Պարային քարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1887 թվականի հունվարի 11-ի պարային քարտ, որտեղ գրված են երեկոյան պարահանդեսի բոլոր պարերը՝ վալս, պոլկա, սուսերապար, կադրիլ, յուրաքանչյուր պարի դիմաց դատարկ տարածք է, որտեղ պետք է գրանցել պարի զուգընկերոջ անունը: Միջոցառումից հետո քարտը պահում են որպես հուշանվեր

Պարային քարտ կամ պարահանդեսի ծրագիր (programme du bal) (գերմաներեն հայտնի է որպես Tanzkarte), օգտագործվում է կանանց կողմից՝ գրանցելու տղամարդկանց անունները, ում հետ պատրաստվում են պարել պարահանդեսի հերթական պարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտերն ի հայտ են եկել 18-րդ դարում, սակայն լայնատարած կիրառվել են 19-րդ դարում Վիեննայում հատկապես Fasching-ի (կառնավալ Գերմանիայում, Շվեյցարիայում և Ավստրիայում) և Մեծ պասի ժամանակահատվածում։

Պարային քարտը դեկորատիվ կազմով գրքույկ է, որտեղ ցուցակագրված են պարերի վերնագրերը, կոմպոզիտորները և այն անձը, ում հետ կինը մտադիր է պարելու։ Սովորաբար քարտի կազմին գրվում է պարահանդեսի հովանավոր կազմակերպության անվանումը։ Քարտն ունի դեկորատիվ պարանիկ, որը կինը կարող է կապել իր դաստակին կամ ամրացնել պարահանդեսային զգեստին[1]։

19-րդ դարից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ Ավստրո-Հունգարիայի էլիտայի համար քարտերը զարդարում էին թանկարժեք մետաղներով ու ոսկով։

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր ժամանակներում «պարային քարտ» արտահայտությունը օգտագործվում է փոխաբերական իմաստով։ Երբ որևէ մեկն ասում է՝ գրանցիր ինձ քո պարային քարտում, ի նկատի ունի «գտիր ազատ ժամանակ ինձ համար», «քարտում դատարկ տեղ չկա» նշանակում է՝ չնայած հետաքրքրվածությանը, միմյանց տրամադրելու ժամանակ չունեն։

ԱՄՆ զինված ուժերի օդային անձնակազմը սովորաբար օգտագործում է այս տերմինը թռիչքային փորձարկումների ժամանակ։ «Պարային քարտը» պարունակում է վարչական տվյալներ առաքելության, օդանավի, անձնակազմի, կատարվելիք զորավարժությունների մասին։ Քարտը ծառայում է որպես թռիչքային ցուցակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]