«Պատմություն աղջկա մասին, որը տրորել էր հացը» (ռուս.՝ «История про девочку, которая наступила на хлеб»), կարճամետրաժ մուլտֆիլմ, որ ստեղծվել է «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում։ Նկարահանվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Աղջիկը, որ տրորել էր հացը» հեքիաթի հիման վրա[1]։
Մի քաղաքում իր մոր հետ ապրում է Ինգե անունով մի աղջիկ։ Նա շատ կոպիտ էր ու ոչ ոքի չէր սիրում։ Մի անգամ մայրը նրան խնդրում է տատին համար հաց տանել, Ինգեն երկար ժամանակ մերժում է, բայց ի վերջո համաձայնում է՝ պայման դնելով, որ կհագնի իր նոր կոշիկները։ Ճանապարհով գնալիս Ինգեն տեսնում է մեծ ջրափոս։ Ինգեն հացը նետում է ջրափոսի մեջ և տրորում այն։ Դրանից հետո նա ինքն էլ ընկնում է ջրափոսն ու հայտնվում այնտեղի թագավորությունում, որի տերը զայրացել էր Ինգեի արարքից և նրան վերածել թռչնակի՝ հրամայելով հավաքել այնքան հացահատիկ, որքան օգտագործվել էր իր տրորած հացը պատրաստելիս։ Ինգեն հավաքում է հացահատիկն ու նորից վերածվում աղջկա, բայց դառնում է բարի ու հոգատար։