Պարանոց (աշխարհագրություն)



Պարանոց, հազվադեպ` իսթմոս (հուն․՝ ῐ̓σθμός, պարանոց), ջրային տարածությամբ բաժանված երկու մայրցամաքն` իրար, կամ մայրցամաքը թերակղզուն միացնող ցամաքային շերտ[1]: Պարանոցը ցամաքային կամուրջ է, որը երկու կողմից ողողվում է ջրով եւ իրար է կապում ցամաքի երկու հատվածներ: Ճահճաթումբը պարանոցի տեսակ է, որը բաղկացած է ցամաքալեզվակից կամ ծանծաղուտից, իսկ նեղուցը` պարանոցի ջրային համարժեքն է. դա ջրի` ցամաքի երկու կտորներների միջեւ ձգվող նեղ շերտ է, որն իրար է կապում ջրային երկու մեծ զանգվածներ:
Այն պարանոցը, որը ծածկվում է ջրի մակարդակի բարձրացման ժամանակ, կոչվում է սուզվող պարանոց: Պարանոցի երկայնքով կարող է կառուցված լինել ջրանցք, որով առաջինը փաստացի բաժանվում է երկու թերակղզու: Սակայն ջրանցքը, ի տարբերություն` նեղուցի, բնական ջրային տարածություն չէ, այլ` մարդակերտ:
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարանոցներն ունեն ռազմավարական նշանակություն` ջրանցքների կառուցման համար:
Պանամայի պարանոցում է կառուցվել Պանամայի ջրանցքը, որն իրար է կապում Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները, մեծապես նվազեցնում է Ամերիկայի արեւելյան եւ արեւմտյան ափերի միջեւ ծովային ճանապարհորդության տեւողությունը: Պանամայի ջրանցքը հատելու համար անհրաժեշտ է 11–12 ժամ[2]։
Սուեզի պարանոցում է կառուցվել Սուեզի ջրանցքը, որն իրար է կապում Կարմիր եւ Միջերկրական ծովերը, թույլ տալով կրկնակի կրճատել հեռավորությունը` Հնդկաստանից դեպի Եվրոպա[3]:
Կորնթոսի պարանոցն իրար է կապում Պելոպոնեսը եւ բուն Հունաստանը։ Դրա երկարությունը 42 կմ է, լայնությունը՝ մինչեւ 16 կմ։ Հատվում է Կորնթոսի ջրանցքով[4]։ Կոռնթոսի պարանոցը հնում կոչվում էր պարզապես Պարանոց, կամ հունարեն` Իսթմոս:
Կատանձարոյի պարանոցը Պիրենեյան թերակղզու ամենանեղ հատվածն է: Այն իրարից բաժանում է Տիրենյան եւ Հոնիական ծովերը: Հնում այն կոչվում էր` Մարկելինարայի պարանոց: Սպարտակի ապստամբության ընթացքում` Մարկոս Կրասսոսը ցանկացել է կառուցել պարիսպ դրա երկայնքով (մոտ 30 կմ), որպեսզի կասեցնի Սպարտակի առաջխաղաղացումը եւ կտրի մատակարարման ուղիները[5]:
Պարանոցները հնում հաճախ օգտագործվել են որպես քարշուղի: Պարանոցները նաեւ կարեւոր դեր են խաղում ինչպե՛ս` կենսատեսակների տարբեր ուղղություններով տարածման, այնպես էլ` տարբեր կենսատոպերի մեկուսացման եւ պահպանման համար[6][7]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976
- ↑ «Annual Report 2017». Panama Canal Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «The Suez Canal – A vital shortcut for global commerce» (PDF). World Shipping Council. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
- ↑ Flavius Josephus, The Wars of the Jews, Book 3 Chapter 10 paragraph 10
- ↑ 12 Set In Calabria le ultime gesta belliche del leggendario Spartaco, insuperabile gladiatore romano
- ↑ «Արխիվացված» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Արխիվացված» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.