Jump to content

Պարանձգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարանի ձգումից)
Պարանձգություն
մարզաձև Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաթիմային մարզաձև, օլիմպիական մարզաձև, traditional sport Խմբագրել Wikidata
Ով է կիրառումtug of war competitor Խմբագրել Wikidata
Պարանձգություն
Կամբոջական (բրիտանական դիցաբանություն) 12-րդ դարի պարանձգության քարե քանդակ (փորագրված Անգկոր Վատի ներսում)

Պարանձգություն, հին թիմային սպորտաձև, որը տարածված է ամբողջ աշխարհում։ Ներկայումս տարբեր մարզական միջոցառումների ժամանակ հաճախ կարելի է տեսնել այս մրցաձևը։ Այսօր պարանաձգությունը կարելի է բաժանել ավանդական և նորաձև ութ հոգանոց պարանաձգության։ Ավանդական պարանաձգությունը սովորաբար ներառում է 20–30 մասնակից։ Նախկինում հաճախ անցկացվում էր նախնիների պաշտամունքի կամ այլ ավանդական ծեսերի շրջանակում։ Իսկ ժամանակակից ութ հոգանոց պարանաձգությունը նոր զարգացած մարզաձև է, որտեղ առկա են քաշային կարգեր և հստակ կանոններ, ինչը մրցումները դարձնում է ավելի արդար և բարձր մրցակցային։ Ութ հոգանոց պարանաձգությունը բաժանվում է փակ և բացօթյա ձևերի։ Բացօթյա ձևաչափը սկզբնապես զարգացել է Եվրոպայում[1][2]։ Հետագայում Ճապոնիան ներմուծել է բացօթյա տարբերակը և դրա հիման վրա մշակել փակ տարածքում անցկացվող տարբերակը, որը հետագայում ընդունվել է Պարանձգության միջազգային ֆեդերացիայի կողմից։ Ներկայումս միջազգային մրցումները հերթափոխով անցկացվում են փակ և բաց ձևաչափերով։

2015 թվականի դեկտեմբերին, Կորեայի, Ֆիլիպինների, Վիետնամի և Կամբոջայի չորս երկրների համատեղ առաջարկությամբ, պարանձգության ավանդույթն ու խաղերը[3],դարձան ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 18-րդ տարերը[4]։

Չինաստանի մայրցամաքային հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Թան դարաշրջանի հեղինակ Ֆըն Յանի «Ֆըն տոհմի գրառումներ» աշխատության՝ դեռևս Գարնանային և Աշնանային ժամանակաշրջանում Չու պետության տարածքի բանակում արդեն գոյություն ուներ պարանձգություն մարզաձևը, որը կոչվում էր «ցիենկոու» և օգտագործվում էր զինվորներին մարզելու համար։ Գրքում ասվում է. «Պարանձգումը հին ժամանակներում կոչվում էր ցիենկոու։ Ըստ ավանդության Սյան և Հան շրջանների այն սովորաբար անցկացվում էր առաջին ամսվա լիալուսնի օրը։ Ավանդության համաձայն՝ երբ Չուի զորավարները պատրաստվում էին հարձակվել Ու պետության վրա, այն օգտագործվում էր որպես մարտական վարժաձև»[5]։ Թան դինաստիայից առաջ պարանձգության ժամանակ հիմնականում օգտագործվում էին բամբուկե պարաններ։ Սույ և Թան ժամանակաշրջաններում բամբուկե պարանները փոխարինվեցին մեծ, հաստ պարաններով, որոնց երկարությունը մոտ 50 ժան էր (մոտ 167 մետր)։ Պարանի երկու ծայրերին կապվում էին հարյուրավոր փոքր պարաններ։ Հին ժամանակներում պարանձգության ընթացքում նաև մեծ թմբուկ էին զարկում՝ մարտական ոգին բարձրացնելու համար։ Թան Ճոնծոնը խրախուսում էր այս մարզաձևը[6],և բազմիցս դիտել է մրցումներ, որոնցում մասնակիցների թիվը հասնում էր հազարից ավելիի։ Աղմուկն ու գոչյունը երկինք էին հասնում, և թե՛ տեղացի, թե՛ օտար հանդիսատեսները զարմանքով ու սարսափով էին դիտում այդ տեսարանը[7]: Խը Տուն գավառից Ծինշը աստիճան ունեցող Սյուե Շընը իր «Պարանձգության օրհներգ» (չինարեն՝ 拔河赋 ) ստեղծագործության մեջ գրել է. «Կայսրը մեծապես գովաբանում էր Խու ժողովրդին՝ ցույց տալու համար աշխարհի խաղաղությունը և զվարճանքների բազմազանությունը։ Նա հրամայեց, որ հազար ուժեղ տղամարդիկ բաժանվեն երկու խմբի՝ ներսում պարանձգություն կազմակերպելու, իսկ իրականում պարանձգության նպատակն էր դրսում ուժի ցուցադրումը»։

Կուանսյուի ժամանակաշրջանի «Թաոճոու վարչության տարեգրքի»՝ «Սովորույթներ» (չինարեն՝ 洮州厅志 ) բաժնում նշվում է. «Հին քաղաքում բնակիչների մոտ կար պարանձգության մարզաձևը։ Օգտագործվում էր մի երկար պարան, որին միացված էին տասնյակ փոքր պարաններ։ Հարյուրավոր մարդիկ բռնում էին երկու ծայրերից և բաժանվելով խմբերի քաշում էին դեպի իրենց»։

Թան դարաշրջանում այն նաև կոչվում էր «ցիենտաո»։ «Օրյա մարգարիտ» աշխատությունում նշվում է. «Ցիենտաոն տարածված էր Մեծ Թանի հարավում՝ Լանճոուի շրջանում, բնակիչները հատկապես շատ էին սիրում այս մարզաձևը։ Գետնի վրա գետ էին պատկերում։ Երկու կողմերում կանգնում էին հարյուր, երբեմն՝ երկու, երեք կամ հինգ հարյուր մարդիկ։ Օգտագործվում էր մեկ մեծ պարան, որի վրա ամրացված էին նաև փոքր պարաններ։ Պարանի ծայրերին ամրացված էր փայտե տախտակներ։ Մասնակիցները պարանները կապում էին կրծքին և ձգում՝ փորձելով անցնել «գետը»։ Մրցումները անցկացվում էին խաղադրույքներով՝ սննդի կամ ունեցվածքի դիմաց, իսկ հետո բոլորը միասին ուտում էին ձեռք բերվածը։

Թան դարաշրջանում պարանձգության սովորույթը լայնորեն տարածված էր։ 710 թ․ (Թան Ծինլոն չորրորդ տարի) Ցինմինի՝ հանգուցյալների հիշատակի օրը կայսերական պալատում անցկացվել է մեծամաշտաբ պարանձգության մրցում մրցում, որին մասնակցել են վեզիրներ, կայսեր փեսաներ և զորավարներ։ Դա պատմության մեջ ամենաշքեղ և լայնամասշտաբ պարանձգության մրցումներից էր։ Ցինմինի հիշատակի օրը անցկացվող պարանաքաշի այս ավանդույթը պահպանվել է մինչև այսօր[8]։ Թան Սյուանցզու կայսրը (Մինխուան) նույնպես սիրում էր այս մարզաձևը։ Այս մարզաձևը ծագել է Սյան և Չու շրջանների միջև գործող նավատորմի ֆիզիկական վարժանքներից և սկզբում եղել է մարդկանց ու նավի միջև իրականացվող քաշքշոց[9]։

Շանսի նահանգում ձմռանը մարդիկ օգտագործում էին գետերի և լճերի սառած մակերեսը՝ ջուր լցնելով և սառույցը հարթեցնելով, որպեսզի պատրաստեն սառցադաշտ և բացօթյա պայմաններում կազմակերպեն պարանձգության մրցումներ[10]։

1979 թվականից ի վեր, Թայվանի Ճանխուա նահանգի Լուկան քաղաքում ամեն տարի անցկացվում է պարանձգության մրցույթ՝ «Վիշապ-նավակների փառատոնի» ժամանակ։ Վիշապ-նավակների մրցումներից բացի, գետի մեջ տեղադրվում են լողացող պոնտոններ և դրանց կապվում պարաններ։ Պարանները ձգվում են մինչև Ֆուլու գետի երկու ափերը, որոնք գտնվում են միմյանցից 67 մետր հեռավորության վրա։ Յուրաքանչյուր ծայրից ձգվում է հինգ պարան։ Յուրաքանչյուր ափից չորս մարդ քաշում է հինգ պարաններից մեկը, ուստի յուրաքանչյուր ափից մասնակցում է 20 մարդ, ընդհանուր առմամբ 40 մարդ, պարանձգության մրցույթին մասնակցելու համար։ Պարտվող կողմը կընկնի ջուրը։ 1990 թվականին մրցույթը ժամանակավորապես դադարեցվեց, քանի որ գետի ափերը պատրաստված էին հողե ամբարտակներից՝ բարձրության մեծ տարբերությամբ, ինչը ազդում էր պարանձգության մրցույթի անվտանգության և արդարության վրա։ Գետի ափերի վերանորոգումից և ցեմենտե ամբարտակների կառուցումից հետո, Ֆուլու գետի երկու ափերի միջև պարանների քարշակման մրցույթը վերսկսվեց 2018 թվականին[11][12][13]։

Հարավային Կորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական թերակղզում պարանձգության զարգացման մասին գրված է 15-րդ դարի այնպիսի գրքերում, ինչպիսիք են՝东(չինարեն՝ 国舆地胜览 ) (չինարեն՝ 梧州渊章殿山高 ) (չինարեն՝ 东国岁时记 )։ Ավանդական կորեական պարանձգության առանձնահատկությունն այն է, որ այն միայն պարանը քաշելը չէ. պարանը պատրաստելու գործընթացը նույնպես համարվում է մշակութային ժառանգություն։ Այն ներառում է պարանը հյուսելը, տասը թել միասին ոլորելը, ապա դրանք ամուր ամրացնելը կաղապարի մեջ։ Այնուհետև պարանը հավաքվում և ավելի է երկարում։ Ասում են, որ, կախված տարածաշրջանից, երեխաներն ու դեռահասները խաղում են նախապես պատրաստված պարաններով։ Այս գործընթացը կարող է սկսվել պարանձգությունից մեկ ամիս առաջ՝ խթանելով թիմային աշխատանքը և համագործակցությունը, քանի որ դա հնարավոր չէ անել միայնակ։

Արդյունքում ստացված պարանները, ըստ որոշ տեղեկությունների, ունեն 0.5-ից 1.4 մետր տրամագիծ և 40-ից 60 մետր երկարություն՝ կախված տարածաշրջանից։ Քանի որ պարանը ձեռքով քաշելը դժվար է,սովորաբար օգտագործվում է ավելի փոքր պարաններ։

Անցյալում պարանձգությունը հիմնականում տեղի էր ունենում գյուղերում՝ Լապտերների տոնի ժամանակ, ինչը վկայում էր գյուղատնտեսական գործունեության հետ ամուր կապի մասին։ Բացի այդ, պարանը խորհրդանշում էր անձրևը։ Ավելին, պարան քաշելու համար օգտագործվող պարանները պատրաստված էին այնպիսի նյութերից, ինչպիսիք են կուդզուի արմատը, ժենշենը և բրնձի ծղոտը, որոնք հետո հաղթողը վերցնում էր և օգտագործում որպես պարարտանյութ դաշտերի համար[14]։

Ավանդական կորեական պարանձգությունը տարբերվում է այլ երկրների պարանձգությունից նրանով, որ այն չի ձգտում արագ հաղթանակի։ Սա հանգիստ զբաղմունք է, որը կարող է տևել կես օրից մինչև մի քանի օր։ Մի կողմը, կարծես, ուժ է հավաքում, մինչդեռ մյուսը հարմարվում և համակարգվում է՝ վայելելով պարանի քաշելու և ձգելու գործընթացը։ Հետևաբար, մասնակիցները հաճախ հանգստանում և ուտում են սկսելուց առաջ։

Մինչ օրս Հարավային Կորեայի հայտնի շրջաններից են Չունչոնգննամդո նահանգի Դանգցզին քաղաքը, Գանվոնդո նահանգի Սամչոկ քաղաքը և Կյոնսանգնամդո նահանգի Յոնգսան քաղաքը, որտեղ մինչ օրս շարունակվում է ավանդական պարանձգությունը[15]։

Միջազգային մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանի ամենահայտնի միջազգային պարանձգության թիմը ձևավորվել է 2013 թվականին Ծինմեի աղջիկների ավագ դպրոցի կողմից: Որի հիման վրա էլ  նկարահանվել է «Քայլ դեպի փառք» Ֆիլմը: Հետագայում, մասնակիցների պակասի պատճառով, Թայվանի ազգային նորմալ համալսարանը և Ծինմեի աղջիկների ավագ դպրոցը համատեղ թիմ ստեղծեցին միջազգային մրցումներին մասնակցելու համար: Թայվանի ազգային նորմալ համալսարանի Ծինմեի թիմը, որը հիմնականում կենտրոնացած էր փակ տարածքներում կազմակերպող պարանձգության վրա, 2016 թվականին մասնակցեց նաև Շվեդիայում կայացած բացօթյա պարանձգության աշխարհի գավաթի առաջնությանը և նվաճեց ոսկե մեդալ կանանց 540 կգ քաշային կարգում[16]։

Սպորտային իրադարձություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պարանձգության մեջ յուրաքանչյուր թիմ ունի ութ մասնակից և երկու փոխարինող։ Թիմի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի սահմանված քաշը։ Երկու թիմերը կանգնած են մոտավորապես 100 սանտիմետր շրջագծով պարանի հակառակ ծայրերում՝ դեմ առ դեմ։ Պարանի վրա նշված է կենտրոնական գիծ, և նշանները գծվում են կենտրոնական գծից 4 մետր ձախ և աջ։ Կենտրոնական գիծը համընկնում է գետնին գծված ուղիղ գծի հետ, և խաղը սկսվում է ազդանշանից։ Երկու թիմերն էլ ամբողջ ուժով քաշում են պարանը իրենց ուղղությամբ։ Պարանը քաշող թիմը հաղթում է, եթե հակառակորդ թիմի նշանը հատում է գետնի սահմանը, կամ եթե հակառակորդ թիմը թույլ է տալիս երկուից ավելի խախտումներ։ Այս խաղը հիմնականում հիմնված է ոտքերի ուժի վրա, բայց նաև պահանջում է բոլոր մկանների և ամբողջ թիմի համակարգված և համատեղ աշխատենքը՝ ուժ գործադրելու համար. սա ըմբշամարտի տիպիկ մարզաձև է[17]։

Պարանձգության մրցույթ 1904 թվականի Օլիմպիական խաղերում

Պարանձգությունը եղել է պաշտոնական մարզաձև  և անցկացվել է 1900 թվականին Փարիզում (Ֆրանսիա) տեղի ունեցած 2-րդ Օլիմպիական խաղերում, սակայն 1920 թվականին դադարեցվեց: Ներկայումս պարանի քաշքշուկը Համաշխարհային խաղերի պաշտոնական մարզաձև է և հետևում է պարանի քաշքշուկի համաշխարհային պաշտոնական մրցութային համակարգին: Պարանձգության միջազգային ֆեդերացիան (ITF) յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անցկացնում է աշխարհի առաջնություն, որին մասնակցում են ազգային թիմեր, որոնք անցկացվում են ինչպես փակ, այնպես էլ բացօթյա տարածքներում: Ֆեդերացիան նաև նմանատիպ մրցումներ է կազմակերպում ակումբային թիմերի համար[17]։

Հավելյալ տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոկտեմբերի 9-ին Օկինավա նահանգի Նահա քաղաքում (այժմ Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի մաս) անցկացված «Նահա Թայշուն» պարանձգության ժամանակ պարանը 200 մետր երկարություն ուներ և կշռում էր ավելի քան 40 տոննա[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 景美女中拔河隊 (2013 թ․ հունվարի 29). 不放手,直到夢想到手:景美拔河隊從九座世界盃冠軍中教我們的二十四件事. 春光出版. էջեր 60–. ISBN 978-986-5922-15-3. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2018-07-13-ին. «歐洲的拔河歷史接近兩百年»
  2. 商業周刊 (2015 թ․ փետրվարի 6). 越不滿,越有力量: 你也做得到的47個強心故事. 商業周刊. էջեր 112–. ISBN 978-986-6032-81-3. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2018-07-13-ին.
  3. Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity - Tugging rituals and games Արխիվացված 2017-02-23 Wayback Machine - UNESCO(英語)
  4. 韓國拔河入選聯合國教科文組織非遺名錄 Արխիվացված 2021-02-09 Wayback Machine - 中國新聞網
  5. 唐代封演《封氏闻见记》卷六 中华书局 2005 ISBN 710104722-Z
  6. 《新唐書·中宗記》載:“(景龍)三年(709年)二月已醜,及皇后幸玄武門,觀宮女拔河,為宮市以嬉。”《舊唐書》卷7《中宗》記載:“令中書門下供奉官五品以上、文武三品以上並諸學士等,自芳林門入集於梨園球場,分朋拔河,帝與皇后、公主親往觀之。”《資治通鑑》卷209記載,景龍三年(709年)二月二日,唐中宗登上宮城北面的玄武門樓,“與近侍觀宮女拔河”。
  7. 《封氏聞見記》卷六
  8. 中外節日禮儀大全. 右灰文化傳播有限公司. էջեր 35–. GGKEY:DF43BYPB23N. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2018-07-13-ին.
  9. 新新聞周報. 新新聞文化事業股份有限公司. 1997. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2018-07-13-ին.
  10. 山西省史志硏究院 (Taiyuan, Shanxi Sheng, China) (1997). 山西通志: 民俗方言志. 中华书局. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2018-07-13-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. 蔡敦祺 (1985). 台灣風物志. 福建人民出版社. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2018-07-13-ին.
  12. 徐博东; 张默音 (1991). 台湾传统文化寻踪. 天津教育出版社. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2018-07-13-ին.
  13. 李文華 (2018-06-17). «真「拔河」無誤!隔岸較勁輸的直接落水» (Chinese (Taiwan)). 彰化: 民視新聞. Արխիվացված օրիգինալից 2018-07-14-ին. Վերցված է 2018-07-14-ին.
  14. «Production of the Main Rope Begins Ahead of the Gijisi Juldarigi Festival in Dangjin». The Asia Business Daily (անգլերեն). 2025-03-12. Վերցված է 2026-02-24-ին.
  15. 당진시청. «당진시청». www.dangjin.go.kr (կորեերեն). Վերցված է 2026-02-24-ին.
  16. 王彩鸝、黃兆璽、胡世澤著 (2018 թ․ մարտի 30). 翻轉,師大. Showwe Information Co Ltd. էջեր 104–. ISBN 978-986-95667-5-9. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2018-07-14-ին.
  17. 1 2 «TWIF Rules Manual 2024» (PDF). էջեր 55–60.
  18. «World's most tremendous Great Tug of War in Naha». Ryukyu Shimpo - Okinawa, Japanese newspaper, local news (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-02-24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարանձգություն» հոդվածին։