Պատրիկ Դրաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Դրաի
ֆր.՝ Patrick Drahi
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1963(1963-08-20) (60 տարեկան)
ԾննդավայրOuarzazate, Մարոկկո
Քաղաքացիություն Իսրայել,  Մարոկկո և  Ֆրանսիա
Մայրենի լեզուլիբիա-բերբերական լեզուներ
ԿրթությունՊոլիտեխնիկական դպրոց, Télécom Paris? և Ժոֆր լիցե
Մասնագիտությունձեռնարկատեր
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներGraziella Drahi?
 Patrick Drahi Վիքիպահեստում

Պատրիկ Դրաի (ֆր.՝ Patrick Drahi, օգոստոսի 20, 1963(1963-08-20), Ouarzazate, Մարոկկո), ֆրանսիացի ձեռնարկատեր, միլիարդատեր, Altice հեռուստահաղորդակցության կորպորացիայի հիմնադիրն ու ղեկավարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիկ Դրաին ծնվել է 1963 թվականի օգոստոսի 20-ին Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում, Մարոկկոյի հրեաների, մաթեմատիկա դասավանդողի ընտանիքում։ Ծնողները` հայրը Մարսել Դրաին է, մայրը` Լյուսեթ Դրաին։ 1978 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ Պատրիկը 15 տարեկան էր և բնակվել են Մոնպելիեում։ Նա ավարտել է երկրի լավագույն ճարտարապետության մի քանի դպրոց, այդ թվում` նշանավոր Ecole Polytechnique-ն, որն իր ժամանակում ավարտել են Citroen և Schlumberge կոնցեռների հիմնադիրները։ 2001 թվականին նա հիմնադրել է Altice ընկերությունը։

2013 թվականին Դրաին հիմնադրել է i24news նորությունների ալիքը։

Նա կարողացավ գնել SFR ֆրանսիական ընկերությունը, որը համարվում է Ֆրանսիայում մեծությամբ երկրորդ շարժական օպերատորը, Orange-ից հետո։ Գործարքի գումարը կազմել է 17 միլիարդ եվրո։

Ինչպես նաև Դրաին գնել է ԱՄՆում, Cablevision կաբելային օպերատորը $17,7 միլիարդով և մի քիչ ավելի շուտ Դրաին գնել է ևս մեկ uddenlink Communications ամերիկական օպերատոր` ավելի քան 9 միլիարդ դոլարով։ 2019 թվականի ապրիլի վերջին Դրաին ամբողջությամբ գնել է Cheddar եռամյա ամերիկական սթարթափը, որը ֆոկուսավորել է նորությունների ֆինանսական հաղորդման պոտոկում։

Պատրիկ Դրաին 2009 թվականին ստացել է հրեական քաղաքացիություն անմիջապես Hot հրեական ընկերության վերահսկողական փաթեթի ակցիայից հետո։

2014 թվականի ապրիլին երկարատև 18 միլիոն եվրո ներդրման միջոցով փրկել է «Libération»-ը սնանկացումից։

2016 թվականին Դրաին դարձել է Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտորը։

Սեփական կապիտալը` 9,2 միլիարդ (2019 թվական)։

Ամուսնացել է ուղղափառ կրոնի սիրիացի-հույն Լինե Դրաի հետ, ամուսնությունից ունեցել է չորս երեխա։

Պատրիկ Դրաին 1999 թվականից հիմնական բնակվել է Ժնևում, բայց պաշտոնապես ցուցակագրվել է Ցերմատում, որտեղ նա օգտվել է «հարկային լիազոր ներկայացուցիչ» արտոնյալ կարգավիճակից, որը թույլ է տալիս նրան Երուսաղեմում և Ֆրանսիայում քիչ հարկ վճարել։

Դրաին նաև ունի բնակարան Ռոտշիլդների Թել Ավիվի Առաջին աշտարակում։

Տեղեկություն.

Rothschild Boulevard նախագիծը ներկայացնում է Առաջին աշտարակը 120,3 մետր բարձրությամբ բնակելի շենք` 32 հարկով, որը գտնվում է այդ կետում, որտեղ Ահադ Հաամի փողոցը հատում է Ռոտշիլդի բուլվարը, որը գտնվում է Նևե Ցադիկ շրջանի Թել Ավիվ քաղաքում։ Աշտարակը համարվում է Թել Ավիվի ամենաթանկարժեք աշտարակը և ամենաթանկարժեքներից մեկը` Իսրայելում։ 2008 թվականին նախագծում բնակարանի միջին գինը կազմել է 15 մլն. շեկել, իսկ նախագծի մշակողը` Habas Group-ը նախագիծը վաճառել է (այդ թվում` գրասենյակի շենքը) 793 մլն. շեկելով։ Աշտարակի շինարարությունը սկսվել է 2006 թվականի նոյեմբերին և ավարտվել է 2011 թվականին։ Նախագծի ճարտարապետը Ավներ Յաշարն է, ով նաև զբաղվում է ինտերիերի դիզայնով։ Գլխավոր ինժեները` Ավրաամ Հարելն է Habas Group-ից։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիկ Դրաին է պատկանում.[2]

  • Ֆրանսիայի BFM TV ամենահայտնի լուրերի ալիքներից մեկը,
  • RMC ռադիոցանցը,
  • ամենօրյա Liberation թերթը,
  • L’Express շաբաթաթերթը,
  • մի քանի շարժական օպերատորները Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իսրայելում
  • ԱՄՆ-ի կաբելային կայքը

2019 թվականի հունիսին Պատրիկ Դրաին գնել է Սոթբիս աճուրդային տունը` $3,7 միլիարդով[3]։

2019 թվականին Ֆորբսի ցուցակներում անհատական $7,7 միլիարդի կացությամբ նա դարձել է Ֆրանսիայի ութերորդ հարուստ մարդը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
  2. «Patrick Drahi» (անգլերեն). Forbes. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  3. Sotheby’s ушел с молотком // Коммерсантъ.
  4. «Billionaires 2019» (անգլերեն). Forbes. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Դրաի» հոդվածին։


Կաղապար:Businessperson-stub