Պատյան-զգեստը
Պատյան-զգեստը կանացի նեղ, կիսահամակցված, կազմվածքն ընդգծող զգեստ է, որը կարվում է մեկ ամբողջական կտորից: Ի տարբերություն մատիտ-զգեստի՝ այն գոտկատեղի հատվածում չունի կտրվածքի կար: Դասական տարբերակում պատյան-զգեստն անթև է, ունի կլորավուն բացվածք և կողքի կարի կամ մեջքի հատվածում գտնվող կայծակաճարմանդ, իսկ երկարությունը հասնում է ծնկից փոքր-ինչ վերև կամ ներքև:
Այս ձևվածքով զգեստն առաջին անգամ հայտնվել է 1918 թվականին[1], իսկ «պատյան» տերմինը նորաձևության բառապաշար է մուտք գործել 1926 թվականին: 1921–1923 թվականներին քառանկյուն դեկոլտեով և բարակ ուսակապերով պատյան-զգեստը մեծ հաջողություն էր վայելում որպես երեկոյան հանդերձանք[1]: Պատյան-զգեստի հանրաճանաչության գագաթնակետը համընկել է 1930-ական և 1960-ական թվականներին[2]: Ներկայումս նրբագեղ ու էլեգանտ պատյան-զգեստը համարվում է կանացի զգեստապահարանի անբաժանելի տարրը: Այն կարող է ծառայել որպես երեկոյան կամ կոկտեյլային զգեստ, սակայն միևնույն ժամանակ հարմար է նաև գործնական հանդիպումների համար:
Ժամանակակից գործնական էթիկետը ենթադրում է պատյան-զգեստի կիրառումը նաև առօրյա կյանքում: Գրասենյակային պատյան-զգեստը կարվում է խիտ, գերազանցապես միագույն գործվածքներից՝ էլաստիկ թելերի նվազագույն պարունակությամբ: Չի խրախուսվում փայլուն ֆուրնիտուրայի, վառ պրինտների կամ ուշադրություն գրավող այլ դետալների առկայությունը: Երկարությունը պետք է հասնի մինչև ծնկի մեջտեղը կամ լինի փոքր-ինչ ներքև: «Պատյան» ոճի զգեստի բնորոշ առանձնահատկությունը գոտկատեղի հորիզոնական կարի բացակայությունն է: Դասական պատյան-զգեստը չունի թևեր և օձիք, իսկ բացվածքը սովորաբար կլորավուն է: Պատյան-զգեստներ են կրել Ժակլին Քենեդին, Էդիթ Պիաֆը, Օդրի Հեփբըրնը: Այսպիսի զգեստով հանրությանն է ներկայացել նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման:
Հին Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատյան-զգեստը, որն առաջացել է հին աշխարհում, հաճախ է հանդիպում եգիպտական արվեստում: Նման հանդերձանքով կանանց գեղարվեստական պատկերները, որտեղ նրանք ներկայացված են սլացիկ և երիտասարդ, տարածված են եղել մինչև Նոր թագավորության ժամանակաշրջանը: Թեև վերնախավի շրջանում պատյան-զգեստի գոյության վերաբերյալ հնագիտական ապացույցներ չեն հայտնաբերվել, դամբարանների պատերին արված պատկերներում հանդիպում են հենց այդպիսի հագուստով կանայք և աստվածություններ: Հագուստը սովորաբար պատկերվում է կրծքի տակ գտնվող կարով և ուլունքներով զարդարված: Վերնախավի կանանց հնագույն պատկերները ցույց են տալիս զգեստը՝ համադրված եռամաս կեղծամի և անգղի տեսքով գլխանոցի հետ: Թեև հնագետները հին եգիպտական աշխարհից հայտնաբերել են զգեստների մոտ քսան նմուշ, չկան որևէ գրավոր վկայություններ այն մասին, որ հենց այս զգեստն իրականում գոյություն է ունեցել: Փոխարենը, գիտնականները ենթադրում են, որ պատյան-զգեստն այն տեսքով, ինչպիսին մենք գիտենք, իրենից ներկայացրել է ուսակապերով զգեստներ, կիսաշրջազգեստներ կամ V-աձև բացվածքով զգեստներ[3]:
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արքայադուստր» պատյան-զգեստը մեծ ժողովրդականություն է վայելել 1878-1880 թվականներին: Այն կապվում էր Ուելսի արքայադստեր անվան հետ, ով ավելի ուշ հայտնի դարձավ որպես Ալեքսանդրա թագուհի: «Արքայադուստր» պատյան-զգեստը կազմված էր սեղմիրանից և կիսաշրջազգեստից, որոնք միավորված էին մեկ ամբողջության մեջ՝ վերածվելով երկար փեշով զգեստի: Զգեստը կրում էին առանց տուրնյուրի (հետնամասի ծավալն ընդգծող բարձիկի), սակայն փոքրիկ բարձիկով: Զգեստի առջևի մասը ձգելու համար հետևի կողմից ամրացված էին ժապավեններ[4]:
1900-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1900-ական թվականների սկզբին ամերիկացիները վերջին միտումների հետևից դեռևս հայացք էին ուղղում դեպի Փարիզ։ Ամերիկյան բարձրաշխարհիկ տիկնայք մեկնում էին Եվրոպա՝ հավաքածուները դիտելու և պատվերով հանդերձներ կարելու համար։ Պոլ Պուարեն համարվում է ժամանակակից պատյան-զգեստի առաջին դիզայները։ Դրան զուգահեռ, նա նաև ստեղծեց ռետինե գոտի՝ որպես կորսետի այլընտրանք, որը կարելի էր կրել զգեստի տակ[5]։ Ի տարբերություն վիկտորիանական դարաշրջանի և ավելի վաղ շրջանի զգեստների ընդգծված կորությունների, պատյան-զգեստը հարթ տեսք էր հաղորդում՝ բացվածքի շնորհիվ երևալի դարձնելով ոտքերը և իրանի ստորին հատվածը[6]։ Պատյան-զգեստի ոճը ԱՄՆ-ում հայտնվեց 1908 թվականին։ Այդ աշնանը «Bandanna Land» մյուզիքլում ներառվեց «Sheath Gown in Darktown» երգը, որի կրկներգում հիշատակվում է «պատյան-զգեստը»[7]։
1950-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականներին պատյան-զգեստը դարձավ ամերիկուհիների ժամանակակից ոճի հիմքը: 1951 թվականին Քրիստիան Դիորը ներկայացրեց «Ուղղահայաց գիծը»: Այս գիծը, նախորդ տարիների համեմատ, ավելի շատ էր հաշվի առնում կանացի մարմինն ու դրա կորությունները: Այս համատեքստում Vogue ամսագիրը պատյան-զգեստն անվանեց «օրվա ամենակարևոր նորաձևությունը»[8]: 1956 թվականին կանացի գոտիների վաճառքի մենեջերներից մեկը նկատել է. «Պատյան-զգեստների շնորհիվ ես կարողացա վճարել Վեստպորտի իմ տան համար»[9]: Դերձակային ձևանմուշներ արտադրող ընկերությունները վաճառում էին պատյան-զգեստների մոդելներ՝ մինչև 22 ½ չափսի և 41 դյույմ կրծքի շրջագծի համար: Զգեստն անվանում էին «սլացիկ կերպար ժամը հինգի համար»: Առօրյա կերպարի համար պատյան-զգեստը համադրվում էր կարճաթև և պրինտավոր բոլերոյի հետ: Որպես գործնական հանդերձանք՝ օգտագործվում էր ուղիղ ձևվածքով բաճկոն՝ բոլերոյի և զգեստի վրայից[10]: Քանի որ զգեստի ձևվածքն ավելի պարզ էր դարձել պատրաստման համար, դրան սկսեցին ավելացնել տարբեր տեքստուրաներ, օրինակ՝ ուլունքներ[11]:
1960-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր ժամանակների ամենանշանավոր պատյան-զգեստներից մեկը Օդրի Հեփբըրնի սև զգեստն է՝ Ժիվանշիից: 1961 թվականին Հեփբըրնը կրել է Յուբեր դե Ժիվանշիի հեղինակած սև պատյան-զգեստը «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում: Այդ ժամանակից ի վեր նրա զգեստը հայտնի դարձավ որպես փոքրիկ սև զգեստ[12]: 1962 թվականի մայիսի 19-ին Մերիլին Մոնրոն շնորհավորեց այն ժամանակվա նախագահ Ջոն Քենեդիի 45-ամյակը: Այդ միջոցառմանը Մոնրոն կրում էր Ժան Լուիի հեղինակած պատյան-զգեստը, որը նկարագրվում էր որպես «մաշկ և ուլունքներ»: Զգեստը մարմնագույն էր, բաց մեջքով և զարդարված բյուրեղներովշ[13]: Կատարյալ նստվածքի համար զգեստը կարվել էր անմիջապես Մոնրոյի հագով: 2016 թվականին Ժան Լուիի այս դիզայներական աշխատանքը վաճառվել է 4,8 միլիոն դոլարով[14]:
21-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին պատյան-զգեստը կրում են որպես կոկտեյլային հանդերձանք: Այս ձևվածքը կարելի է տեսնել նաև հարսնացուների հագին, քանի որ պատյան-զգեստները մեծ ժողովրդականություն են վայելում որպես հարսանեկան զգեստներ. այս ոճը խորհուրդ է տրվում բարեկազմ, ինչպես նաև բարձրահասակ կամ ցածրահասակ հարսնացուներին[15]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Ingrid Loschek, 2005
- ↑ Н. Г. Найденская, 2016
- ↑ Condra, Jill (2008). էջ 36.
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն); Unknown parameter|место=ignored (օգնություն) - ↑ Nunn, Joan (200). էջ 153.
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն) - ↑ De Montebello, Philippe (1983). էջ 43.
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն); Unknown parameter|место=ignored (օգնություն) - ↑ Blaszczyk, Regina Lee (2008). էջեր 132, 133.
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն); Unknown parameter|место=ignored (օգնություն); Unknown parameter|ссылка=ignored (օգնություն) - ↑ Schweitzer, Marlis (2007). էջեր 138–177. ISBN 9780812221633.
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն); Unknown parameter|часть=ignored (օգնություն) - ↑ Hill, Daniel Delis (2007).
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն) - ↑ Przybyszewski, Linda (2014). էջ 32. ISBN 9780465080472.
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն) - ↑ Przybyszewski, Linda.
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|год=ignored (օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|ссылка=ignored (օգնություն) - ↑ McGarvey, Elsie Siratz; Carnahan, Mary (1961). «The Fashion Wing». Philadelphia Museum of Art Bulletin. 57 (271): 6. doi:10.2307/3795109. JSTOR 3795109.
- ↑ . 2014. էջ 49.
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն); Unknown parameter|место=ignored (օգնություն); Unknown parameter|ответственный=ignored (օգնություն); Unknown parameter|ссылка=ignored (օգնություն) - ↑ Miller, Jennifer Jean (2014 թ․ փետրվարի 14).
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն); Unknown parameter|место=ignored (օգնություն) - ↑ Kreps, Daniel. «plus size bridesmaid dresses». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2024-02-23-ին. Վերցված է 2024-02-23-ին.
- ↑ . 2003. էջ 27.
{{cite book}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|заглавие=ignored (օգնություն); Unknown parameter|издательство=ignored (օգնություն); Unknown parameter|место=ignored (օգնություն); Unknown parameter|ответственный2=ignored (օգնություն); Unknown parameter|ответственный=ignored (օգնություն)