Jump to content

Պատրիցիա Գիխառո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիցիա Գիխառո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1998(1998-05-17) (27 տարեկան)
Ծննդավայր Պալմա դե Մալյորկա
Հասակ 169 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Պատրիցիա Գիխառո Գուտիեռես (իսպ.՝ Patricia Guijarro Gutiérrez; մայիսի 17, 1998(1998-05-17), Պալմա դե Մալյորկա), «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի իսպանացի ֆուտբոլիստուհի, որը հանդես է գալիս կենտրոնական և/կամ հենակետային կիսապաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիսիա Գիխառոն ծնվել է 1998 թվականի մայիսի 17-ին Մալյորկա կղզու մայրաքաղաք Պալմայում։ Աղջիկն ասում է, որ ծնվել է «ֆուտբոլային ընտանիքում» և փոքր տարիքից սպորտի հանդեպ հետաքրքրությունը կիսել է ծնողների հետ[1]։ Արդեն 7 տարեկանում նա սկսել է ֆուտբոլ խաղալ հոր ազդեցության տակ[2]։ Առաջին ակումբը, որի կազմում հանդես է եկել Պատրին, դարձել է հայրենի քաղաքի ակումբը՝ CF Patronato-ն[3]։

14 տարեկանում Գիխառոն հրավեր ստացավ հանդես գալու «UD Collerense» երիտասարդական թիմում այն բանից հետո, երբ նրան այլևս թույլ չտվեցին խաղալ տղաների հետ[3]։

Մեկ տարի անց մարզիկը տեղափոխվեց հիմնական ակումբ, նա ընդամենը տասնհինգ տարեկան է։ «Բարսելոնայի» դեմ խաղում նա գրավեց այն ժամանակվա մարզիչ Չավի Լյորենսի ուշադրությունը, ով արդեն հաջորդ ամռանը առաջարկել էր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ[4]։

2015 թվականին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Լյորենսն անձամբ էր հրավիրել երիտասարդ կիսապաշտպանին ակումբ, քանի որ նրա մեջ մեծ ներուժ էր տեսնում։ Գիխառոն երեք տարվա պայմանագիր է կնքել՝ մինչև 2018 թվականը։ Իր նորամուտը նշել է 17 տարեկանում, Պատրիցիան դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը, ով երբևէ կրել է կատալոնական ակումբի մարզաշապիկը։

2018 թվականի հունիսին Պատրիցիան երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2021 թվականը։ 2018/19 մրցաշրջանի մեկնարկից ի վեր Գիխառոն դառնում է թիմի 5-րդ ավագը[5]։

2018 թվականի վերջում ընդգրկվել է օրացուցային տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում՝ ըստ «The Guardian» պարբերականի՝ զբաղեցնելով 68-րդ հորիզոնականը[6]։

2020 թվականի վերջում ընդգրկվել է օրացուցային տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում՝ ըստ «The Guardian» պարբերականի՝ զբաղեցնելով 87-րդ հորիզոնականը[7]։

2021/22 մրցաշրջանի սկզբում, թիմի ավագ Վիկկի Լոսադայի հեռանալու կապակցությամբ, Պատրիցիան ընտրվեց թիմի չորրորդ ավագ[8].

2021 թվականի վերջին ընդգրկվել է օրացուցային տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թոփ-100-ում՝ ըստ «The Guardian» պարբերականի՝ զբաղեցնելով 29-րդ հորիզոնականը[9]։

2022 թվականի վերջում ընդգրկվել է օրացուցային տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում՝ ըստ «The Guardian» պարբերականի՝ զբաղեցնելով 31-րդ հորիզոնականը[10]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Չեմպիոնների լիգա Իսպանիայի սուպերգավաթ Կատալոնիայի գավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Կոլերենսե 2013/14 22 3 - - - - 22 3
2014/15 29 4 - - - - 29 4
Ընդհանուր 51 7 0 0 0 0 0 0 0 0 51 7
Իսպանիա Բարսելոնա 2015/16 23 6 3 1 5 0 - 2 2 33 9
2016/17 20 2 2 0 5 0 - 2 0 29 2
2017/18 25 9 4 0 6 1 - 2 1 37 11
2018/19 14 4 1 0 3 2 - 0 0 18 6
2019/20 18 2 2 0 5 1 2 1 2 0 29 4
2020/21 29 8 5 2 7 0 1 0 - 42 10
2021/22 25 4 3 0 8 0 2 0 - 38 4
2022/23 28 3 0 0 10 4 2 0 - 40 7
2023/24 23 5 5 1 10 4 2 0 - 40 10
Ընդհանուր 205 43 25 4 59 12 9 1 8 3 306 63
Ընդհանուր կարիերայի ընթացքում 256 50 25 4 59 12 9 1 8 3 357 70

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներից մեկում Պատրին խոստովանել է, որ իր կուռքը միշտ եղել է Անդրես Ինիեստան[11] և հավաքականի գործընկեր Վիրջինիա Տորեսիլան։

Կիսապաշտպանը դարձել Է Լա Մասիայի առաջին աղջիկը, ով հանձնել է A մակարդակի քննությունը և ներկայումս սովորում է ֆիզիոթերապիա[12]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա «Բարսելոնա»

  • Իսպանիայի չեմպիոնուհի (4)՝ 2019/20, 2020/21, 2021/22, 2022/23
  • Իսպանիայի գավաթակիր (5)՝ 2017, 2018, 2019/20, 2020/21, 2021/22
  • Իսպանիայի սուպերգավաթակիր (4)՝ 2019/20, 2021/22, 2022/23, 2023/2024
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (2)՝ 2020/21, 2022/23
  • Կատալոնիայի գավաթակիր (5)՝ 2015, 2016, 2017, 2018, 2019

Ընդհանուր՝ 20 գավաթ

  • Ոսկե գնդակ 2023՝ 8-րդ տեղ[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sorolla, Dani (2018 թ․ նոյեմբերի 30). «PATRI GUIJARRO: "VEO POCO FÚTBOL MASCULINO"». victoriamag.es. Victoria Mag. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  2. Mendiola, Luis (2018 թ․ օգոստոսի 21). «Patricia Guijarro toca el cielo». elperiodico.com. El Periódico. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  3. 3,0 3,1 Alexander, María (2018 թ․ օգոստոսի 19). «Patri Guijarro: "Lo mejor es formarse en equipos de chicos"». El País. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  4. Borrego, Á. (2018 թ․ օգոստոսի 21). «Patri Guijarro, del patio del colegio a la gloria». eldesmarque.com. El Desmarque. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Las cinco capitanas del Barça Femenino» (իսպաներեն). fcbarcelons.es. 2019 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «The 100 best female footballers in the world 2018» (անգլերեն). theguardian.com. 2018 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «The 100 best female footballers in the world 2020» (անգլերեն). theguardian.com. 2020 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Las cuatro capitanas del Barça Femenino» (իսպաներեն). fcbarcelons.es. 2021 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «The 100 best female footballers in the world 2021» (անգլերեն). theguardian.com. 2021 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «The 100 best female footballers in the world 2022» (անգլերեն). theguardian.com. 2022 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Patri Guijarro, amb el futbol a la sang i el gol a les venes». elnacional.cat. El Nacional Catalunya. 2018 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  12. «Патри Гихарро изучает физиотерапию». elnacional.cat. El Nacional Catalunya. 2018 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  13. «Золотой мяч 2023». uefa.com (ռուսերեն). Официальный сайт УЕФА. 2021 թ․ մայիսի 20. iv=true Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: Check |archive-url= value (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիցիա Գիխառո» հոդվածին։