան մրցանակը պարգևատրում է գրական նվաճումները։ Մրցանակը կարող է լինել հանրային ճանաչում գերազանցության համար՝ առանց որևէ նյութական նշանի կամ պարգևի։
Սպորտային մրցաշարերի մրցանակները հաճախ գավաթների տեսք ունեն՝ հետևելով հնագույն հունական եռոտանու ավանդույթին, որը տրվում էր մարզական մրցումների հաղթողներին[5]։ Սթենլիի գավաթը ժամանակակից օրինակ է: Ի տարբերություն դրա, աշխատակիցների ճանաչման համար նախատեսված մրցանակները հաճախ տրվում են հուշատախտակների կամ բյուրեղապակյա զարդերի տեսքով[6]։ Մրցանակը կարող է նաև ներառել դրամական պարգև, որը տրվում է ստացողին։
Վերջապես, մրցանակը կարող է ճանաչել մասնակցությունը, ոչ թե հաղթանակը։Միացյալ Նահանգների դպրոցներում աշակերտների համար մասնակցության մրցանակների համապատասխանության վերաբերյալ վեճեր կան[7]։
Մրցանակների հետ համեմատական ոլորտ է ֆալերիստիկան՝ պատմության և դրամագիտության օժանդակ գիտություն, որն ուսումնասիրում է շքանշանները, եղբայրությունները և պարգևատրման առարկաները, ինչպիսիք են մեդալները և այլ զարդարանքներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Solutions, Wisoft (2025 թ․ փետրվարի 18). «MENA Search Awards 2024 Finalist». www.wisoftsolutions.com. Wisoft Solutions. Digital Marketing Agency. Վերցված է 2025 թ․ մարտի 20-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Definition of award in English». English Oxford Living Dictionaries. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Meaning of "award" in the English Dictionary». Cambridge Dictionary. Cambridge University Press. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ .org, Wikipedia. «Great personalities, works and awards». en.wikipedia.org.
- ↑ Commons, Wikimedia. «File:Nebcus awarded Bijit Sarma as Best International Artist.jpg». Wikipedia commons. Վերցված է 2026-03-06-ին.
- ↑ Sowder, Amy (2008 թ․ ապրիլ). «Ancient Greek Bronze Vessels». Metropolitan Museum of Art. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Corporate Awards: A Beginner's Guide». Viking Trophies Awards and Recognition. Արխիվացված է օրիգինալից 2023-01-09-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Ross, Martha (2015 թ․ սեպտեմբերի 25). «Should kids in sports get trophies just for participating?». The Mercury News. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- English, James F. (2008). The Economy of Prestige: Prizes, Awards, and the Circulation of Cultural Value. Harvard University Press. ISBN 9780674030435.,
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարգև (մրցանակ)» հոդվածին։ |
| ||||||||||||