Պատրանք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատրանք (այլ կիրառումներ)
Պատրանք
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
Ժանրդրամա[1][2]
Թվականսեպտեմբերի 11, 2004[3]
Լեզումակեդոներեն և ալբաներեն[3]
ՌեժիսորՍվետոզար Ռիստովսկի[2]
ՊրոդյուսերՀարոլդ լի Տիչենոր
Սցենարի հեղինակՍվետոզար Ռիստովսկի
Գրեյս Լիա Տրոխե
ԴերակատարներՄուստաֆա Նադարևիչ, Վլադո Յովանովսկի, Նիկոլա Ջուրիշկո և Դեյան Աչիմովիչ
Տևողություն107 րոպե
IMDbID 0368962

Պատրանք (մակեդոներեն՝ Илузија), 2004 թվականին մակեդոնացի կինոռեժիսոր Սվետոզար Ռիստովսկու կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ 2005 թվականին Անկորիջի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն խաղարկային ֆիլմ, ինչպես նաև ներկայացվել է 2004 թվականի Տոկիոյի միջազգային կինոփառատոնի գրան-պրիի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համար նախաբան է ծառայում Ֆրիդրիխ Նիցշեի խոսքը. «Հույսն ամենամեծ չարիքն է, որովհետև այն երկարացնում է մարդու տանջանքները»։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մակեդոնիայի Հանրապետության Վելես քաղաքում 2004 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 23-ի։

Ոչ մեծ քաղաքում՝ երկաթգծի մոտ գտնվող տանն իր ընտանիքի հետ ապրում է տասներկուամյա Մարկոն։ Նրա հայրը՝ Լազոն, հարբեցող է, որ հաճախ ծեծում է կնոջը։ Իսկ Մարկոյի ավագ քույրը՝ Ֆաննին, անառակ կյանք է վարում։ Միաժամանակ Մարկոն խնդիրներ ունի նաև դպրոցում. նրան հալածում են իր դասընկերները՝ ոստիկանության պետ Բլաշկոյի որդու՝ Լևիի գլխավորությամբ։ Մարկոյի ուսուցիչը, որ բարի, բայց վախկոտ մարդ է, փորձում է օգնել տղային, սակայն արդյունքում Մարկոն վաստակում է միայն իր դասընկերների ծաղրանքը։ Նա Մարկոյի համոզում է, թե վերջինս իր տաղանդի շնորհիվ կարող է հաջողության հասնել գրական ստեղծագործությունների մրցույթում, որի հաղթողին տանելու են Փարիզ։ Միաժամանակ ուսուցիչը Մարկոյին համոզում է իր ստեղծագործությունները կարդալ Անկախության օրվա տոնակատարության ժամանակ։

Իրեն շրջապատող դաժան աշխարհից առանձնանալու համար Մարկոն հաճախ է գնում իրենց տան հարևանությամբ գտնվող գնացքների գերեզմանոց, որտեղ ժամանակ է անցկացնում այդտեղ իշխանություններից թաքնվող հանցագործի հետ շախմատ խաղալով։ Այդ մարդը, ում Մարկոն անվանում է «Փարիզ» (անունը հայտնի չէ, նույնպես հայտնի չէ՝ նա ահաբեկիչ է, թե սովորական հանցագործ), տղային սովորեցնում է պաշտպանել ինքն իրեն։ Նա խոստանում է Մարկոյին իր հետ տանել ճանապարհորդության։ Նրա ազդեցությամբ էլ Մարկոն սկսում է խմել, ծխել ու գողանալ։ Իրենց ապագա ճանապարհորդության համար գումար հավաքելու նպատակով նրանք միասին կատարում են մի շարք գողություններ՝ կողոպտելով նաև տեղի ուղղափառ եկեղեցին։ Մարկոյին ձերբակալում են գողացված օծանելիք վաճառելիս, և Լևին, սպառնալով իր հոր ատրճանակով, Մարկոյին ստիպում է միանալ իրենց ավազակախմբին։ Նրանք գիշերը գնում են դպրոց, ավերում տնօրենի սենյակը, այրում դասամատյանը և հեռանում՝ Մարկոյին փակելով այրվող սենյակում։ Մարկոն կարողանում է փախչել, սակայն նրան տեսնում է դպրոցի պահակը։ Տղան ապաստանում է գնացքների գերեզմանոցում, սակայն հայտնաբերում է, որ Փարիզը հեռացել է՝ թողնելով միայն մի փամփուշտ։

Անկախության օրվա տոնակատարության ժամանակ ելույթ է ունենում այլ աշակերտ, ում փոխարեն բանաստեղծությունը գրել էր ուսուցիչը։ Մարկոն, Լևիից գողանալով ատրճանակը, կրակում է ուսուցչի վրա, որ խաբել էր իրեն սին հույսերով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկո Կովաչևիչ - Մարկո
  • Մուստաֆա Նադարևիչ - գրականության ուսուցիչ
  • Վլադո Յովանովսկի - Լազո, Մարկոյի հայրը
  • Նիկոլա Ջուրիչկո - Փարիզ, իշխանություններից թաքնվող հանցագործ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոնների՝ առաջադրվելով տարբեր անվանակարգերում.

  • 2004 թվական - Տոկիոյի միջազգային կինոփառատոն
  • 2005 թվական - Անկորիջի միջազգային կինոփառատոն[4]
  • 2005 թվական - Զլինի միջազգային կինոփառատոն երեխաների ու պատանիների համար (Zlín International Film Festival for Children and Youth)[5]
  • 2006 թվական - Avanca Film Festival[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.metacritic.com/movie/iluzija
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0368962/
  3. 3,0 3,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Anchorage International Film Festival 2005». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիս-ին. More information at «Iluzija (Mirage)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիս-ին.
  5. «Film Festival Zlín: International Film Festival for Children and Youth - 45th festival». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ մայիս-ին.
  6. «Festival Avanca 2006: International cinema and video competition». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիս-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]