Պարատիֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարատիֆեր
Տեսակհիվանդություն[1] և վարակիչ հիվանդություն[2]
Ենթադասառաջնային բակտերիալ վարակիչ հիվանդություն[1], Salmonella infectious disease? և Սալմոնելոզներ[2]
Բուն պատճառC34897[3][2], C34894[3][2], C34895[3][2], C34896[3][2], C34895[1], C34894[1], C34896[1] և C34897[1]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Հիվանդությունների բազա33218
MeSHIDD010284 և D010284
Disease OntologyDOID:3055 և DOID:3055
NCI ThesaurusC34897[3][2], C34894[3][2], C34895[3][2], C34896[3][2], C34895[1], C34894[1], C34896[1] և C34897[1]

Պարատիֆեր՝ աղիքային վարակիչ հիվանդությունների խումբ։ Հարուցիչները Salmonella խմբի միկրոօրգանիզմներն են։ Տարբերում են A և В պարատիֆեր, որոնք պատճառագիտությամբ և կլինիկական դրսևորմամբ նման են որովայնային տիֆին և պարատիֆ, որն ընթանում է սննդային տոքսիկոինֆեկցիաների ձևով (վարակի աղբյուր խոշոր եղջերավոր անասուններն են, խոզերը են։ Մարդիկ վարակվում են հիվանդը կենդանիների միսը թերեփած վիճակում օգտագործելուց)։ А և В Պրատիֆերի դեպքում վարակի աղբյուրը հիվանդ կամ բացիլակիր մարդն է։ Ի տարբերություն որովայնային տիֆի, Պարատիֆից հետո բացիլակրությունն առավել հաճախ է հանդիպում, սակայն կարճատև է։ Պարատիֆերի հարուցիչները օրգանիզմից արտաթորվում են կղանքի, մեզի միջոցով և կայուն են արտաքին միջավայրում (կաթի մեջ 18—20° պահպանվում են մինչև 10 օր, հողում՝ մի քանի ամիս)։ Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքների, ճանճերի, վարակված առարկաների միջոցով։ Գաղտնի շրջանը 3 օրից մինչև 2 շաբաթ է։ Ի տարբերություն որովայնային տիֆի, Պարատիֆերի սկիզբը սուր է, ընթացքը թեթև և կարճատև։ Հիմնական ախտանշաններն են՝ դող, սրտխառնոց, փսխում, գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում մինչև 39 С, հաճախ՝ լուծ։ Ախտորոշումը հիվանդության սկզբնական շրջանում կատարվում է արյան, այնուհետև մեզի և լեղու մեջ հարուցիչների հայտնաբերմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png