Պատրանքներ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրանքներ
անգլ.՝ Illusions
ՀեղինակՌիչարդ Բախ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրփիլիսոփայական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԻնդիանա
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1977
ԳՄՍՀ0-440-20488-7
OCLC23078084

Պատրանքներ, գրող և օդաչու Ռիչարդ Բախի պատմվածքը։ Առաջին անգամ տպագրվել է 1977 թվականին։ Պատմվածքը քննարկում է հետևյալ հարցը՝ այն, ինչը մենք անվանում ենք իրականություն, ընդամենը պատրանք է, որը մենք ստեղծում ենք՝ սովորելու և վայելքի համար։ «Պատրանքները» գրվել է 1970-ական թվականներին՝ Ջոնաթան Լիվինգսթոն ճայը գիրքը գրելուց հետո։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ նմանություններ ունի Նևիլ Շութի՝ 1951 թվականին գրված Խելքից դուրս պատմվածքի հետ։ «Պատրանքներ»-ը պատմում է երկու օդաչուների մասին, ովքեր թռչում էին քաղաքից քաղաք և ուղևորներ էին ման տալիս՝ րոպեի դիմաց վերցնելով որոշակի գումար։ Օդաչուները իրար հանդիպեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական-արևմտյան հատվածում։ Երկու հիմնական հերոսները մտնում են ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մեջ։ Նրանք ներկայացնում են, որ աշխարհը, որում մենք ենք ապրում, պատրանք է այնպես, ինչպես դրա հիմքում ընկած իրականությունը՝

Դե, եթե, օրինակ, մեր ժամանակներում հայտնվեր Սիդհարթհան կամ Բուդդան։ Մեկը, ով իշխանություն ունի համաշխարհային պատրանքների վրա, քանզի հասու է եղել նրան իրականությունից անդին։ Ու եթե օրինակ ինձ բախտ վիճակվեր անձամբ ծանոթանալ նրա հետ, ասենք՝ նա էլ թռչեր բիպլանով ու վայրէջք կատարեր հենց այս մարգագետնում՝ իմ կողքին։ Ինչպիսի՞ն կլիներ նա և ի՞նչ կասեր։

Դոնալդ Վիլյամ Շիմոդան (ըստ տեքստային վկայության՝ նա Իսեյ է) Մեսիա է, ով մինչ կթողներ իր աշխատանքը, հասկանում է, որ մարդիկ արժևորում են հրաշքների մասին ներկայացումները, և որոշում է իրեն նվիրել հրաշքներին ավելի շուտ դրանցում թաքնված հաղորդագրությունը հասկանալու համար։ Նա հանդիպում է Ռիչարդին, ով նույնպես օդաչու էր։ Երկուսն էլ գումար էին աշխատում՝ ուղևորներին մի քանի դոլարի դիմաց կարճ թռիչքներ մատուցելով իրենց վինտաժային բիպլայներով։ Նրանք թռչում էին ֆերմերների մարգագետիններից, որոնք գտնում էին իրենց ճանապարհորդությունների ժամանակ։ Դոնալդը գրավեց Ռիչարդի ուշադրությունը, երբ մի ծերունի և նրա թոռնուհին մոտեցան իրենց ինքնաշեն թռիչքուղուն։ Սովորաբար մեծահասակները ավելի զգույշ են, իսկ երիտասարդները խանդավառված են թռչելով։ Այս դեպքում պապիկը ցանկանում էր թռչել, իսկ թոռնուհին վախենում էր։ Դոնալդը բացատրում էր թոռնուհուն՝ նրա՝ թռիչքից վախը ծնունդ է առել նախորդ կյանքում ունեցած տրավմատիկ փորձից, այս գիտելիքը հանդարտեցրեց աղջկան, և նա արդեն պատրաստ էր թռչելուն։ Ռիչարդը հետևում էր այս մեծ խարդավանքներին։ Այսպիսով՝ Դոնալդը սկսեց փոխանցել իր գիտելիքը նրան՝ անգամ սովորեցնելով Ռիչարդին ինքնուրույն հրաշքներ գործել։

Պատմվածքում հիշվում է Մեսիայի (Շիմոդայի) տետրակի մասին, որը հետագայում Ռիչարդը իրեն է վերցնում։ Անսովորը այն էր, որ տետրակը չուներ էջերի համարակալում։ Դրա պատճառը, ինչպես Շիմոդան էր բացատրում Ռիչարդին, այն էր, որ գիրքը կբացվեր այն էջի վրա, որը պետք է առաջնորդեր կարդացողին կամ որը կպատասխաներ նրա մտքում առաջացած հարցերին և կասկածներին։ Դա կախարդական տետրակ չէր, Շիմոդան բացատրում էր, որ յուրաքանչյուրը կարող էր դա անել ցանկացած տեսակի տեքստի հետ։ Մեսիայի Տետրակը լույս է տեսնում առանձին վերնագրով Հեմպտթոն Ռոադս Փաբլիշինգ Քամփնիի կողմից։ Այն ներառում է «Պատրանքներ»-ում առկա ասույթները, ինչպես նաև նոր ասույթներ՝ հիմնված պատմվածքի փիլիսոփայության վրա[1]։

Սեղմնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատրանքներ»-ի սեղմնագիրը սերիա առ սերիա տպագրվել է կոմիքսների շարքում՝ Բեսթ Սելլերս Շոուքեյս-ում 1978 թվականի հունվարի 19-ից մինչև հուլիսի 30[2]։

Ոգեշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք անձնային աճի ուսուցիչներ (Դոկտոր Ջոե Վիտալի, Բոբ Դոյլ,։ Բրեդ Յաթես, Միկի Դուլեյ) վկայում են, որ «Պատրանքները» մեծ ազդեցություն է ունեցել իրենց կյանքի ուղու վրա։

2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Բախը տպագրել է «Պատրանքներ 2»-ը, որը պատմում է ուսանողի արկածների մասին՝ ինքնաթիռի վթարից փրկվելուց հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]