Պարաֆիլիա
Պարաֆիլիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն, հոգեբանություն և sexology? |
ՀՄԴ-9 | 302.0 |
ՀՄԴ-10 | F65 |
Բուժում | հոգեթերապիա |
![]() |
Պարաֆիլիա (Paraphilia), կրկնվող կամ ինտենսիվ սեռական գրգռման խանգարում՝ կապված ոչ բնորոշ առարկաների, վայրերի, իրավիճակների, ֆանտազիաների, վարքագծերի կամ անձանց հետ[1][2]։ Այն նաև սահմանվել է որպես սեռական հետաքրքրություն որևէ այլ բանի նկատմամբ, որը դուրս է մարդկային հարաբերություններից[3][4]։
Պարաֆիլիայի ճշգրիտ քանակը և տաքսոնոմիան քննարկման առարկա են։ Անիլ Ագգրավալը նշել է, որ գոյություն ունի պարաֆիլիայի 549 տիպ[5][6]։ Առաջարկվել են պարաֆիլիայի մի քանի ենթադասակարգումներ և ոմանք պնդում են, որ ամբողջությամբ ծավալային, սպեկտրային կամ բողոքներին ուղղված մոտեցումը ավելի լավ կարտացոլի մարդկային սեռական խանգարումների զգալի բազմազանությունը[7][8]։ Չնայած 20-րդ դարում համարվում էր, որ պարաֆիլիան հազվադեպ է հանդիպում ընդհանուր աշխարհի բնակչության շրջանում, բայց վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայումս պարաֆիլիկ հետաքրքրությունները համեմատաբար տարածված են[9][10]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարաֆիլիա (անգլ.՝ paraphilia, ֆրանս.՝ paraphilie) տերմինի ստեղծումը վերագրվում է Ֆրիդրիխ Սալոմոն Կրաուսին 1903 թվականին, իսկ այն լայնորեն սկսել է օգտագործվել Վիլհելմ Շտեկելի կողմից 1920-ականներին[11][12]։ Տերմինը ծագում է հունարեն παρά (*para*), որը նշանակում է «այլ» կամ «դուրս», և φιλία (*philia*)` «սեր» բառերից[13]։ Տերմինը հանրահռչակել է Ջոն Մանին 1980-ականներին՝ որպես ոչ պայմանական նշանակություն ունեցող ոչ վիրավորական եզրույթ՝ անսովոր սեռական հետաքրքրությունների համար։ Այն առաջին անգամ ընդգրկվել է DSM-ի 1980 թվականի հրատարակության մեջ[13][14][15]։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ օրս չկա լայն գիտական համաձայնություն այս երևույթը սահմանելու համար, որը բաժանված է անհամաձայնեցված սեռական հետաքրքրությունների, քինքերի, ֆետիշների և պարաֆիլիաների մեջ[16][17]։ Այն այնքան է տարածվել, որ տերմիններն հաճախ օգտագործվում են ազատ և փոխարինելի կերպով, հատկապես առօրյա խոսքում։
Տերմինաբանության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ սեռական հետաքրքրությունները նկարագրելու համար օգտագործվել են շատ տերմիններ, և դեռևս բանավեճեր կան տեխնիկական ճշգրտության վերաբերյալ[13][14][15][18]: Ջոն Մանիի խոսքով՝ պարաֆիլիան «պաշտոնական գաղափարախոսական նորմի սեքսոէրոտիկ զարդարանք կամ այլընտրանք է»[19]։
Հոգեբույժ Գլեն Գաբարդը գրում է, որ չնայած Վիլհելմ Շտեկելի և Ջոն Մանիի ջանքերին, ««պարաֆիլիա» տերմինը դեռևս մեծ մասամբ ունի բացասական երանգներ»[20]։
19-րդ դարի վերջին հոգեբաններն ու հոգեբույժները սկսեցին դասակարգել տարբեր պարաֆիլիաներ, քանի որ նրանք ցանկանում էին ավելի նկարագրական համակարգ ունենալ կազմված ավելի քան իրավական և կրոնական հասկացություններից, ինչպիսիք են սոդոմիան[21], կամ այլասերվածությունը[22]։
1914 թվականին Ալբերտ Օյլենբուրգը դիտարկեց ընդհանուր գիծ պարաֆիլիաների միջև՝ իր ժամանակի տերմինաբանությունը կիրառելով գրեց. «Սեռական շեղման բոլոր ձևերն ունեն մի ընդհանրություն՝ դրանց արմատները հասնում են բնական և նորմալ սեռական կյանքի հիմքերին։ Այնտեղ դրանք ինչ-որ կերպ սերտորեն կապված են մեր ֆիզիոլոգիական բնազդների, զգացմունքների և դրսևորումների հետ։ Դրանք... հիպերբոլիկ պոռթկումներ, աղավաղումներ, որոշակի մասնակի և երկրորդային դրսևորումների հրեշավոր պտուղներ են, որոնք համարվում են «նորմալ» առնվազն առողջ սեռական զգացողության սահմաններում»[23]։ Մինչև «պարաֆիլիա» տերմինի ներմուծումը DSM-III-ում (1980), «սեռական շեղում» տերմինն օգտագործվել է պարաֆիլիաների նկարագրության համար ձեռնարկի առաջին երկու հրատարակություններում[24]։
1981 թվականին «Հոգեբուժության ամերիկյան ամսագրում» հրապարակված հոդվածում պարաֆիլիան նկարագրվել է որպես «կրկնվող, ինտենսիվ սեռական գրգռում առաջացնող ֆանտազիաներ, սեռական մղումներ կամ վարք, որոնք սովորաբար ներառում են հետևյալը»[25]՝
- ոչ մարդկային օբյեկտներ
- ինքն իրեն կամ զուգընկերոջը տառապանք կամ նվաստացում պատճառելու հանդեպ սեր
- պեդոֆիլիա
- համաձայնություն չտված անձինք
Տիպային և ոչ տիպային հետաքրքրությունների սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլինիկական գրականությունը պարունակում է պարաֆիլիաների մասին բազմաթիվ զեկույցներ, որոնցից միայն մի քանիսն են իրենց սեփական գրառումները ստանում Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ախտորոշիչ տաքսոնոմիաներում[26][27]։ Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկն ընդունում է, որ պարաֆիլիաների ախտորոշումը և դասակարգումը տարբեր մշակույթներում կամ կրոններում բարդանում է նրանով, որ այն, ինչ համարվում է շեղված մի մշակույթում, կարող է ընդունելի լինել մեկ այլ միջավայրում[28]: Ոմանք պնդում են, որ պարաֆիլիաները քննարկելիս կարևոր է հաշվի առնել մշակութային տարբերությունները և առանձնահատկությունները, քանի որ տարբեր մշակույթներում սեռական կյանքի հանդեպ ընդունելի տարբերություններ կան[29]։ Համաձայնության վրա հիմնված մեծահասակների գործունեությունը և զվարճանքը, որը ներառում է սեռական դերախաղ, նորարարական, մակերեսային կամ տրիվիալ կողմեր սեռական ֆետիշիզմի մեջ, կամ սեքսուալ խաղալիքների օգտագործումը պարաֆիլիկ չեն համարվում[28]։
Ընդհանուր սահմանումների քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական և քաղաքական հակասություններ կան սեռական բնույթի ախտորոշումների, այդ թվում՝ պարաֆիլիաների շարունակական ընդգրկման վերաբերյալ հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (DSM)՝ պայմանավորված հոգեկան հիվանդության հետ[30]։ Որոշ խմբեր, որոնք ձգտում են ավելի մեծ հասկացողության և ընդունման սեռական բազմազանության նկատմամբ, լոբբինգ են արել անսովոր սեռական հետաքրքրությունների և պրակտիկաների իրավական և բժշկական կարգավիճակի փոփոխության համար։ Բժիշկ և սեռական փոքրամասնությունների պաշտպան Չարլզ Ալեն Մոզերը պնդել է, որ այդ ախտորոշումները պետք է հեռացվեն ախտորոշիչ ձեռնարկներից[31]: Ռեյ Բլանշարդը նշել է, որ DSM-ում պարաֆիլիայի ներկայիս սահմանումը կազմվել է շղթայմամբ (այսինքն՝ պարաֆիլիաների հավաքածու թվարկելով) և որ այն սահմանել բացառման սկզբունքով (ամեն ինչ, ինչ նորմոֆիլիկ չէ) ավելի նախընտրելի է[32]:
Համասեռականության ներառում և հետագա բացառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համասեռականություն, որն այժմ լայնորեն ընդունված է որպես սեռական կողմնորոշում, ժամանակին համարվում էր սեռական շեղում։ Զիգմունդ Ֆրոյդը և հետագա հոգեվերլուծաբանները համարել են, որ համառեսամոլությունը և պարաֆիլիաները առաջանում են հոգեսեքսուալ ոչ նորմատիվ հարաբերություններից Էդիպյան բարդույթի նկատմամբ[33][34], չնայած նրա «Երեք էսսեներ սեռական տեսության մասին» աշխատության նախնական տարբերակում պարաֆիլիաները դիտարկվում են որպես սկզբնական պոլիմորֆ այլասերվածության արդյունք[35]։ Այսպիսով, sexual perversion (սեռական շեղում) կամ այլասերվածություն տերմինները պատմականորեն վերաբերել են համասեռամոլ տղամարդկանց, ինչպես նաև այլ ոչ հետերոսեքսուալ անձանց (մարդկանց, որոնք պատկանում են սեռական կողմնորոշման ընկալված նորմերից դուրս խմբերի)[33][36][37]։
20-րդ դարի կեսերին հոգեկան առողջության մասնագետները սկսեցին ձևակերպել «սեռական շեղում» դասակարգումները տարբեր կատեգորիաներով։ Սկզբում կոդավորված որպես 000-x63՝ համասեռամոլությունը դասակարգման ցուցակի առաջին տեղում էր (Կոդ 302.0), մինչև Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան 1973 թվականին հանեց այն հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկից։ Մարտին Կաֆկան գրում է․ «Սեռական խանգարումները, որոնք մի ժամանակ համարվում էին պարաֆիլիա (օրինակ՝ համասեռամոլությունը), այժմ դիտարկվում են որպես նորմալ սեռական կողմնորոշումներ»[36]։
2012 թվականին կլինիկական հոգեբան Ջեյմս Կանտորիիրականացրած գրականության ուսումնասիրությունը համեմատելով համասեռամոլությունը պարաֆիլիաների հետ հայտնաբերեց, որ երկուսն էլ համարվում են ամբողջ կյանքի ընթացքում պահպանվող երևույթներ, սակայն դրանք, կարծես, տարբերվում են ըստ սեռերի հարաբերակցության, ինտելեկտի գործակցի, իշխող ձեռքի, կառուցողական զարգացման շրջանակի, ինչպես նաև նյարդանատոմիայի»[37]։
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարաֆիլիաները սովորաբար առաջանում են ուշ դեռահասության կամ վաղ չափահասության շրջանում։ Պարաֆիլիաներ ունեցող անձինք սովորաբար էգոսինտոնիկ են և դիտարկում են իրենց պարաֆիլիաները որպես իրենց էության մի մաս, թեև նրանք գիտակցում են, որ իրենց սեռական ֆանտազիաները դուրս են նորմայից, այդ իսկ պատճառով կարող են փորձել թաքցնել դրանք[13]։ Պարաֆիլիկ հետաքրքրությունները հազվադեպ են բացառիկ[38] և որոշ մարդիկ ունեն մեկից ավելի պարաֆիլիա[10]։ Պարաֆիլիաներ ունեցող որոշ մարդիկ կարող են փնտրել մասնագիտություններ և զբաղմունքներ, որոնք մեծացնում են իրենց սեռական ֆանտազիաների օբյեկտների հասանելիությունը (օրինակ՝ վարձակալության ընկերություններում աշխատող վոյերիստները՝ ուրիշներին «դիտելու» համար կամ մանկապիղծները՝ Boy Scouts-ում աշխատելով)[13]։
Հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ պարաֆիլիաներ, ինչպիսիք են վոյերիզմը և սադոմազոխիզմը, կապված են կյանքի ընթացքում ավելի շատ սեռական զուգընկերներ ունենալու հետ[38]։ Գիտական գրականությունը ներառում է շատ հազվադեպ և յուրահատուկ պարաֆիլիաների առանձին դեպքերի ուսումնասիրություններ։ Դրանցից են մի դեռահաս տղամարդու մասին, ով ունեցել է ուժեղ ֆետիշիստական հետաքրքրություն մեքենաների արտանետման խողովակների նկատմամբ, մեքենայի որոշակի տեսակի նկատմամբ և մեկ այլն տղամարդու, ով ունեցել է պարաֆիլիկ հետաքրքրություն փռշտոցի նկատմամբ (թե՛ իր սեփական, թե՛ ուրիշների փռշտոցի)[39][40]։
Պատճառներ և հարաբերակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց մոտ պարաֆիլիաների պատճառները պարզ չեն, սակայն որոշ հետազոտություններ մատնանշում են հնարավոր նախածննդյան նյարդաբանական զարգացման հարաբերակցություն։ 2008 թվականի ուսումնասիրությունը, որը վերլուծության է ենթարկել 200 հետերոսեքսուալ տղամարդկանց սեռական ֆանտազիաները՝ օգտագործելով Wilson Sex Fantasy Questionnaire մեթոդիկան, պարզել է, որ ֆետիշի նկատմամբ արտահայտված հետաքրքրություն ունեցող տղամարդիկ ունեին ավելի մեծ թվով ավագ եղբայրներ, ինչը մատնանշում է նախածննդյան էստրոգենի ավելցուկային ազդեցությունը և ձախլիկ լինելու հավանականությունը, որը ենթադրում է, որ ուղեղի կիսագնդի խախտված կողայինացումը կարող է դեր խաղալ պարաֆիլային գրավչությունների մեջ[41]։ Բիհեյվիորիզմի բացատրություններն առաջարկում են, որ պարաֆիլիաները պայմանավորված են կյանքի վաղ շրջանում փորձառության ժամանակ, որը զուգակցում է պարաֆիլիան ինտենսիվ սեռական գրգռման հետ[42]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև ընդհանուր բնակչության շրջանում պարաֆիլիկ հետաքրքրությունները համարվում էին հազվադեպ, հետազոտությունները ցույց են տվել, որ վոյերիզմի, սադոմազոխիզմի և զույգային ցուցադրության հետ կապված ֆանտազիաներն ու վարքագծերը վիճակագրորեն հազվադեպ չեն չափահասների շրջանում[38]։ Տղամարդկանց շրջանում անցկացված մի հետազոտության մեջ մասնակիցների 62%-ը հայտնել է առնվազն մեկ պարաֆիլիկ հետաքրքրության մասին։ Քոլեջի ուսանողների մեկ այլ ընտրանքում վոյերիզմը նշվել է տղամարդկանց 52%-ի մոտ[10]։ DSM-5-ը գնահատում է, որ Ավստրալիայում տղամարդկանց 2.2%-ը և կանանց 1.3%-ը վերջին 12 ամիսների ընթացքում զբաղվել են սադոմազոխիզմով կամ գերիշխանությամբ և ենթարկմամբ։ Սեռական մազոխիզմի խանգարման տարածվածությունը բնակչության շրջանում հայտնի չէ[43]։
Կանանց շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարաֆիլիաները հազվադեպ են հանդիպում կանանց մոտ[44][45], այնուամենայնիվ, եղել են որոշ ուսումնասիրություններ պարաֆիլիաներ ունեցող կանանց վերաբերյալ[46]։ Տղամարդիկ և կանայք տարբերվում են իրենց սեռական ֆանտազիաների բովանդակությամբ, առաջինները հաղորդում են ցուցադրության և սադիզմի հանդեպ ավելի մեծ հետաքրքրություններ, իսկ վերջինները՝ մազոխիզմի հանդեպ[47]։ Սեռական մազոխիզմը համարվում է կանանց մոտ առավել հաճախ հանդիպող պարաֆիլիան՝ մոտավորապես 20 դեպքից 1-ում[45]։
Հասարակական դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ է քննարկվում, թե որ սեռական վարքագծերը պետք է համարվեն «նորմալ» կամ առողջ, և որոնք՝ «պերվերսիվ» կամ շեղված։ Դրա համար կան մի քանի պատճառներ՝
- Մարդիկ պետք է պաշտպանված լինեն սեռական բռնությունից կամ սեռական շահագործումից։
- Սեռական հակումներ ունեցող մարդիկ օգնություն են փնտրում թերապևտների մոտ, քանի որ առանց թերապիայի նրանք ընդհանրապես չեն կարող սեռական բավարարվածություն զգալ և տառապում են դրանից։
- Հոգեբուժության օրինականացում. Մայքլ Ֆոքոլթի համաձայն՝ հոգեբուժությունը բժշկության մեջ ձևավորվել է որպես ինքնուրույն գիտություն հատկապես այն պահից, երբ սկսեց սեռական շեղումները դասակարգել առողջ և հիվանդ վիճակների միջև։
Հեբերլեի համաձայն՝ թե ինչ է համարվում «նորմալ» կամ խանգարված սեռական վարքագիծ, որոշվում է հետևյալ հասարակական իշխանությունների կողմից՝
- Կրոնական համայնքներ և աղանդներ – սեռական վարքագծի տարանջատում «բնական» և «անբնական», «բարոյական» և «անբարոյական» ձևերի միջև։
- Օրենսդրություն – սեռական վարքագծի դասակարգում որպես «օրինական» կամ «անօրինական»։
- Գիտություն (հատկապես հոգեբուժություն և հոգեբանություն) – սեռական վարքը սահմանում որպես «առողջ» կամ «հիվանդ»։
Հին մշակույթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարաֆիլիկ ֆանտազիաները և վարքագծերը գրանցվել են բազմաթիվ հնագույն աղբյուրներում։ Վոյերիզմը, զոոֆիլիան, Էքզիբիցիոնիզմը և նեկրոֆիլիան նկարագրված են Աստվածաշնչում։ Կենդանիների հետ սեռական հարաբերությունները նույնպես պատկերված են եղել քարանձավների վրա[48]։

Անասնապղծությունը բազմիցս պատկերագրվել է հունական դիցաբանության մեջ և այն սովորաբար ներառում էր ինչ-որ կենդանակերպ աստված: Օրինակ՝ Զևսը գայթակղել է Եվրոպային, Լեդային և Պերսեփոնեին՝ համապատասխանաբար ցուլի, կարապի և օձի կերպարանքով: Զևսը նաև պատկերված է որպես արծիվ, որը առևանգում է Գանիմեդեսին՝ ակնարկելով ինչպես անասնապղծություն, այնպես էլ պեդերաստիա[49]։ Հիթիթների օրենքների որոշ հատվածներում ներառված են ինչպես արգելքներ, այնպես էլ թույլտվություններ անասնապղծության կոնկրետ գործողությունների վերաբերյալ[50]։
Հևլոք Էլիսը նշել է մազոխիզմի օրինակ 15-րդ դարում: Վկայությունը, որը գրել է Ջովանի Պիկո դելա Միրանդոլան, նկարագրում է մի տղամարդու, ով կարող էր միայն գրգռվել քացախի մեջ թաթախված մտրակով հարվածներ ստանալիս։ Վիլհելմ Շտեկելը նաև նշել է, որ Ժան-Ժակ Ռուսոն իր Խոստովանություններ գրքում խոստովանել է իր մազոխիստական հակումները[51]։
Պարաֆիլիկ խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ բժիշկներ և հետազոտողներ կարծում են, որ պարաֆիլիկ սեռական հետաքրքրությունները հնարավոր չէ փոխել[52], սակայն անհրաժեշտ են ապացույցներ դա հաստատելու համար[52]։ Փոխարենը, թերապիայի նպատակը սովորաբար հետևյալն է՝ նվազեցնել անձի անհանգստությունը իր պարաֆիլիայի վերաբերյալ և սահմանափակել վնասակար, հակասոցիալ կամ քրեական վարքագծի ռիսկը[52]։ Այս նպատակներին հասնելու համար հասանելի են ինչպես հոգեթերապևտիկ այնպես էլ դեղաբանական մեթոդներ[52]։ Կոգնիտիվ-վարքային թերապիան որոշ դեպքերում կարող է օգնել խորը պարաֆիլիկ խանգարում ունեցող անձանց զարգացնել ռազմավարություններ՝ խուսափելու իրենց հետաքրքրություններին հետևելուց[52]։ Այն այժմ պարաֆիլիկ խանգարումների համար միակ հոգեթերապիայի ձևն է։
Ֆրոտտուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաև հայտնի է որպես Ֆրոտտաժ (Frottage)։ Այն անձին (հաճախ հասարակական վայրերում) սեռական բավարարվածություն է պատճառում՝ իր մարմն շփումն այլ մարդկանց մարմինների հետ՝ առանց նրանց համաձայնությունն իմանալու։ Սա հիմնականում տեղի է ունենում մարդաշատ վայրերում (օրինակ՝ հասարակական տրանսպորտում կամ առևտրի կենտրոններում)։
Ըստ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի (APA, 1994), ֆրոտտյուրիզմը սովորաբար նվազում է 25 տարեկանից հետո։ Մի ուսումնասիրություն փաստեր է հայտնաբերել, որ ֆրոտտյուրիստական արարքները հիմնականում իրականացվում են ինքնավստահության պակաս ունեցող դեռահասների և երիտասարդների կողմից[53]։
Էքզիբիցիոնիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էքզիբիզիոնիստները կամ ցուցադրողները սեռական գրգռվածություն են զգում իրենց սեռական օրգանները ցուցադրելու միջոցով (հաճախ ինքնաբավարարումով զուգորդված)։ Նրանց նպատակը սեռական շփում հաստատելը չէ, այլ հիմնականում զոհերի արձագանքը, որը նրանք համարում են գրգռիչ։ Էքզիբիցիոնիստները, որպես կանոն, բռնաբարողներ չեն։
Վոյերիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոյերները սեռական գրգռվածություն են զգում՝ դիտելով ուրիշներին սեռական կամ ինքնաբավարարիչ գործողությունների ընթացքում կամ մերկ վիճակում։ Նրանց պարաֆիլիայի պատճառով նրանք հաճախ խախտում են օրենքները։
Պեդոֆիլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեդոֆիլիայի դեպքում սեռական և զգացմունքային հետաքրքրությունը բացառապես կամ գերակշռող կերպով ուղղված է նախադպրոցական կամ վաղ պատանեկության տարիքի երեխաներին։ Տարբերակման համար՝ պատանիների կամ դեռահասների հանդեպ սեռական հետաքրքրությունը հաճախ անվանում են էֆեբոֆիլիա (մեծահասակների հակում պատանեկան տղաների նկատմամբ) կամ պարթենոֆիլիա (մեծահասակների հակում պատանեկան աղջիկների նկատմամբ)[54]։
Կարևոր է տարբերակել բժշկական-հոգեբանական դասակարգումը և դրա նախապայմանները քրեաիրավական կամ բարոյական գնահատականից։ Սեռական գործողությունները որոշակի տարիքի չհասած անձանց հետ գրեթե բոլոր պետությունների օրենսդրության համաձայն քրեական հանցագործություն են։
Դեղամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբանական բուժումները կարող են օգնել մարդկանց կառավարել իրենց սեռական վարքը, բայց չեն փոխում պարաֆիլիայի բովանդակությունը[55]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Paraphilic Disorders». Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (Fifth ed.). Philadelphia, Pennsylvania: American Psychiatric Publishing. 2013. էջեր 685–686.
- ↑ Diagnostic and Statistical Manual of Mental Disorders-IV (Text Revision). Vol. 1. Philadelphia, Pennsylvania: American Psychiatric Publishing. 2000. էջեր 566–76. doi:10.1176/appi.books.9780890423349. ISBN 978-0-89042-024-9.
- ↑ Vandiver, Donna; Braithwaite, Jeremy (8 December 2016). Sex Crimes and Sex Offenders: Research and Realities. Routledge. ISBN 978-1-317-38524-0. Վերցված է 2022-10-08-ին.
- ↑ Worthen, Meredith G. F. (2021-09-30). Sexual Deviance and Society: A Sociological Examination. Routledge. ISBN 978-1-000-42106-4. Վերցված է 2022-10-08-ին.
- ↑ Aggrawal, Anil (2008). «Appendix 1». Forensic and Medico-legal Aspects of Sexual Crimes and Unusual Sexual Practices. Boca Raton, Florida: CRC Press. էջեր 369–382. ISBN 978-1-4200-4308-2.
- ↑ Bolin, Anne; Whelehan, Patricia, eds. (2015-04-10). The International Encyclopedia of Human Sexuality (անգլերեն) (1 ed.). Wiley. doi:10.1002/9781118896877.wbiehs344. ISBN 978-1-4051-9006-0.
- ↑ Maser, Jack D.; Akiskal, Hajop S. (2002). «Spectrum concepts in major mental disorders». Psychiatric Clinics of North America. 25 (4): xi–xiii. doi:10.1016/S0193-953X(02)00034-5. PMID 12462854.
- ↑ Krueger, Robert F.; Watson, David; Barlow, David H. (2005). «Introduction to the Special Section: Toward a Dimensionally Based Taxonomy of Psychopathology». Journal of Abnormal Psychology. Washington, DC: American Psychological Association. 114 (4): 491–3. doi:10.1037/0021-843X.114.4.491. PMC 2242426. PMID 16351372.
- ↑ Moser, Charles; Kleinplatz, Peggy J. (2020-05-07). «Conceptualization, History, and Future of the Paraphilias». Annual Review of Clinical Psychology (անգլերեն). 16 (1): 379–399. doi:10.1146/annurev-clinpsy-050718-095548. ISSN 1548-5943. PMID 32023092.
- ↑ 10,0 10,1 10,2 Castellini, Giovanni; Rellini, Alessandra H.; Appignanesi, Cristina; Pinucci, Irene; Fattorini, Matteo; Grano, Elisa; Fisher, Alessandra D.; Cassioli, Emanuele; Lelli, Lorenzo; Maggi, Mario; Ricca, Valdo (2018-09-01). «Deviance or Normalcy? The Relationship Among Paraphilic Thoughts and Behaviors, Hypersexuality, and Psychopathology in a Sample of University Students». The Journal of Sexual Medicine (անգլերեն). 15 (9): 1322–1335. doi:10.1016/j.jsxm.2018.07.015. ISSN 1743-6109. PMID 30224020.
- ↑ Stekel, Wilhelm (2004) [1930]. Sexual Aberrations: The Phenomenon of Fetishism in Relation to Sex. Translated by Parker, S. (translated from the 1922 original German ed.). New York City: Boni & Liveright. ISBN 978-1-4179-3834-6.
- ↑ Gherovici, Patricia (2017-07-14). Transgender Psychoanalysis: A Lacanian Perspective on Sexual Difference – Patricia Gherovici – Google Books. Taylor & Francis. ISBN 978-1-317-59418-5. Վերցված է 2022-10-08-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Weiderman, Milan (2003). «Paraphilia and Fetishism». The Family Journal. Thousand Oaks, California: SAGE Publications. 11 (3): 315–321. doi:10.1177/1066480703252663. S2CID 146788566.
- ↑ 14,0 14,1 Bullough, Vern L. (1995). Science in the Bedroom: A History of Sex Research. New York City: Basic Books. էջ 281. ISBN 978-0-465-07259-0. Արխիվացված է օրիգինալից 22 October 2006-ին. Վերցված է 5 October 2010-ին.
- ↑ 15,0 15,1 Moser, Charles Allen (2001). «Critiques of conventional models of sex therapy». In Kleinplatz, Peggy J. (ed.). New directions in sex therapy: innovations and alternatives. London, England: Psychology Press. ISBN 978-0-87630-967-4.
- ↑ Joyal, Christian C. (20 June 2014). «How Anomalous Are Paraphilic Interests?». Archives of Sexual Behavior. New York City: Springer Science + Business Media. 43 (7): 1241–1243. doi:10.1007/s10508-014-0325-z. ISSN 0004-0002. PMID 24948423. S2CID 34973560.
- ↑ Joyal, Christian C.; Cossette, Amélie; Lapierre, Vanessa (2015). «What Exactly is an Unusual Sexual Fantasy?». The Journal of Sexual Medicine. Amsterdam, Netherlands: Elsevier. 12 (2): 328–340. doi:10.1111/jsm.12734. PMID 25359122.
- ↑ McCammon, Susan; Knox, David; Schacht, Caroline (2004). Choices in sexuality. Mason, Ohio: Atomic Dog Publishing. էջ 476. ISBN 978-1-59260-050-2.
- ↑ Money, John (1990). Gay, Straight, and In-Between: The Sexology of Erotic Orientation. Oxford, England: Oxford University Press. էջեր 139. ISBN 978-0-19-506331-8.
- ↑ Gabbard, Glen O. (2007). Gabbard's Treatments of Psychiatric Disorders. Philadelphia, Pennsylvania: American Psychiatric Press. էջ 581. ISBN 978-1-58562-216-0.
- ↑ Dailey, Dennis M. (1989). The Sexually Unusual: Guide to Understanding and Helping. Philadelphia, Pennsylvania: Haworth Press. էջեր 15–16. ISBN 978-1-4179-3834-6.
- ↑ Purcell, Catherine E.; Arrigo, Bruce A. (2006). The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. Cambridge, Massachusetts: Academic Press. էջ 16. ISBN 978-0-12-370510-5.
- ↑ Eulenburg (1914). Ueber sexualle Perversionen. Ztschr. f. Sexualwissenschaft. Vol. I, No. 8. Translated by Stekel, Wilhelm (1940). Sexual Aberrations: The Phenomena of Fetishism in Relation to Sex. New York: Liveright, p. 4. .
- ↑ Laws & O'Donohue, p. 384
- ↑ Spitzer, Robert L. (February 1981). «The diagnostic status of homosexuality in DSM-III: A reformulation of the issues». The American Journal of Psychiatry. Philadelphia, Pennsylvania: American Psychiatric Association. 138 (2): 210–215. doi:10.1176/ajp.138.2.210. PMID 7457641.
- ↑ «"Axis I. Clinical Disorders, most V-Codes and conditions that need Clinical attention". Retrieved: 23 November, 2007». Psyweb.com. Արխիվացված է օրիգինալից 19 December 2010-ին. Վերցված է 2013-03-14-ին.
- ↑ World Health Organization, International Statistical Classification of Diseases and Related Health Problems, (2007), Chapter V, Block F65; Disorders of sexual preference. Retrieved 2007-11-29.
- ↑ 28,0 28,1 American Psychiatric Association. (2000). Diagnostic and statistical manual of mental disorders (4th ed., text rev.). Washington, DC: Author.
- ↑ Bhugra, Dinesh; Popelyuk, Dmitri; McMullen, Isabel (30 March 2010). «Paraphilias Across Cultures: Contexts and Controversies». Journal of Sex Research. London, England: Routledge. 2 (47): 242–256. doi:10.1080/00224491003699833. PMID 20358463. S2CID 40452769.
- ↑ Kleinplatz, Peggy J.; Moser, Charles (2005). «Politics versus science: An addendum and response to Drs. Spitzer and Fink». Journal of Psychology and Human Sexuality. London, England: Taylor & Francis. 17 (3/4): 135–139. doi:10.1300/J056v17n03_09. ISBN 978-0-7890-3214-0. S2CID 142960356.
- ↑ Moser, Charles Allen; Kleinplatz, Peggy J. (2005). «DSM-IV-TR and the Paraphilias: An argument for removal». Journal of Psychology and Human Sexuality. London, England: Taylor & Francis. 17 (3/4): 91–109. doi:10.1300/j056v17n03_05. S2CID 7221862.
- ↑ Moser, Charles (2011). «Yet Another Paraphilia Definition Fails». Archives of Sexual Behavior (անգլերեն). 40 (3): 483–485. doi:10.1007/s10508-010-9717-x. ISSN 0004-0002. PMID 21210203.
- ↑ 33,0 33,1 Lacan, Jacques. Le Séminaire. Livre IV. La relation d'objet, 1956–57. Ed. Jacques-Alain Miller. Paris: Seuil, 1991. p. 201
- ↑ Karpman, Benjamin (23 June 1951). «The sexual psychopath». Journal of the American Medical Association. Chicago, Illinois: American Medical Association. 146 (8): 721–726. doi:10.1001/jama.1951.03670080029008. PMID 14832048.
- ↑ Freud, Sigmund (1971). «Three essays on the theory of sexuality (1905). Summary». PsycEXTRA Dataset. doi:10.1037/e417472005-189. Վերցված է 2023-06-30-ին.
- ↑ 36,0 36,1 Kafka, Martin P. (1996). «Therapy for Sexual Impulsivity: The Paraphilias and Paraphilia-Related Disorders». Psychiatric Times. New York City: MJH Associates. 13 (6).
- ↑ 37,0 37,1 Cantor, James M. (February 2012). «Is Homosexuality a Paraphilia? The Evidence for and Against». Archives of Sexual Behavior. New York City: Springer Science + Business Media. 41 (1): 237–247. doi:10.1007/s10508-012-9900-3. PMC 3310132. PMID 22282324.
- ↑ 38,0 38,1 38,2 Joyal, Christian; Antfolk, Jan (2021), «Paraphilia», in Shackelford, Todd K; Weekes-Shackelford, Viviana A (eds.), Encyclopedia of Evolutionary Psychological Science (անգլերեն), Cham: Springer International Publishing, էջեր 5692–5696, doi:10.1007/978-3-319-19650-3_3387, ISBN 978-3-319-19649-7, Վերցված է 2024-01-24-ին
- ↑ Padmal de Silva (March 2007). «Sexual disorder and psychosexual therapy». Psychiatry. 6 (3): 130–134. doi:10.1016/j.mppsy.2006.12.009.
- ↑ King, Michael B. (1990). «Sneezing as a fetish object». Sexual and Marital Therapy. London, England: Routledge. 5 (1): 69–72. doi:10.1080/02674659008407999.
- ↑ Quazi, Rahman; Symeonides, Deano J. (February 2007). «Neurodevelopmental Correlates of Paraphilic Sexual Interests in Men». Archives of Sexual Behavior. New York City: Springer Science + Business Media. 37 (1): 166–172. doi:10.1007/s10508-007-9255-3. PMID 18074220. S2CID 22274418.
- ↑ Nolen-Hoeksema, Susan (2013). Abnormal Psychology (6th ed.). Boston, Massachusetts: McGraw-Hill. էջ 385. ISBN 978-0-07-803538-8. Արխիվացված է օրիգինալից 4 November 2017-ին. Վերցված է 15 April 2015-ին.
- ↑ American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: Fifth Edition (5th ed.), էջ 694, Կաղապար:ASIN
- ↑ American Psychiatric Association (1994). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: Fourth Edition (IV ed.). էջ 594. Կաղապար:ASIN.
- ↑ 45,0 45,1 American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: Fifth Edition (5th ed.), էջեր 685–706, Կաղապար:ASIN
- ↑ Eva W. C. Chow; Alberto L. Choy (April 2002). «Clinical Characteristics and Treatment Response to SSRI in a Female Pedophile» (PDF). Archives of Sexual Behavior. 31 (2): 211–215. doi:10.1023/A:1014795321404. PMID 11974646. S2CID 20845516. Վերցված է 14 March 2015-ին.(չաշխատող հղում)
- ↑ Dawson, Samantha J.; Bannerman, Brittany A.; Lalumière, Martin L. (2016). «Paraphilic Interests: An Examination of Sex Differences in a Nonclinical Sample». Sexual Abuse (անգլերեն). 28 (1): 20–45. doi:10.1177/1079063214525645. ISSN 1079-0632. PMID 24633420.
- ↑ Balon, Richard (2016), Balon, Richard (ed.), «General Information: History, Etiology and Theory (e.g., Courtship), Diagnosis, Comorbidity and Prevalence», Practical Guide to Paraphilia and Paraphilic Disorders (անգլերեն), Cham: Springer International Publishing, էջեր 15–29, doi:10.1007/978-3-319-42650-1_2, ISBN 978-3-319-42648-8, Վերցված է 2024-01-25-ին
- ↑ Peled, Ilan (2020). "Bestiality in Hittite Thought." Journal of the Ancient Near Eastern Society 34 (1).
- ↑ Peled, Ilan (2020). "Bestiality in Hittite Thought." Journal of the Ancient Near Eastern Society 34 (1).
- ↑ Stekel, W. (2013). Sadism and Masochism – The Psychology of Hatred and Cruelty – Vol. II. Read Books Limited. էջ 17. ISBN 978-1-4733-8951-9. Վերցված է 2023-06-14-ին.
- ↑ 52,0 52,1 52,2 52,3 52,4 Seto, Michael C.; Ahmed, AG (2014). «Treatment and management of child pornography use». Psychiatric Clinics of North America. 37 (2): 207–214. doi:10.1016/j.psc.2014.03.004. PMID 24877707.
- ↑ Christoph Ahlers. «Paraphilie und Persönlichkeit – Eine empirische Untersuchung zur Prävalenz von Akzentuierungen der Sexualpräferenz und ihrem Zusammenhang mit dem Fünf-Faktoren-Modell der Persönlichkeit» (PDF). Վերցված է 2021-02-10-ին.
- ↑ Hans-Ludwig Kröber, Dieter Dölling, Norbert Leygraf, Henning Sass (Hrsg.): Handbuch der forensischen Psychiatrie. Band 2: Psychopathologische Grundlagen und Praxis der forensischen Psychiatrie im Strafrecht. Springer, 2011, ISBN 978-3-7985-1447-8, S. 483 (nach Auszug bei google-books).
- ↑ Assumpção, Alessandra Almeida; Garcia, Frederick Duarte; Garcia, Heloise Delavenne; Bradford, John M.W.; Thibaut, Florence (June 2014). «Pharmacologic treatment of paraphilias». Psychiatric Clinics of North America. Amsterdam, Netherlands: Elsevier. 37 (2): 173–181. doi:10.1016/j.psc.2014.03.002. PMID 24877704.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- D. Richard Laws, William T. O'Donohue (ed.), Sexual Deviance: Theory, Assessment, and Treatment, 2nd ed., Guilford Press, 2008, 978-1-59385-605-2.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարաֆիլիա» հոդվածին։ |
|