Jump to content

Պատրիկ Բաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Բաուեր
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1992(1992-10-28)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Backnang, Rems-Murr, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Պատրիկ Բաուեր (գերմ.՝ Patrick Bauer; հոկտեմբերի 28, 1992(1992-10-28)[1][2], Backnang, Rems-Murr, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, անգլիական «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաուերը «Շտուտգարտ» ակումբի սան է։ 2011 թվականի մայիսին Պատրիկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականի հունիս[3]։ Հուլիսի 29-ին Գերմանիայի գավաթի առաջին փուլի «Վեենի» դեմ խաղում նա նորամուտն է նշել «շվաբների» կազմում[4]։

2012 թվականի օգոստոսի 17-ին Բաուերը վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է պորտուգալական «Մարիտիմու»[5]։ Օգոստոսի 26-ին «Վիտորիա Գիմարյեսի» դեմ խաղում նա փոխարինողների թիմի կազմում նորամուտն է նշել Սեգունդա լիգայում[6]։ Վեց օր անց, «Սպորտինգ» ակումբի փոխարինողների թիմի դեմ խաղում, նա խփել է առաջին գոլը[7]։ 2013 թվականի հուլիսի 24-ին ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[8]։

2015 թվականի հունիսի 22-ին Պատրիկը դարձել է «Չարլթոն Ատլետիկի» առաջին տրանսֆերը տրանսֆերային պատուհանի ժամանակ և կնքել է չորս տարվա պայմանագիր[9]: 2015 թվականի օգոստոսի 8-ին «ՔՊՌ»-ի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Չեմպիոնշիփում։ Սեպտեմբերի 12-ին «Ռոտերեմ Յունայթեդի» դեմ խաղում խփել է ակումբում իր առաջին գոլը[10]:

2019 թվականի մայիսի 26-ին, Բաուերը 94-րդ րոպեին խփել է հաղթական գոլը «Սանդերլենդի» դեմ Լիգա 1-ի փլեյ-օֆ խաղում[11]: 2018/19 մրցաշրջանում ակումբը նրան նոր պայմանագիր է առաջարկել[12], սակայն գերմանացին երեք տարվա պայմանագիր է կնքել «Պրեստոն Նորթ Էնդի» հետ[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է[14]։ 2019 թվականի մայիսին ծնվել է առաջին երեխան՝ դուստրը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Changes afoot» (անգլերեն). VfB Stuttgart. 2011-05-17. Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին.
  4. «Official match report: SV Wehen Wiesbaden – VfB Stuttgart 1:2 (1:1)» (գերմաներեն). German Football Association. 2011-07-29.
  5. «Patrick Bauer wechselt auf Leihbasis». vfb.de (գերմաներեն). VfB Stuttgart. 2012-08-17. Արխիվացված է օրիգինալից 2017-01-12-ին. Վերցված է 2012-08-17-ին.
  6. «Official match report: Marítimo B – V. Guimarães B 2:0». Portuguese League for Professional Football. 2012-08-26. Արխիվացված օրիգինալից 2012-09-11-ին. Վերցված է 2012-08-27-ին.
  7. «Official match report: Sporting B – Marítimo B 3:2». Portuguese League for Professional Football. 2012-09-01. Արխիվացված օրիգինալից 2012-09-11-ին. Վերցված է 2012-09-01-ին.
  8. «Filipe Oliveira é reforço para o Marítimo B e Bauer assina por três temporadas (portuguese)» (պորտուգալերեն). Club Sport Marítimo. 2013-07-24. Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին. Վերցված է 2013-07-24-ին.
  9. «Charlton clinch signing of 6ft 4in defender Patrick Bauer». cafc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015-06-22-ին. Վերցված է 2015-06-23-ին.
  10. «Charlton 1–1 Rotherham». BBC Sport. 2015-09-12. Արխիվացված օրիգինալից 2015-09-13-ին. Վերցված է 2015-09-12-ին.
  11. «Charlton return to Championship after Patrick Bauer scores last-gasp winner». Guardian. 2019-05-26. Արխիվացված օրիգինալից 2020-05-26-ին. Վերցված է 2019-05-27-ին.
  12. «Charlton Athletic offer Patrick Bauer and Joe Aribo new contracts». BBC Sport. 2019-05-30. Արխիվացված օրիգինալից 2019-06-06-ին. Վերցված է 2019-05-31-ին.
  13. «Patrick Bauer Signs For Preston North End». Preston North End F.C. 2019-06-19. Արխիվացված օրիգինալից 2019-06-19-ին. Վերցված է 2019-06-19-ին.
  14. 14,0 14,1 «Patrick Bauer: Charlton defender to focus on fatherhood after Wembley winner». BBC Sport. 2019-05-27. Արխիվացված օրիգինալից 2022-10-23-ին. Վերցված է 2023-07-26-ին.