Jump to content

Պարաշքևի Քիրիազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարաշքևի Քիրիազի
ալբ․՝ Parashqevi Qiriazi
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1880(1880-06-02)
ԾննդավայրԲիտոլա, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 17, 1970(1970-12-17) (90 տարեկան)
Մահվան վայրՏիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա և  Օսմանյան կայսրություն
ԿրթությունՌոբերթ քոլեջ
Մասնագիտությունլեզվաբան և կոմպոզիտոր
Ստորագրություն
Изображение автографа
 Parashqevi Qiriazi Վիքիպահեստում

Պարաշքևի Քիրիազի (ալբ․՝ Parashqevi Qiriazi, հունիսի 2, 1880(1880-06-02), Բիտոլա, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 17, 1970(1970-12-17), Տիրանա, Ալբանիա), կանանց կրթության ալբանացի ռահվիրա, լուսավորիչ և մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1880 թվականին Օսմանյան կայսրության Մանաստիր քաղաքում, ներկայիս Մակեդոնիայի Բիտոլա քաղաքում, Քիրիազիների ընտանիքում։ Ունեցել է երկու եղբայր և երկու քույր։

Տասնմեկ տարեկանում սկսել է օգնել եղբորը՝ Գերասիմին և քրոջը՝ Սևաստիին, աղջիկների դասավանդման գործում Ալբանիայի աղջիկների առաջին դպրոցում, որը բացվել է 1891 թվականի հոկտեմբերի 15-ին Կորչա քաղաքում[1]։ Հետագայում սովորել է Կոստանդնուպոլսի Robert College-ում, որն ավարտելուց հետո տեղափոխվել է Կորչա, 1887 թվականին բացված առաջին ալբանական տարրական դպրոցում աշխատել որպես ուսուցչուհի։

Նա միակ կինն էր, որը 1908 թվականին մասնակցել է Մանաստիրյան կոնգրեսին (ալբ․՝ Kongresi i Manastirit), որտեղ որոշում է ընդունվել նոր ալբանական այբուբենի մասին։ Հայտնի է եղել նաև Ալբանիայի գյուղերում երեխաների ուսուցման և երեկոյան դպրոցների կազմակերպման հարցերով, որտեղ օժանդակել է տեղական գրադարանների ստեղծմանը։ Իր ներդրումն է ունեցել 1909 թվականին Yll'i Mengjesit միության հիմնադրման գործում: 1917 թվականին քրոջ և նրա ամուսնու հետ գաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակել է նույն անվանումով պարբերական հրատարակել (մինչև 1920 թվականը)։ Ամսագիրը լույս է տեսել երկու շաբաթը մեկ և պարունակել է նյութեր Ալբանիայի քաղաքականության, հասարակության, պատմության, բանասիրության, գրականության և բանահյուսության վերաբերյալ։

1914 թվականին հարազատների հետ գաղթել է Ռումինիա, այնուհետև Ամերիկա, որտեղ դառնրձել է ալբանա-ամերիկյան ընկերակցության անդամ, որի անունից մասնակցել է 1919 թվականին Փարիզում կայացած [աղաղության կոնֆերանսին, որտեղ էլ պաշտպանել է ալբանացիների իրավունքները։ Ալբանիա է վերադարձել 1921 թվականին և շարունակել մասնակցել տեղի հասարակական և քաղաքական կյանքին։ Դարձել է Տիրանայի «Kyrias» կոչվող Կանանց ինստիտուտի համահիմնադիրը (քրոջ հետ), հետագայում՝ տնօրենը: 1928 թվականի հոկտեմբերին Տիրանայում հիմնել է «Gruaja Shqiptare» («Ալբանուհի») կազմակերպությունը, որը գործել է մայր թագուհու և Զոգու թագավորի քրոջ՝ արքայադուստր Քսենիայի հովանավորությամբ և մասնաճյուղեր է ունեցել ամբողջ երկրում։ Կազմակերպության նպատակն է եղել զարգացնել կրթությունը, հիգիենան և բարեգործական գործունեությունը, ինչպես նաև բարձրացնել կանանց դերը ալբանական հասարակության մեջ: Լինելով կրթված անձնավորություն՝ Պարաշքևին ղեկավար պաշտոն է ստացել։ 1929-1931 թվականներին կազմակերպությունը հհիմնել է իր սեփական հրատարակությունը «Shqiptarja»-ն, որտեղ ակտիվորեն աշխատել են Պարաշքևին և նրա քույրը՝ Սևաստին։

1939 թվականին Ալբանիա իտալական ներխուժումից հետո Քիրիազին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հակաֆաշիստական դիրքորորոշում է զբաղեցրել։ Իրենց հայացքների համար նա և իր քույրը կալանավորվել և տեղավորվել են Բելգրադի մոտակայքում գտնվող Բանիցա համակենտրոնացման ճամբար, պատերազմից հետո նրանք ազատ են արձակվել և վերադարձել Տիրանա։ Զոգու թագավորի հետ իրենց կապերի համար քրոջ ողջ ընտանիքը ռեպրեսիայի է ենթարկվել։ Ալբանացի գիտնական և հակաֆաշիստ Սկանդեր Լյուարասիի ջանքերով, ինչպես նաև քաղաքական գործիչ Վիտո Կապոյի միջամտությամբ քույրերը մասամբ ռեաբիլիտացիայի են ենթարկվել։

Բանտարկության տարիներն իրենց ազդեցությունն են թողել Պարաշքևի առողջության վրա։ Մահացել էր 1970 թվականին Տիրանայում։

  • Քիրիազի քույրերը համարվում են «Ալբանական կրթության մայրեր»[2]: Ալբանական բնակավայրերի բազմաթիվ ուսումնական հաստատություններ կրում են նրանց անունները։
  • Նյու Յորքի ալբանա-ամերիկյան կանանց կազմակերպությունը կրում է Քիրիազի քույրերի անունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Elsie, Robert Historical Dictionary of Albania. — Scarecrow Press Inc., 2010. — С. 377—378. ISBN 978-0810861886(անգլ.)
  2. «Nënat e kombit, historia e motrave Sevasti dhe Parashqevi Qiriazi». Bota Sot (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարաշքևի Քիրիազի» հոդվածին։