Պատչ Ադամս
Պատչ Ադամս Patch Adams | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1945[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուեյկֆիլդի բարձրագույն դպրոց և Virginia Commonwealth University School of Medicine? |
Մասնագիտություն | բժիշկ և դիվանագետ |
Կայք | patchadams.org |
![]() |
Պատչ Ադամս (անգլ.՝ Patch Adams, «Բժշկող Ադամսը», իրական անունը՝ Հանթեր Դոէրթի Ադամս, մայիսի 28, 1945[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, հասարակական գործիչ, հիվանդանոցային ծաղրածու և գրող։ Իր գործունեությամբ առավել հայտնի է որպես հիվանդանոցային ծաղրածու և համարվում է դրա հիմնադիրներից մեկը։ 1972 թ. նա հիմնեց Gesundheit! Institute («Բարի առողջության ինստիտուտ») կառույցը։
Բացի հիվանդանոցային ծաղրածուական արվեստից, Ադամսը պրոֆեսիոնալ ծաղրածու է համարվում, հասարակական ակտիվիստ, բարի կամքի դեսպան, հեղինակ և դերասան։ Նա ամեն տարի կամավորների խումբ է հավաքում իր գլխավորությամբ և ճամփորդում է ամբողջ աշխարհով, այցելում տարբեր երկրներ, որտեղ հանդես գալով ծաղրածուական հագուստով՝ փորձում է քաջալերել և ուրախացնել երեխաներին՝ մանկատներում և հիվանդանոցներում[2]։ Ներկայումս Ադամսը ապրում է Ուրբանում, Իլինոյս նահանգում, պրոպագանդում է իր առողջության «այլընտրանքային» կոնցեպցիան իր ինստիտուտի հետ համատեղ։ Ադամսի կյանքը և գործունեությունը առանցքային դարձան «Բժշկող Ադամսը» կենսագրական ֆիլմի ստեղծման համար, որտեղ գլխավոր դերը կատարեց Ռոբին Ուիլյամսը[3]։
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1963 թվականին[4], հետագայում Վեյքֆիլդում 1973 թվականին Ադամսը ստացավ բժշկության դոկտորի կոչում Վիրջինիայի համալսարանի Բժշկական քոլեջի կողմից։ Նրա կարծիքով անհատի առողջությունը չի կարող անջատ լինել իր ընտանիքի, համայնքի և համաշխարհային առողջությունից։ Արդյունքում Ադամսը Gesundheit ինստիտուտի մի քանի անդամների հետ միասին հիմնեց անվճար հասարակական հիվանդանոց, որն աշխատում էր 12 տարիների ընթացքում։
«Բարի առողջության ինստիտուտի» հիմնումը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Gesundheit» ինստիտուտը ստեղծվում էր որպես էկոլոգիական-բժշկական բնակավայր, որը մատուցում էր անվճար ամբուլատոր, ստացիոնար բժշկական ծառայություններ, և որը ֆինանսավորում էին հիմնադիրները։ Այն տեղակայված էր Արևմտյան Վիրջինիայում` նախատեսված 40 հիվանդանոցային մահճակալի համար և բաց բոլոր ցանկացողների համար[5]։ Ինստիտուտի նպատակն էր միավորել ավանդական բժշկական հիվանդանոցային պրակտիկան այլընտրանքային բժշկության հետ. ասեղնաբուժություն, հոմեոպատիա և ուրիշներ։ Կառույցի գործունեությունը բերեց նրան, որ բազմաթիվ ոլորտների գործունեությունը ինտեգրվեց բուժման գործընթացի մեջ` վերածվելով «ամբողջական բժշկության»։ Բուժման մեթոդներից են համարվում կատարողական արվեստը, արհեստները, բնության գրկում գտնվելը, գյուղատնտեսությամբ զբաղվելը և զվարճալի միջոցառումները։ Ադամսի հիվանդանոց ամեն տարի ժամանում են կամավորներ, որոնց հավաքագրում են հատուկ վեբ-կայքի միջոցով։ Բնակավայրի հոսպիտալը տեղակայված է կանանց բանտի և նրա հիվանդանոցի հին կառույցներում։
«Gesundheit» բառը գերմաներենից թարգմանած նշանակում է «առողջություն»։
Գործունեության այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժշկության ոլորտում իր գործունեությունից բացի Ադամսը նաև հանրային արտահայտում է իր քաղաքական հայացքները։ Հատկապես նա իր ցանկությունն է հայտնում վերջ տալ կապիտալիստական համակարգին։ Ադամսը նաև գլխավորում էր հասարակական քարոզարշավը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և հոգեկան առողջության նոր ազատ հանձնաժողովի դեմ, որը ստեղծվել էր նախագահի հրամանով[6]։
Ադամսը նաև հանդես է գալիս MindFreedom International ասոցիացիայի գործունեության պաշտպանության գործում, որը միավորում է 100 բազմաթիվ խմբեր, որոնք միասնական ուժերով քարոզարշավներ են անցկացնում հոգեկան հիվանդների իրենց հիվանդության մասին չհրապարակելու իրավունքի պաշտպանության համար[7]։
Պատչ Ադամսի այցը Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիծաղով զինված և սիրո հեղափոխության առաքելությամբ տասնօրյա այցով Հայաստանում էր բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիր Պատչ Ադամսը։ Ծաղրածուների խմբի հետ նա այցելեց Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Դիլիջանի մանկատներ և մանկական հիվանդանոցներ, դասախոսություններ կարդաց Երևանի Մ.Հերացու պետական բժշկական համալսարանում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Doctor in a Clown Suit Battles Ills of His Profession»։ New York Times։ դեկտեմբերի 15, 1998
- ↑ «Real Patch Adams – Movie True Story»։ Chasingthefrog.com։ հունվարի 2, 2012
- ↑ «Alumni News Wakefield High School» (PDF)։ Fall 2008։ էջ 5։ Վերցված է 2009-09-12
- ↑ Marsh Jason (Spring 2008)։ «Playing Doctor: An interview with Patch Adams»։ Greater Good Magazine (Berkeley, California: Greater Good Science Center) IV (4)։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-17-ին։ Վերցված է 2008-12-16
- ↑ Heather Woksuch (2007-02-11)։ «Let’s Go Crazy: The Decline in US Mental Health Under Bush» (English)։ mindfreedom.org։ Վերցված է 2014-04-22
- ↑ «MindFreedom International launches IAACM»։ Վերցված է 2009-07-17
- ↑ Մեդիամաքս լրատվական կայք(չաշխատող հղում)