Պարանալի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարանալի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էVLT Survey Telescope?, VISTA?, Շատ մեծ աստղադիտակ, Search for habitable Planets EClipsing ULtra-cOOl Stars?, Next-Generation Transit Survey? և Cherenkov Telescope Array?
ԿառավարողԵվրոպական հարավային աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ309
Երկիր Չիլի
ՏարածքաշրջանԱտակամա անապատ
ՎայրԱնտոֆագաստա
ԲԾՄ2635 մետր
Կայքeso.org/public/teles-instr/paranal-observatory/(անգլ.)
 Paranal Observatory Վիքիպահեստում

Պարանալի աստղադիտարան, ծովի մակարդակից 2635 մետր բարձրության վրա, Չիլիի Ատակամա անապատում Սերրո Պարանալ լեռան գագաթին, Անտոֆագաստա քաղաքից 120 կմ հարա գտնվող աստղադիտարան է։ Աշխատանքը սկսել է 1999 թվականին։ Պատկանում է Եվրոպական հարավային աստղադիտարանին[1]։

Պարանալի աստղադիտարանի ամենամեծ գործիքը Շատ մեծ աստղադիտակն է, որը բաղկացած է 4 օպտիկական աստղադիտակից՝ 8,2 մ տրամագծով։ Բացի 4 հիմնական գործիքներից, Շատ մեծ աստղադիտակ համակարգը ներառում է նաև 4 օժանդակ գործիք՝ 1,8 մ տրամագծով։ Աստղադիտակներից յուրաքանչյուրը ունի 8,2 մ լայնությամբ առաջնային հայելի, որոնք սովորաբար օգտագործվում են առանձին, բայց կարող են օգտագործվել միասին, դրանք կազմում են մի զանգված, որը լրացվում է 1,8 մ բացվածքով չորս շարժական օժանդակ աստղադիտակներով (ATS)։ Առաջին աստղադիտակը շահագործման է հանձնվել 1999 թվականի ապրիլի 1-ին։ Բացի այդ, աստղադիտարանում տեղադրված են լայն տեսադաշտով հետազոտական ​VISTA և VLT ​​աստղադիտակները[2][3]։

Լրացուցիչ հարմարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանից 3 կմ և աստղադիտակներից 200 մ հեռավորության վրա է գտնվում Եվրոպական հարավային աստղադիտարանի կիսով չափ սարի մեջ ներկառուցված հյուրանոցը (ESO Hotel)։ Հյուրանոցի սարից դուրս ցցված բետոնե հատվածը ներկված է լեռան տոնով, և միաձուլվում է բնապատկերին։ Հյուրանոցն ունի մարզասրահ, լողավազան, ռեստորան և երկու այգի։ Հյուրանոցը նախագծել է չիլիացի ճարտարապետ Պաուլա Գուտիերես Էրլանդսենը[4]։ 2008 թվականին աստղադիտարանի հյուրանոցում են նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին 22-րդ՝ «Գթասրտության քվանտ» ֆիլմի որոշ հատվածներ[5]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. information@eso.org։ «Telescopes and Instrumentation»։ www.eso.org (անգլերեն)։ Վերցված է 2022-12-01 
  2. «The Very Large Telescope»։ ESO։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին։ Վերցված է 2011-08-05 
  3. «ESO - Auxiliary Telescopes»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին։ Վերցված է 2013-04-17 
  4. Paula Gutiérrez Erlandsen — Residencia Astronomos Paranal. Antofagasta, CHILE 2002 Archived 2013-11-26 at the Wayback Machine.(իսպ.)
  5. «MI6 :: The Home of James Bond»։ MI6-HQ.COM (անգլերեն)։ Վերցված է 2022-12-01