Պարադոքսալ մտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պարադոքսալ մտադրություն, հոգեթերապիաում օգտագործվող մեթոդիկա։ Մշակել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան Վիկտոր Ֆրանկլը իր լոգոթերապիայի համար[1]։ Այս մեթոդիկայի շրջանակում որոշակի ֆոբիա ունեցող անձին խորհուրդ է տրվում հակասական փորձով ցանկանալ այն, ինչից նա ամենից շատ է վախենում։ Դա կարող է լինել օբյեկտ, գործողություն կամ իրադարություն, որում այցելուն սարսափում է հայտնվել։ Այս մեթոդիկան օգտագործվում է նաև օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները բուժելու համար։

Մեթոդիկայի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակի կողմից մեթոդի կիրառման օրինակներից է երիտասարդ բժշկի դեպքը, որը սարսափում էր քրտնարտադրությունից։ Հենց որ երիտասարդը սկսում էր վախենալ, որ կքրտնի, անմիջապես առատ քրտնում էր։ Առաջանում էր փակ շրջան․ քրտնելու վախը առաջացնում էր ավելի ինտենսիվ քրտնարտադրության ռեակցիա։ Առաջացած շղթան խախտելու համար հոգեբույժը երիտասարդ բժշկին խորհուրդ է տվել հետևյալը․ ամեն անգամ, երբ նա սկսեր քրտնել, պետք է մտածված փորձեր ցուցադրել շրջապատող մարդկանց, թե ինքն ինչքան լավ է կարողանում դա անել։ Արդեն երբ նա հանդիպում էր ինչ-որ մեկին, որն առաջացնում էր քրտնարտադրության տագնապ, ասում էր իրեն․ «Առաջ ես քրտնում էի ընդամենը մեկ կվարտ, իսկ հիմա ամենաքիչը տասը կվարտ կքրտնեմ»։ Արդյունքում մեկ սեանսից հետո այցելուն, որը տասը տարի տառապում էր այդ ֆոբիայով, մեկ շաբաթում ազատվեց դրանից[2]։

Ֆրանկլը պնդում էր, որ պարադոքսալ մտադրությունը կարող է առաջանալ նաև քնի խանգարումից․

Aquote1.png Անքնության վախը առաջացնում է քնի էքստենսիվ ձգտում, որն իր հերթին այցելուին թույլ չի տալիս քնել։ Այդ սպեցիֆիկ վախը հաղթահարելու համար ես սովորաբար այցելուին խորհուրդ եմ տալիս ոչ թե ձգտել չքնել, այլ ընդհակառակը, փորձել հնարավորինս երկար արթուն մնալ։ Այլ կերպ ասած՝ քնելու հիպերինտենցիան, որն առաջանում է չքնելու վախից, պետք է փոխարինվի պարադոքսալ ինտենցիայով՝ չքնելու ձգտումով, որին պետք է հաջորդի քունը[3]։ Aquote2.png

Հենց հիվանդը դադարում է իր ֆոբիական և այլ դրսևորումների դեմ պայքարի փորձերը՝ փոխարենը օգտագործելով պարադոքսալ մտադրությունը․ արատավոր շրջանը քայքայվում է, և ախտանիշը թուլանում է: Ըստ մեթոդի հեղինակի պնդումների՝ ի վերջո ախտանիշը պետք է թուլանա։ Վիկտոր Ֆրանկլը պնդում է, որ առաջացած արատավոր շրջանը դադարում է ոչ թե սեփական անձի վրա նևրոտիկ կենտրոնացվածությամբ, այլ իմաստալից գործունեության մեջ անձնական ներգրավվածությամբ, ինչն էլ դառնում է բուժման բանալին:

Պարադոքսալ մտադրությունն արդյունավետ է օբսեսիվ, կոմպուլսիվ և ֆոբիկ վիճակների բուժման համար, հատկապես այն դեպքերում, որոնք կապված են կանխատեսված տագնապի հետ: Բացի այդ, դա արագ գործող թերապևտիկ մեթոդ է, որի դեպքում արագ թերապիան պարտադիր տալիս է ոչ միայն ժամանակավոր թերապևտիկ ազդեցություն: Էմիլ Գուտեյլը գրում է․

Aquote1.png Օրթոդոքսալ ֆրեյդիզմի ամենատարածված սխալներից մեկն այն է, որ արդյունքների կայունությունը համարվում է բուժման տևողությանը համապատասխան։ Aquote2.png

Ֆրանկլը բերում է այցելուի օրինակը, որի դեպքում թերապևտիկ ազդեցությունը պահպանվել է պարադոքսալ մտադրության կիրառումից քսան տարի անց:

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեթոդիկայի կիրառումը հիմնված է հումորի զգացումի հիմքում ընկած հատուկ մարդկային հեռացման ունակության վրա։ Այս դեպքում այցելուն հնարավորություն է ձեռք բերում հեռանալ նաև իր նևրոզից։ Գորդոն Օլպորտը գրում է․

Aquote1.png Այն նևրոտիկը, որը սովորում է ծիծաղել իր վրա, գտնվում է ինքնատիրապետման, հնարավոր է նաև ապաքինման ուղու վրա։ Aquote2.png

Պարադոքսալ մտադրությունը ծառայում է որպես Օլպորտի այս համոզմունքի փորձնական հաստատում և կլինիկական օգտագործում։ Պարադոքսալ մտադրությունը կախված չէ պատճառագիտության բազայից յուրաքանչյուր դեպքում։ Էդիթ Վեյսկոպֆ-Ջելսոնը պնդում է․

Aquote1.png Չնայած ավանդական հոգեթերապիան պնդում է, որ թերապևտիկ ընթացակարգերը պետք է հիմնված լինեն պատճառագիտության հայտնաբերման վրա, հնարավոր է, որ վաղ մանկության ժամանակ նևրոզները կարող են առաջանալ որոշ պատճառներից, իսկ մեծ տարիքում՝ բոլորովին այլ։ Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frankl Viktor (1959)։ Man's Search for Meaning (1984 ed.)։ New York, NY: Simon & Schuster։ էջեր 126։ ISBN 0-8070-1426-5 
  2. Frankl Viktor E. (Viktor Emil), Crumbaugh James C. (1967)։ Psychotherapy and existentialism; selected papers on logotherapy։ Internet Archive։ New York, Washington Square Press։ էջ 3 
  3. Франкл В. Основные понятия логотерапии // Франкл В. Доктор и душа / Перевел А. Бореев, отредактировал В. Данченко. — СПб. : Ювента, 1997. — С. 242—279.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герц Г. О. Лечение методом парадоксальной интенции // Франкл В. Воля к смыслу. — М.: Эксмо, 2000. — 368 с. — (Психологическая коллекция). — 5,000 экз. — ISBN 5-04-005753-9
  • Франкл В. Парадоксальная интенция // Страдания от бессмысленности жизни: Актуальная психотерапия = Das Leiden am sinnlosen Leben: Psychotherapie für heute. — Новосибирск: Сиб. унив. изд-во, 2011. — С. 49—57. — 105 с. — (Пути философии). — 3,000 экз. — ISBN 978-5-379-01751-4
  • Франкл В. Теория и терапия неврозов // Человек в поисках смысла: Сборник. — М.: Прогресс, 1990. — С. 340—350. — 368 с. — (Библиотека зарубежной психологии). — 136,000 экз. — ISBN 5-01-001606-0

Կատեգորիա:Հոգեթերապիա Կատեգորիա:Հոգեբանություն Կատեգորիա:Հոգեվերլուծություն