Պատվերով արտադրություն

Պատվերով արտադրություն, (Build to Order (BTO)) արտադրական մոտեցում, որի դեպքում արտադրանքը չի պատրաստվում մինչև հաստատված պատվերի ստացումը: Վերջնական սպառողն է որոշում արտադրանքի ստացման ժամանակը և քանակությունը[1]: Պատվիրված արտադրանքը հարմարեցվում է անհատի, կազմակերպության կամ բիզնեսի նախագծային պահանջներին[2]: Արտադրական պատվերները կարող են ստեղծվել ձեռքով՝ արտադրության կառավարման համակարգերի միջոցով, ինչպիսին է կոնֆիգուրացիոն համակարգը[1]: Պատվերով արտադրության մոտեցումը պատվերի կատարման ամենահին ոճն է և ամենահարմար մոտեցումն է, որն օգտագործվում է անհատականացված կամ փոքր ծավալի արտադրանքի համար: Այս արտադրական մոտեցումն օգտագործում են թանկարժեք հումք ունեցող արդյունաբերությունները[1]: Պատվերով պատրաստված արտադրանքը տարածված է սննդի սպասարկման ոլորտում, օրինակ՝ ռեստորաններում:
Պատվերով արտադրանքի մեխանիզմը կարող է համարվել տնտեսող արտադրության արտադրական համակարգ, քանի որ բաղադրիչները կամ արտադրանքը մատակարարվում են միայն այն ժամանակ, երբ կա դրանց պահանջը, որպեսզի նվազեցվի ժամանակի կորուստը և բարձրացվի արդյունավետությունը[3]:
Իրականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մոտեցումը հարմար է բարձր կոնֆիգուրացիա ունեցող ապրանքների, օրինակ՝ ավտոմեքենաների[4][5], հեծանիվների, համակարգչային սերվերների կամ այն ապրանքների համար, որտեղ պաշարների պահպանումը շատ թանկ է, օրինակ՝ ինքնաթիռների համար : Ընդհանուր առմամբ, պատվերով արտադրանքի մոտեցումը ավելի տարածված է դարձել վերջին մի քանի տարիների ընթացքում, այն բանից հետո, երբ բարձր տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Dell-ը, BMW-ն, Compaq-ը և Gateway-ը, հաջողությամբ ներդրել են համակարգը իրենց բիզնես գործունեության մեջ[6]:
Պատվերով արտադրություն ավտոմոբիլային արդյունաբերության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմոբիլային համատեքստում, պատվերով արտադրությունը պահանջարկի վրա հիմնված արտադրական մոտեցում է, որտեղ արտադրանքը պլանավորվում և կառուցվում է հաճախորդից ստացված, հաստատված վերջնական պատվերի հիման վրա[7]: Հաճախորդն անմիջապես կապվում է անհատ սեփականատիրոջ հետ և այս պրոցեսում բացառվում է սկզբնական սարքավորումների արտադրողի, ազգային վաճառքի ընկերությունների, դիլերների կամ վաճառքի կետերի, մատակարարման շղթայի այլ միջնորդների հետ առընչությունը: Պատվերով արտադրանքի դեպքում բացառված է արտադրանքի բնութագրերի փոփոխման ֆունկցիան, ըստ որի, կանխատեսված պատվերների բնութագրերը կարող են փոփոխվել հաճախորդի պահանջներին համապատասխան, քանի որ սա համարվում է «կանխատեսված արտադրության» համակարգի բարդության մեկ այլ մակարդակ:
Կանխատեսված արտադրությունն այսօր համարվում է գերիշխող մոտեցում և վերաբերում է այն արտադրանքին, որը պատրաստվում է մինչև գնվելը, իսկ արտադրության ծավալը որոշվում է ըստ պահանջարկի[8]: Ավտոմոբիլային արդյունաբերության մեջ տարածված այս բարձր պաշարների մակարդակը որոշ դիլերների թույլ է տալիս գտնել հաճախորդի ցանկալի տրանսպորտային միջոցին ճշգրիտ կամ շատ մոտ համապատասխանություն դիլերային ցանցերում և մատակարարների պարկերում: Այնուհետև տրանսպորտային միջոցը կարող է մատակարարվել, հենց որ տեղափոխումը կազմակերպվի: Չնայած հաճախորդների պահանջարկին արագ արձագանքելուն, այս մոտեցումը թանկ է, հիմնականում պաշարների, բայց նաև տեղափոխման առումով, քանի որ պատրաստի ապրանքները հազվադեպ են լինում այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են: Ավտոմոբիլային արդյունաբերության ներկայիս ճգնաժամի հիմնական շարժիչ ուժը պատրաստի ապրանքների նման բարձր դրամական արժեք ունեցող պաշարների պահպանումն է, որը կարող է մեղմվել «պատվերով արտադրանք» համակարգի ներդրմամբ[9]:
«Պատվերով արտադրանք» համակարգը չի նշանակում, որ մատակարարների շղթայի բոլոր մատակարարները պետք է արտադրեն պրոդուկտները միայն այն դեպքում, երբ հաճախորդի պատվերը հաստատված է։ Ակնհայտ է, որ ցածր արժեք ունեցող մեծ ծավալի մասեր արտադրողի համար տնտեսապես իմաստ չունի պատվերով արտադրություն կիրառելը։ Նպատակահարմար է, որ դրանք նույնականացվեն և կառուցվեն պահանջարկի հիման վրա։ Կազմակերպություններում, որտեղ գործում է պատվերով արտադրությունը, դիտվել է միլիարդավոր դոլարների կապիտալի կուտակում մատակարարման շղթայում[10]։
Որոշ ընկերություններ իրենց բոլոր արտադրանքը պատրաստում են պատվերով, մինչդեռ մյուսները կիրառում են BTS (Building Trust): Հաշվի առնելով արտադրանքի լայն տարածումը, կան մի շարք արտադրողներ, որոնք կիրառում են համակցված մոտեցում, այսինքն, որոշ պրոդուկտներ արտադրվում են պատվերով, որոշները՝ նախօրոք, ըստ պահանջի։ Սա համարվում է հիբրիդային մոտեցում[11]:
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր ապրանքային բազմազանության միջավայրերում պատվերով արտադրության մոտեցման հիմնական առավելություններն են հաճախորդին անհրաժեշտ ճշգրիտ ապրանքային սպեցիֆիկացիաներով ապահովելու ունակությունը, վաճառքի զեղչերի և պատրաստի արտադրանքի պաշարների կրճատումը, ինչպես նաև պաշարների հնացման ռիսկի կրճատումը: Բացի այդ, ճկունությունը և հաճախորդին մատակարարման ժամկետները բարելավվում են՝ սպառողական պահանջարկի փոփոխություններին համապատասխանելու համար: Ավելին, պատվերով արտադրության միջոցով կարող է մեծացվել բիզնեսի դրամական հոսքը[12]:
Թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվերով արտադրության հիմնական թերությունն այն է, որ արտադրողները զգայուն են շուկայական պահանջարկի տատանումների նկատմամբ, ինչը հանգեցնում է արտադրության մեջ հզորությունների օգտագործման նվազմանը: Հետևաբար, արտադրական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու համար պաըվերով արտադրանքի մոտեցումը պետք է զուգակցվի պահանջարկի նախաձեռնողական կառավարման հետ: Պատվերով արտադրության և ըստ պահանջարկի արտադրության միջև ճիշտ և համապատասխան հավասարակշռությունը գտնելը՝ շուկայի պահանջարկին և գործառնական կայունությանը համապատասխան պաշարների մակարդակը պահպանելու համար, ակադեմիական հետազոտության արդիական ոլորտ է: Մանրածախ առևտրում գործող խնդիրներ կարող է լինել այն, որ հաճախորդները հակված են ընտրել այլընտրանքային ապրանք, որը հասանելի է տվյալ պահին, քանի որ նրանք պատրաստ չեն սպասել պատվերով ապրանքի ժամանմանը: Ավելին, զանգվածային արտադրության համեմատ, ապրանքների անհատականացումը ենթադրում է ավելի բարձր ծախսեր: Այսպիսով, գնային առումով գիտակից հաճախորդները կարող են հրաժարվել պատվերով արտադրանքից, քանի որ նրանք չեն զգում անհատականացված ապրանքների մեծ կարիք և, հետևաբար, կընտրեն ավելի ստանդարտացված ապրանք[13]:
Նման մոտեցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվերով արտադրության հետ կապված մոտեցումները ներառում են հետևյալը.
Պատվերի կառուցման մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մոտեցման դեպքում պատվերի ստացումից հետո սկսվում է պատվերի մի մասի կամ ամբողջի նախագծումը: Գլխավոր կապալառուների կողմից իրականացվող շինարարությունը և ինժեներական ընկերությունների կողմից գործարանների կառուցումն իրականացվում է այս մեթոդով[14]:
Պատվերի հավաքման մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ռազմավարությունը պահանջում է, որ ապրանքի հիմնական մասերն արդեն արտադրված լինեն, սակայն վերջնական արտադրանքը դեռևս հավախված չլինի։ Հաճախորդի պատվերը ստանալուց հետո ապրանքի մասերը արագ հավաքվում և ուղարկվում են[15][16]։
Ըստ պահանջարկի արտադրության մոտեցման հետ միասին, այս ռազմավարությունները կազմում են պատվերի կատարման ռազմավարությունների հիմնական սպեկտրը, որոնցեվ շարժվում են շատ ընկերություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Leanmanufacture (2019), “Build to order - Inventory Management Model”, Retrieved June 08, 2019.
- ↑ Techopedia (2019), “Build to Order (BTO)”, Retrieved June 08, 2019.
- ↑ Leanmanufacture (2019), “Build to order - Inventory Management Model”, Retrieved June 08, 2019.
- ↑ Holweg, M. and Pil, F. (2004), ‘The Second Century: Reconnecting Customer and Value Chain through Build-to-Order’, Cambridge, MA and London, UK: The MIT Press.
- ↑ Parry, G. and Graves, A., Eds. (2008), 'Build to Order: The Road to the 5-Day Car', London: Springer Verlag.
- ↑ Gunasekaran, A. and Ngai, E. (2009), "Modeling and analysis of build-to-order supply chains", European Journal of Operational Research, Volume 195, Issue 2, 1 June 2009, Pages 319–334.
- ↑ Roehrich, J.K.; Parry, G. and Graves, A. (2011), Implementing build-to-order strategies: enablers and barriers in the European automotive industry, International Journal of Automotive Technology and Management. 11(3): 221-235
- ↑ Parry, G. and Graves, A., Eds. (2008), 'Build to Order: The Road to the 5-Day Car', London: Springer Verlag.
- ↑ Roehrich, J.K.; Parry, G. and Graves, A. (2011), Implementing build-to-order strategies: enablers and barriers in the European automotive industry, International Journal of Automotive Technology and Management. 11(3): 221-235
- ↑ Parry, G. and Graves, A., Eds. (2008), 'Build to Order: The Road to the 5-Day Car', London: Springer Verlag.
- ↑ Holweg, M. and Pil, F. (2001), ‘Successful Build-to-Order Strategies start with the Customer’, MIT Sloan Management Review, Fall issue, Vol. 43, No. 1, p. 74–83.
- ↑ Leanmanufacture (2019), “Build to order - Inventory Management Model”, Retrieved June 08, 2019.
- ↑ Gunasekaran, A. and Ngai, E. (2009), "Modeling and analysis of build-to-order supply chains", European Journal of Operational Research, Volume 195, Issue 2, 1 June 2009, Pages 319–334.
- ↑ Leanmanufacture Japan (2019), “Make to Order (MTO)”, Retrieved June 08, 2019.
- ↑ Leanmanufacture Japan (2019), “Make to Order (MTO)”, Retrieved June 08, 2019.
- ↑ Investopedia (2019), “Assemble to Order (ATO)”, Retrieved June 08, 2019.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kabaivanova, Silvia (2015), "Made To Order - the new fashion formula in men's suit market". Be Global Fashion Network. 15 January 2015.
- Continelli, A. (2017), “Build-to-Stock or Build-to-Order?”, AdvancedManufacuturing.org, Retrieved June 8, 2019.